ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՆԱԽԱԳԾՈՒՄ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Ներկայացնում է Սիսիանի ավագ դպրոցի պատմության ուսուցչուհի Լյուդմիլա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Սահմանդրության նոր նախագիծը գործող, սահմանադրության համեմատ, ունի կրկնակի  հոդվածներ, եւ հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտները գրեթե ներառված են: Սահմանադրության նոր նախագծում ավելացել են հետեւայլ դրույթները: Ստորեւ ներկայացնում ենք դրանք.

-Քաղաքական հետապնդման ենթարկվող անձինք Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստանալու իրավունք ունեն,

-Սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետությունում բնակվելու պահից յուրաքանչյուր հայազգի անձ ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունք:

– Ամրագրված է, որ սխալ դատապարտման դեպքում անձը ունի փոխհատուցման իրավունք:

-Քաղաքացիական նախաձեռնության կարգով Ազգային ժողովին օրենքի նախագիծ առաջակելու իրավունք ունի ընտրական իրավունք ունեցող առնվազն 50 հազար քաղաքացի,

-Սահմանված է 12-ամյա նվազագույն տեւողության պարտադիր կրթություն,

-Յուրաքանչյուր քաղաքացի, ում կրոնական դավանանքին կամ` համոզմունքին հակասում է զինվորական ծառայությունը, ունի այն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու իրավունք,

-Կուսակցությունները տարեկան հաշվետվություններ են հրապարակում իրենց միջոցների աղբյուրների եւ ծախսերի, ինչպես նաեւ` իրենց գույքի մասին,

-Սահմանադրությունը պարտավորեցնում է այնպիսի ընտրական օրենսգրքի ընդունում, որը Ազգային Ժողովում երաշխավորում է տեղեր ազգային փոքրամասնությունների համար,

-Ազգային Ժողովն իրավունք ունի ստեղծելու քննիչ հանձնաժողով` հասարակական հետաքրքրություն ներկայացնող փաստերը պարզելու համար,

-Սահմանվում է, որ վերպետական կազմակերպություններին Հայաստանի Հանրապետությունը կարող է անդամակցել միայն հանրաքվեի միջոցով:

R. Նյութը մեզ է տրամադրել Սահմանադրական բարեփոխումների ԱՅՈ-ի` Սիսիանի քարոզչական շտաբը

24.11.2015

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *