ՍԱՀՄԱՆԸ ՍԿՍՎՈՒՄ Է ԶԻՆՎՈՐՈՎ, ՀԱՅՐԵՆԻՔԸ ՍԿՍՎՈՒՄ Է ԶԻՆՎՈՐԻՑ

Աղվան Մինասյանի անվան մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի համակարգչային խմբակի հերթական ցերեկույթը նվիրված էր հայոց բանակի ստեղծման 27-րդ տարեդարձին: Այն կազմակերպվել էր խմբակավար Մարինե Մարտիրոսյանի եւ խմբակի անդամների ջանքերով, խմբակ, որի սաները հիմնականում տղաներ են, ովքեր առավել հետաքրքրված են ժամանակակից տեխնոլոգիաներով: Ինչպես իրենց խոսքում նշեցին խմբակի սաները, իրենք հայոց բանակի ապագա զինվորներն են եւ իրենց համար բանակի տոնին նվիրված ցերեկույթին մասնակցելը ե՛ւ պատիվ է, ե՛ւ պատասխանատվություն:

Ցերեկույթը վարող Նաիրին եւ Անահիտը ամենայն լրջությամբ էին ստանձնել հաղորդավարների դերը եւ երկխոսությամբ ներկայացնում էին բանակի, զինվորի, մարտիկի մասին իրենց ընկալումներն ու պատկերացումները, իսկ մյուս մասնակիցմները հետաքրքիր ասույթներ էին հնչեցնում բանակի, զինվորի, հայրենիքի, մոր մասին: «Հայոց բանակը յուրաքանչյուր հայի հպարտությունն է, խաղաղության ամենամեծ երաշխավորը»,- ասաց Անահիտը: «Սահմանը սկսվում է զինվորով, հայրենիքը սկսվում է զինվորից»,- ասաց Նաիրին: Կիթառի անուշ հնչյունների ուղեկցությամբ Մարիամը իր կատարած երգը նվիրեց բանակին ու զինվորին, իսկ Սերյոժան, որպես ապագա զինվոր, խոստացավ բանակի մասին հնչեցրած իր երգերը այսուհետ ավելի խրոխտ կատարել:50951977_828907107494060_5700667056408494080_n

Շնորհակալություն հայտնելով իր սաներին եւ կենտրոնի մյուս խմբակների երեխաներին, ովքեր իրենց կատարումներով հարստացրեցին ցերեկույթի ծրագիրը, խմբակավար Մարինե Մարտիրոսյանը անհրաժեշտ համարեց նշել, որ խմբակի սաները, պարապմունքից դուրս, նախընտրում են ոչ թե զվարճալի խաղեր խաղալ, այլ հետաքրքրվում են ժամանակակից զենքի տեսակներով, մարտական տեխնիկայով, եւ այդ ամենը բացատրում իրենց` ապագա զինվոր դառնալու հանգամանքով, քանի որ զինվորը պիտի բանակ զորակոչվի ժամանակակից զենքի եւ տեխնոլոգիաների մասին բավարար գիտելիքներով:

«Այսօր մեզ համար կրկնակի տոն է` նշում ենք հայոց բանակի տոնը եւ հաղորդում ընթացիկ տարվա հունվարից համակարգչային խմբակի սաների վարձավճարները նվազեցնելու մասին բարի լուրը: Ընդառաջելով մեր դիմումին եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ խմբակ հաճախում են հիմնականում տղաներ, ովքեր հայոց բանակի ապագա զինվոր են, եւ, նկատի ունենալով, որ խմբակում ընդգրկված են հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ, նրանց ամսական վարձավճարը 3500 դրամից դարձել է 2000 դրամ, ինչի համար խմբակի սաների, նրա49411113_239562546962989_6151886944612646912_nնց ծնողների ու իմ անունից խորին շնորհակալություն եմ հայտնում Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանին եւ համայնքի ավագանու անդամներին»,- ասաց Մարինե Մարտիրոսյանը:

Ուսման վարձավճարները նվազեցնելու համար երախտագիտություն հայտնեց նաեւ համակարգչային խմբակի սան Էրիկի մայրը` Քրիստինեն, նշելով, որ դրանով զգալիորեն կթեթեւանա իր ընտանիքի հոգսը:

Սիսիանի համայնքապետարանի աշխատակից Մարգարիտա Միրզոյանը հայոց բանակի 27-րդ տարեդարձին նվիրված ցերեկույթը համարեց հպարտության միջոցառում` հավելելով, որ հենց այս պատանիներն են դառնալու ամենալավ զինվորները եւ երկրի ամենաարժանի քաղաքացիները: Շնորհավորելով հայոց բանակի տոնը, նա շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին, խոնարհում` սահմանին կանգնած զինվորների մայրերին, անփորձանք ծառայությություն` զինվորներին եւ մաղթեց, որ ապագա զինվորները, ովքեր այսօր համակարգչային խմբակի սաներ են, շարունակեն նույն սիրով եւ հետաքրքրվածությամբ յուրացնել ժամանակակից տեխնոլոգիաների անսպառ գաղտնիքները:

«Որոտան»

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *