ՊԱՐՏՔՍ` ՀԱՅՐԵՆԻՔԻՍ

Հայրենիքի հանդեպ իրենց սրբազան պարտքը կատարող սիսիանցի զինծառայողների մասին հաճախ ենք տպագրում զորամասերից ստացված շնորհակալական նամակներ:

Հերթական նամակը ՀՀ ՊՆ 2 ՀԳՄ-ի հրամանատարության կողմից շարքային Արման Գաբրիելյանի բարեխիղճ ծառայության մասին Արմանի ծնողների ստացած նամակն էր: Թեեւ ծնողների համար անակնկալ չէր այդ նամակը, բայց այն սպասվածից էլ ավելի շուտ ստացան, քանի որ ծառայության կարճ ժամանակահատվածում Արմանն արդեն հասցրել էր տիրապետել զինվորական մասնագիտության հմտություններին, դառնալ ուսման գերազանցիկ եւ կարգապահ մարտիկ:
Արմանի հայրը` Ջիվան Գաբրիելյանը, տղամարդուն վայել զսպվածությամբ կարդաց նամակը, մայրը` մորը բնորոշ անթաքույց գորովանքով, ուրախությամբ ու բերկրանքով:
Երբ օջախում արու զավակ է ծնվում, ծնողներն այդ պահից ի վեր արդեն գիտեն, որ նա պիտի ծառայի, բանակ գնա, որ կոփվի, առնականանա, պատրաստ լինի կյանքի բոլոր անակնկալներին ու … մարդ դառնա: Այդպես էլ եղել է, իսկ այդ ամենի հատուցումը ահա այսպիսի նամակներն են, ինչպես որ Արման Գաբրիելյանի ծնողներն իրենց հատուցված զգացին ՀՀ ՊՆ 2 ՀԳՄ-ի հրամանատար փ.գ. Է. Պետրոսյանի եւ հրամանատարի տեղակալ Կ. Հայրապետյանի ստորագրությամբ ստացված նամակից, ուր շնորհակալություն է հայտնվում ծնողներին հայրենիքի իսկական պաշտպան դաստիարակելու համար:


Նմանօրինակ ուրախություն ու հպարտություն ապրել են նաեւ Սամվել Հովհաննիսյանի ծնողները` իրենց որդու համար: Բայց, ծնողներից առավել ուրախացել է Սամվելի տատը` Կլարա Մանուկյան2010_134ը, որ աշխատում է շախմատի դպրոցում եւ իր ուրախությունը կիսել է աշխատակիցների հետ: Պատահական չի ասվում, որ տատիկներն ու պապիկները ավելի են սիրում թոռներին` նրանց մեջ տեսնելով նաեւ իրենց շարունակությունը: Կլարա Մանուկյանի զինվոր թոռը արդեն ավարտել է իր ծառայությունը եւ օրերս պատվով տուն վերադարձավ` «Հայոց բանակի գերազանցիկի», «Լավագույն զինվոր-մարզիկի» կրծքանշաններով, «Զինվոր» թերթում իր մասին տպագրված հոդվածով, որը տատը միշտ մոտն էր պահում: Արմանը կշարունակի իր ուսումը Ագրարային համալսարանում` զինծառայության հաջողությունները կրկնելով նաեւ ուսման մեջ:
Բարի ծառայություն եւ բարի վերադարձ, զինվո՛ր, եւ թող շնորհավոր լինի քո Նոր տարին ու Սուրբ Ծնունդը:

Սերգեյ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *