ՊԱՏՎՈԳՐԵՐ ԵՎ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐ՝ ԱՊՐԻԼՅԱՆ ՔԱՌՕՐՅԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ / Տեսանյութ/

S3110125

Օգոստոսի 22-ին, Սիսիանի hամայնքապետարանի և զինկոմիսարիատի համատեղ նախաձեռնությամբ, պատվոգրերով և շնորհակալագրերով պարգևատրվեցին 2016թ.ի ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից սիսիանցի զինծառայողները , ովքեր, թեև արդեն զորացրվել են, բայց անկոտրուն կամքով պատրաստ են ցանկացած պահի կանգնել ի պաշտպանություն հայրենիքի:
Զինվորական համազգեստին վերջերս հրաժեշտ տված 16 տղաներ, ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցելու և հայրենիքի սահմանները անձնվեր պաշտպանելու համար, Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի կողմից արժանացան պատվոգրերի:  Համայնքի ղեկավարը իր ելույթում գնահատեց Սիսական հաղթական ջոկատի արժանի հետնորդ տղաների սխրանքը, խոնարհումի խոսքեր հղեց պատերազմի ժամանակ զոհված մեր հերոսների հիշատակին, հերոսներ, որոնց կորուստը մինչ օրս Սիսիանը սգում է:
Սիսիանի զինկոմ Մինաս Մկրտչյանը իր ելույթում շնորհակալություն հայտնեց հերոս ծնած մայրերին և, որպես երկրի խաղաղության գրավական, կարևորեց հզոր բանակ ունենալու հանգամանքը:
Տղաները զինկոմիսարիատի կողմից, բարեխիղճ ծառայության և քառօրյա պատերազմին անձնվեր մասնակցության համար, արժանացան շնորհակալագրերի:
Միջոցառումը ևս մեկ առիթ էր ըստ արժանվույն գնահատելու և արժևորելու տղաների անձնվեր սխրանքը՝  ի  պատիվ Սիսիանի  և սիսիանցու:

Աղբյուրը՝ www.sisian.info

 

573 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *