ՋԵՌՈՒՑՄԱՆ ԱՐԴԻԱԿԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՀԱՄԱԿԱՐԳ` ԱՂԻՏՈՒԻ ԴՊՐՈՑՈՒՄ

Փոխադարձ շնորհավորանքներ, անթաքույց ուրախություն, անզուսպ հույզեր եւ անբռնազբոս տոնական տրամադրություն էր Աղիտուի հիմնական դպրոցում. առիթը դպրոցի շենքի երկար սպասված` արեւային ջեռուցման համակարգի գործարկման շնորհանդեսն էր: Հյուրերի ներկայացուցչական կազմը հուշում էր, որ, հիրավի, մեծ իրադարձություն է կատարվել թե դպրոցի, թե աշակերտների եւ ուսուցիչների կյանքում: «Դպրոցը կառուցվել է 2001 թվականին, 100 աշակերտի համար, տիպային շենք է, ջեռուցվել է հոսանքով, բայց երբեք չի ապահովել անհրաժեշտ ջերմաստիճանը, ծախսը եղել է շատ, սակայն` ոչ արդյունավետ, ուստի ուսուցիչներն ու աշակերտները վերակուով են նստել դասերին,- ասում է Աղիտուի հիմնական դպրոցի տնօրեն Սուրեն Շահնազարյանը եւ հավելում, որ չէին կարող նաեւ փայտե վառարաններ օգտագործել, քանի որ դպրոցում դրա հնարավորությունը նույնպես չկար: «Խնդիրը մտահոգել է բոլորիս, անընդհատ լուծման եղանակներ ենք մտածել: Դրանցից մեկը` վերականգնվող եւ մաքուր էներգիայով տաքացման եղանակը, առաջարկել է Խաղաղության կորպուսի հետ համագործակցած ուսուցիչներից մեկը` Վաղատինի դպրոցի անգլերենի ուսուցչուհի Ալիսա Մարտիրոսյանը, ու սկսել ենք քայլերն այդ ուղղությամբ մշակել»,- ասում է տնօրենը եւ նշում, որ խնդրի լուծմանը մեծապես օգնել է նաեւ դպրոցում աշխատանքի հրավիրված Խաղաղության կորպուսի կամավոր Ալեքս Վելնան: Գրել են ծրագիր, ներկայացրել Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակ: Որոշ ժամանակ անց ստացած դրական պատասխանը մեծ 50568760_552624621906279_6176810622651465728_nխանդավառություն է առաջացրել ոչ միայն  դպրոցում, այլեւ ողջ գյուղում: Դպրոցը արեւային վահանակներով տաքացնելու համար Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակը հատկացրել է մոտ 6 միլիոն 364 հազար դրամ, սակայն դրամաշնորհային ծրագրի պայմաններն այնպիսին էին, որ ֆինանսավորման մեկ քառորդի ներդրում պիտի աներ նաեւ հայաստանյան որեւէ կողմ, ինչը լուրջ խնդրի առջեւ է կանգնեցրել դպրոցի կոլեկտիվին եւ տնօրինությանը: «Վտանգ կար անգամ, որ ծրագիրը կարող էր ձախողվել, եթե սահմանված ժամկետներում երկրորդ ներդրողը չգտնվեր, ու հատկացված գումարը հնարավոր է ետ վերադարձվեր: Երկրում ապրիլյան եւ հետապրիլյան քաղաքական զարգացումներ էին, սպասողական վիճակ, ուստի խնդրել ենք ֆինանսավորող կողմին երկարացնել երկրորդ ներդրող գտնելու մեր ժամկետները, ընդառաջել են, մինչեւ որ կորողացել ենք գործը գլուխ բերել»,- ասում է դպրոցի տնօրենը եւ նշում, որ երկրոդ ներդրող գտնելու հարցDSC07816ում օգնել են Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանն ու Սյունիքի մարզպետարանը` հանձինս մարզպետ Հունան Պողոսյանի եւ փոխմարզպետ Գոռ Թադեւոսյանի, որոնց ջանքերով «Սյունիքի զարգացման հիմնադրամից», եռակողմ պայմանագրով, տրամադրվել է պահանջվող մեկ միլիոն 591 հազար դրամ գումար, եւ ահա կարողացել են խնդիրը լուծել: Դեկտեմբերի երկրոդ կեսից գործարկվել է արեւային ջեռուցման համակարգրը:

Խաղաղության կորպուսի կամավոր Ալեքս Վելնան, ում հարազատ զավակի պես սիրում են ամբողջ գյուղում եւ դպրոցում, շնորհակալություն հայտնելով Խաղաղության կորպուսի իր գործընկերներին` ծրագիրը կյանքի կոչելու համար, իր շնորհավորանքի խոսքում նշեց, որ խնդիրը լուծվեց նաեւ Աղիտու համայնքի բոլոր անդամների համառ կամքի եւ հետեւողական ջանքերի շնորհիվ, ապա հույս հայտնեց, որ դպրոցի աշակերտները գիտելիքներ կամբարեն մաքուր, վերականգնվող էներգիայի աղբյուրի մասին ու հետագայում արդեն իրենք օգտակար կլինեն իրենց ընտանիքներին ու համայնքին` պահպանելու բնությունը եւ խնայելու ռեսուրսները:  DSC07827

Սյունիքի փոխմարզպետ Գոռ Թադեւոսյանը ողջունեց վերականգնվող եւ մաքուր էներգիայով դպրոցը ջեռուցելու նախաձեռնությունը եւ հորդորեց մյուս դպրոցներին եւս կիրառել այս նախադեպը` պատրաստակամություն հայտնելով աջակցել բոլոր այն նախաձեռնություններին, որոնք միտված են ներկա սերնդի ուսման պայմամների բարելավմանը, քանի որ նրանք մեր ապագա մանկավարժներն են ու կառավարիչները, ապագա բժիշկներն ու տնտեսվարները:

Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը ողջունեց դպրոցի ջեռուցմանն ուղղված բոլորի ջանքերը, քանի որ, ըստ համայնքի ղեկավարի, մոտակա ժամանակներում մաքուր էներգիայով չջեռուցվող դպրոց եւ մանկապարտեզ համայնքում չպիտի լինի, ինչին ուղղված են իրենց բոլոր ջանքերը:50445787_562595687541226_2636296384218660864_n

Խաղաղության կորպուսի հայաստնյան գրասենյակի ղեկավար Սանի Լուն առավել քան տպավորված էր ոչ միայն ծրագրի հաջող ներդրմամբ, այլեւ` Աղիտուի դպրոցում կազմակերպված շնորհանդեսը երկու լեզուներով անցկացնելու եւ հայկական ավանդական հյուրասիրության համար, ակնկալիքով, որ տարածաշրջանի եւ մարզի դպրոցներում նման առիթներով շնորհանդեսների մասնակցելու հնարավորություններ դարձյալ կունենա եւ հորդորեց Աղիտուի դպրոցի ջեռուցման այս եղանակը մոդելային դարձնել բոլոր այն դպրոցների համար, ովքեր հանդես կբերեն նախաձեռնողականություն…

Ինչպես նշեցին դպրոցի ուսուցիչները, եթե ցուրտ դասասենյակներում կարողացել են սերունդ կրթել եւ հայեցի դաստիարակել, ապա արեւային ջերմությունը լրացուցիչ լիցքեր կհաղորդի իրենց` մեծ պատասխանատվությամբ կատարելու ուսուցչի իրենց առաքելությունը` այն փոխանցելով եկող սերունդներին…

«Որոտան»

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *