ՍԱՀՅԱՆԱԿԱՆ ԷՐ ԱՆԳԱՄ…ՕԴԸ

Սիսիանի ավագ դպրոցի յոթերորդ դասարանի աշակերտները ուսուցչուհի Կարինե Գրիգորյանի նախաձեռնությամբ Համո Սահյանին նվիրված բաց դաս էին կազմակերպել: Օրը սահյանական էր, ամենքս Սահյանի շունչն էինք զգում. սահյանական էին թե բաց դասի մասնակից աշակերտները, թե ունկնդիրները, թե՝ գարնանային ծաղկունք բուրող օդը: Բոլորիս պարուրել էր Համո Սահյանի պոեզիայի հանդարտ ու ելևէջող, հուրհրացող, ներդաշնակություն բերող մեղեդին: Աշակերտներն իրենց ելույթներով, իրենց երգերով  ջերմացրին զարթոնք ապրող մեր հոգիները: Բոլորս էինք Սահյանի՝գույնզգույն հույզերով լեցուն, մարդու և բնության միասնությամբ ներդաշնակված  աշխարհում: Այնքան ներշնչող ու հոգեհարազատ  էր սահյանական բանաստեղծական մեղեդին, այնքան խանդավառող ու իր հետ տանող, որ ունկնդիր աշակերտներից անգամ ցանկություն հայտնեցին Սահյան արտասանել: Շատ հուզիչ էր ընկերուհուս` Հասմիկ Ծատուրյանի ապրեցնող ասմունքը, Սուսաննայի երգը, Արմանի խոսքը: vorotan18042014-2Իսկ Ժենյա Տեր-Ղուկասյանը հանդես եկավ  Սահյանին ձոնված իր հրաշալի բանաստեղծությամբ:

Դպրոցի տնօրեն Նաիրա Ներսիսյանը շնորհակալություն հայտնեց դասի կազմակերպման համար՝ նշեոլվ, որ մեծ բավականություն պարգեւեցին աշակեչտները՝ իրենց փոքր-ինչ կտրվելով աշխատանքային առօրյայից:
Բոլորիս մեջ ապրում է Սահյանը: Նրա ստեղծագործություններն իրենց տաք, հոգեպարար ու խորախորհուրդ թրթիռներով անվերջ ջերմացնելու է մեր կյանքի ընթացքը:

Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ
Ավագ դպրոցի աշակերտուհի
18.04.2014

 


 

vorotan18042014-3
vorotan18042014-4

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *