ՍԱՖՌԱԶՅԱՆ ՄԵԼԻՔԱԿԱՆ ՏԱՆ ՓԱՌԱՀԵՂ ԳԵՐԴԱՍՏԱՆԸ

16790469_10203070592043371_1814545157_n

Սաֆռազյան մելիքական տան անկումից հետո, կորցնելով Մելիք-Սաֆռազյաններ ազգանունը, տոհմի ներկայացուցիչները պահպանեցին բեկական տիտղոսը և սկսեցին գրվել Սաֆռազբեկյան ազգանունով: Այդ տոհմը, սկսած Մելիք-Սաֆռազ Առաջինից, որի օժանդակությամբ է հրավիրվել Անգեղակոթի՝ 1699 թվականի Սյունյաց 11 մելիքների գաղտնի ժողովը, տվել է մի շարք նշանավոր մարդիկ: Նրանց մեջ առանձնանում է Սադաթ Սերգեյի Սաֆռազբեկյանը: Տոհմը ունեցել է Սադաթ անունով մելիք: Ըստ էության նրան կոչել են նրա անվամբ: Ծնվել է 1860 թվականին Բռնակոթ գյուղում: Ապրել է 80 տարի: Վախճանվել է 1940 թվականին: Նրա հայրը` Սերգեյը, գյուղի ունևորներից էր: Ունեցել է 7 տղա: Սադաթ Սերգեիչի կինը, Սաթենիկը, նույնպես ունևոր ընտանիքից էր: Ծնվել է 1879 թվականին, մահացել 1959 թ.-ին: Ասում են, որ նա իր կնոջը երբեք մեր հարս չի ասել, ինչպես այդ ժամանակ ընդունված էր գյուղում: Նրա մասին խոսելիս միշտ էլ շեշտել է` մեր Սաթենիկ Արտյոմովնան: Սադաթ Սաֆռազբեկյանը եղել է ժամանակի կրթված անհատականություններից մեկը: Ավարտելով Շուշիի ռեալական ուսումնարանը՝ զբաղվել է մանկավարժական գործունեությամբ: Դասավանդել է Ջաբրաիլում, Բռնակոթում, եղել է Գորիսի հայ-ռուսական երկդասյա դպրոցի վերակացուն: Այդ դպրոցի սովորողներից մեկը` Ն. Հեյդարովը, որը հետագայում դարձավ Ադրբեջանի Գերագույն խորհրդի նախագահը, իր հուշերում անդրադարձել է նաև դպրոցի վերակացու Սադաթ Սերգեյիչին: Ըստ այդ աղբյուրի՝ 1912 թվականին այս դպրոցում դասավանդել է նաև 1920 թվականի Ալեքսանդրապոլի մայիսյան ապստամբության կազմակերպիչ Սարգիս Մուսայելյանը: Նա դասերից մեկի ժամանակ սովորողներին սկսում է բացատրել հանրապետական 1կարգերի առավելությունները բացարձակ միապետության նկատմամբ:
«Եվ հանկարծ դուռը բացվեց և դասարան մտավ ուսումնարանի վերակացու (դպրոցի տնօրենն այդ ժամանակ այդպես էր կոչվում) Սաֆռազբեկյանը:
-Ինչո՞ւ է Ձեզ մոտ այդպես աղմկոտ, Սարգիս Գրիգորիչ:
– Առանձնապես բան չկա, Սադաթ Սերգեյիչ: Դաս եմ վարում:
– Իսկ քիչ առաջ ո՞վ էր բղավում, թե երբ բեկերը չեն լինի:
– Ես, Սադաթ Սերգեյիչ, աշակերտներին նախապատրաստում եմ ժողովրդական ուսումնարան՝ տեսուչի հավանական այցին: Կարծում եմ, որ նա կարող է հարց տալ պետական կառուցվածքների մասին: Այդ պատճառով ես դասարանին պատմեցի պետական կառավարման երեք ձևերի մասին և ընդգծեցի, որ ամենալավը բացարձակ միապետությունն է: Ես կարծում եմ, Սադաթ Սերգեյիչ, որ դուք ինձ հետ համամիտ եք:
-Ես Ձեզ հետ համամիտ եմ, Սարգիս Գրիգորիչ, բացարձակ միապետությունը պետական 2կառուցվածքի լավագույն ձևն է: Բայց խնդրում եմ Ձեզ դասերի ժամանակ այսուհետև քաղաքական հարցեր չշոշափեք: Դրանք չեն մտնում մեր ծրագրերի մեջ», (Н. Гейдароб, «В гораx Зангезура», Баку, 1986 г., ст. 13):
1917 թվականին ցարիզմի տապալումից և Անդրկովկասը Ռուսաստանից անկախ երկրամաս հայտարարվելուց հետո նա վերադառնում է Բռնակոթ և այստեղ զբաղվում մանկավարժական գործունեությամբ: Նրա՝ Բռնակոթում ունեցած մանկավարժական գործունեության մասին ժամանակին հետաքրքիր դրվագներ էին ներկայացնում նախկին ժողկրթբաժվար Հրաչիկ Աղայանը և հայրս` Միսակ Առաքելյանը, ովքեր եղել են Սադաթ Սաֆռազբեկյանի աշակերտները:
Ունեցել է 5 տղա և մեկ աղջիկ: Տղաները` Գևորգ, Գուրգեն, Արտո, Ալեքսանդր, Ջավադ, դուստրը` Թագուհի Սաֆռազբեկյաններ: Այժմ անդրադառնանք նրա ընտանիքին`ըստ տարիքային ավագության:
ԹԱԳՈՒՀԻ ՍԱՖՌԱԶԲԵԿՅԱՆ: Ծնվել է Բռնակոթում 1898 թվականին: Մանկությունն անց է կացրել հայրենի գյուղում: Հայրը` Սադաթ Սաֆռազբեկյանը, Գորիսում մանկավարժական աշխատանքի անցնելուց հետո, ընտանիքով տեղափոխվել է այստեղ: Թագուհին իր նախնական կրթությունը ստացել է հենց Գորիսի ծխական դպրոցում: Հետագայում նա ստացել է բժշկական բարձրագույն կրթություն և երկար 4տարիներ որպես բժիշկ աշխատել Մոսկվայի տուբերկուլյոզային դիսպանսերում: Այստեղ էլ 1980 թվականին կնքել է իր մահկանացուն: Ունեցել է ռուս ամուսին: Նրա 2 դուստրերը կրում են Իվանով ազգանունը:
Հետաքրքիր է նշել, որ Գորիսի ծխական դպրոցում սովորելու տարիներին իր հետ նույն դպրոցում սովորել է նաև հայ մեծանուն արձակագիր Ակսել Բակունցը: Այդ գեղեցկուհին դառնում է գրողի ներշնչանքի աղբյուրը և առաջին թաքուն սերը: Այդ հրաշագեղ պատմությունը որպես թեմատիկ բաց դասախոսություն,Կանանց միջազգային տոնի առթիվ ներկայացվել է Ա.Բակունցի տուն-թանգարանում՝ բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Թ. Մարությանի կողմից: Հարկ ենք համարում այն ներկայացնել մեր ընթերցողներին:
«Շատ պետք է ջանալ Բակունցի կենսագրության մեջ կանանց մասին որևէ հիշատակում գտնելու համար: Դժվար է ամբողջական պատկերացում կազմել Բակունցի հոգեկան-ներանձնական կյանքի մասին: «Խո3րունկ, հանդարտ ու հստակ» խառնվածքի տեր գրողը անհատական ապրումներ ու զգացմունքներ արտահայտելու մեջ էլ չափազանց զուսպ էր ու հավասարակշիռ: Նրա կյանքում չեն եղել հախուռն, աղմկոտ սիրային պատմություններ, ինչպես, օրինակ, Չարենցի կյանքում, բայց և եղել են նվիրական անուններ, որոնք այս կամ այն կերպ առնչվել են Բակունցի հետ, ուղեկցել նրան կարճատև կյանքի որևէ շրջանում, կերպարային ու պատկերային յուրօրինակ նրբագծերով հյուսվել ստեղծագործական աշխարհին:
Բակունցի մտերիմներից Ռաֆայել Աթայանը գրում է. «Իսկական մտերմությունը խոր հոգեկցություն էր Բակունցի համար, որ առաջ էր գալիս միայն տևական շփման, մնայուն հաղորդակցության, բազմապիսի տպավորությունների կուտակման հետևանքով: Այս դեպքում նույնիսկ իր համակրանքին արժանացած ու իրեն վաղուց մտերիմ կանանց ու աղջիկների շրջանում նա անսովոր կերպով պարկեշտ էր, վերին աստիճանի զուսպ, մշտապես լի ինչ-որ երկյուղած պատկառանքով: Նա պատանու նման կը կարմրեր, երբ ուզենար իմանալ մտերմիկ բնույթ ունեցող որևէ բան, որն, անտարակույս, կարող էր վստահ լինել, հաճույքով կպատմեին իր բարեկամուհիները: Նրա այս պարկեշտությունը, որ վարվեցողության ընդհանուր կուլտուրային զուգակցված, ոչ մի առնչություն չուներ գավառականության հետ, էապես էլ ավելի անդիմադրելի էր դարձնում նրա մարդկային (և տղամարդկային հմայքը)»:
Արվեստի ամեն մի գործ, առավել ևս գրական ամեն մի ստեղծագործություն, ծնունդ է հոգեկան որևէ ապրումի: Որքան գեղեցիկ է մարդու ներաշխարհը, նույնքան գեղեցիկ է նրա ստեղծած գործը: Բակունցը զգայուն, երազող, ի բնե ռոմանտիկ էություն ուներ, հոգում կրում էր բանաստեղծական անսահման մի թախիծ՝ խորապես արտահայտված նաև դիմագծերի վրա:
Հոգեկան այդպիսի բյուրեղյա նկարագիր ունեցող մարդը կարող էր ստեղծել գրական նույնատիպ մի աշխարհ, գեղեցկության ու ցավի անտեսված մի եզերք:Բակունցի պատանեկան զգայուն ներաշխարհն առաջինն ալեկոծեց Թագուհի Սաֆրազբեկյանը, որ Գորիսի հնգամյա ծխական դպրոցում Ալեքսանդրի մտերմուհիներից էր: Այդ մտերմությունը փոխվել է պատանեկան զգացմունքի՝ առաջին սիրո: Թագուհին Հերդա անունով ներկա է Բակունցի վաղ շրջանի ստեղծագործություններում: Թագուհի Սաֆրազբեկյանը հուշագրել է Բակունցի հետ իր ծանոթության «տարօրինակ» մանրամասները՝ վկայելով, որ գրողը պատանեկան տարիների իր ընկերն էր: Քաղաքի ակտիվ երիտասարդները տեղի նորակառույց դպրոցի շենքում թատերական ինքնագործ խմբակ էին կազմակերպել և բեմադրում էին փոքրիկ պիեսներ: Մի փորձի ժամանակ տղաները Ալեքսանդրին ձեռքի ափի վնասվածքով բերում են Թագուհու մոտ, որ նա վիրակապի: Բակունցը դիտավորությամբ էր վնասել ձեռքը, որպեսզի հնարավորություն ունենա ծանոթանալու աղջկա հետ: Ինչպես վկայում է Սաֆրազբեկանը, առանց այդ «հնարի» էլ Ալեքսանդրը կարող էր հասնել իր նպատակին, սակայն «բնավորությամբ նա հակված էր դեպի ռոմանտիկան»: Ի դեպ, Թագուհին համեստաբար նշում է, որ Բակունցին ձեռքը վիրակապելու համար բերում են խմբի մեկ ուրիշ աղջկա մոտ, բայց իրականում ինքն էր այդ «գթասիրտը»: «Շատ ամաչկոտ էր, մեծ երազող, միևնույն ժամանակ ինքնասեր էր, նպատակամետ: Ծանոթանալով մեր խմբի հետ, նա սկսել էր ակտիվորեն մասնակցել բեմադրություններին: Ինքն էլ խաղում էր և որոշ ժամանակ հետո փաստորեն դարձավ խմբի ղեկավարը: Նրա առաջարկով բեմադրվեց արտասահմանյան մի հեղինակի(չեմ հիշում՝ ում) «Հերդա» պիեսը, որում Հերդայի դերակատարը ես էի, իսկ նրան սիրահարված երիտասարդի՝ Ակսելի դերակատարումը ստանձնեց Բակունցը: Անցել է կես դար, և ես մոռացել եմ այդ պիեսի բովանդակությունը, բայց հիշում եմ, թե ինչ հաստատակամությամբ Բակունցն ասաց, որ սկսելու է իրեն կոչել Ակսել և, իրոք, նա իր խոսքի տերը եղավ»: 1916 թվականի ամռանը Գորիսում բեմադրվում է նորվեգացի թատերագիր Բյոռնստեռնե Բյոռնսոնի (1832-1910) «Նորապսակներ» (1865) պիեսը: Բակունցը կատարում էր նորապսակ Ակսելի դերը, ով սիրահարված էր Հերդային: Ահա թե ինչու Բակունցն իր վաղ շրջանի որոշ գործերում կերպավորում է Թագուհուն՝ Հերդա անունով, իսկ գրական անունը հաստատագրում «սրտամոտ» ու խորհրդանշական դերախաղից հետո:
Թագուհին վկայում է, որ Բակունցը իր եղբոր ընկերն էր և հաճախ էր լինում իրենց տանը: «Մի անգամ բերեց իր մանրիկ, գեղեցիկ ձեռագրով արտագրած՝ Ա.Իսահակյանի «Աբու Լալա Մահարին», որը սիրում էր ասմունքել և ընթերցել մեզ մոտ: Նրա շնորհիվ ես հասկացա, թե որքան գեղեցիկ և երաժշտական է գրական հայոց լեզուն»: Հիշում է ընկերոջ վճռականությունը՝ չնայած ծանր կենսապայմաններին՝ անպայման ստանալ բարձրագույն կրթություն: Եվ վերջում Բակունցի առաջին սերը ափսոսանք է հայտնում, որ իրենց ծանոթության տարիներին Գորիսում խմբով լուսանկարվելը ընդունված չէր, և ինքը չունի մի հիշարժան լուսանկար Բակունցի հետ: Գորիսի ծխական դպրոցում Բակունցի մտերիմ դասընկերներից Վաղարշակ Հովակիմյանը, որի հետ գրողն իր մտերմությունը պահպանեց մինչև կյանքի վերջը, հուշերում երկրորդում է Բակունցի առաջին սիրո ապրումները. «…այդպիսի գեղեցիկ օրերից մի օր նույն Հրազդանի ձորում մի անգամ Սանթրին պատմեց իր առաջին սիրո մասին….»: «Երբ 1910թ. ուղարկեցին ինձ ճեմարան, բացի ծնողներիցս ու քույրերիցս, ես իմ հոգու խորքում տարա նաև Թագուշին: Երկար տարիներ, քնած թե արթուն, նա էր իմ անուրջների առարկան: Նրա կեցվածքը, սիրուն դեմքը, անմեղ ժպիտը, սևորակ ու խելոք աչքերը, մեծ խնամքով հյուսած սև սաթի պես զույգ ծամերը ինձ հանգիստ չէին տալիս: Չգիտեմ ինչպես որակեմ իմ այդ վաղ տարիքի ապրումները Թագուհու վերաբերմամբ՝ սկիզբը սիրո հրի բոցավառման, թե՞ լոկ համակրանք: Դե, դու գիտես, որ 1915թ. մեր արևմտահայ եղբայրների գաղթի հետևանքով ճեմարանի շենքը ժամանակավորապես վերածվեց հիվանդանոցի, և ես էլ ուրիշների պես մեկնեցի Գորիս՝ ծնողներիս տեսության: Որքան մոտենում էի Գորիսին, այնքան դեպի Թագուշն ունեցած կարոտից հոգիս լցվում էր այնպիսի մի հուզմունքով, որ սիրտս սկսվում էր արագ բաբախել: Շատ անգամ մի պահ զգաստանում էի, զարմանում, կշտամբում ինքս ինձ, թե ինչու Թագուշին ավելի եմ կարոտել, քան թե մորս ու քույրերիս: Բայց կարծես թե մայրական անզուգակից սիրո մի ձայն շոյում էր լսողությունս՝ շշնջալով. «Ոչինչ, զավակս, քո սրտի կարոտն էլ իմ կարոտն է, շարունակիր պինդ սիրել Թագուշին, ես համոզված եմ, որ քո՝ դեպի ինձ ունեցած որդիական սիրո հուրը երբեք չի մարի զգայուն հոգուդ մեջ»: Վերադարձիս գիշերը, մինչև առավոտ, չկարողացա քնել: Իմ ամբողջ էությունը համակված էր նրանով, թե մեր երկարատև անջատումից հետո արդյոք Թագուշը կարձագանքի՞ իմ սիրո զգացումներին, թե սառը ջուր կլցնի իմ հույսերին: Սակայն որքան մեծ էր իմ ուրախությունը, երբ հաջորդ օրը առաջին իսկ հանդիպումից մեր հայացքները կախարդեցին իրարու հենց իր՝ Թագուշի հայրական տան մեջ: Քիչ անց մենք արդեն փողոցում էինք և անխոս ու արագ քայլում էինք դեպի «Կալին պաշը», որտեղից բացվում էր քեզ ծանոթ մեր բաղերի, գետակի և լեռների սքանչելի տեսարանը: Երկար ատեն մեզնից ոչ ոք չէր համարձակվում դժվար բացատրելի լռությունը խանգարել, կարծես հենց այդ վսեմ լռության մեջ էր ամփոփված վեհագույն իմաստը մեր հոգեկան նուրբ զեղումների: Բայց հանկարծ, այդ լռության պահին, կարծես թե գերբնական մի ուժով մենք ինքնաբերաբար սեղմվեցինք իրարու և մեր աչքերը լցվեցին արցուքով: Արձակվեցին մեր լեզվի կապերը, և մեր շուրթերը ըմբոշխնեցին առաջին սիրո քաղցրությունը: Ամեն ինչ ասված էր: Մենք պայմանավորվեցինք ցմահ սիրել իրար»: Ճակատագրի բերումով նրանք գնացին տարբեր ճանապարհներով:
ԳԵՎՈՐԳ ՍԱՖՌԱԶԲԵԿՅԱՆ: Ծնվել է 1900 թվականին` որոշ աղբյուրներով Ջաբրաիլում, իսկ որոշ 5աղբյուրներով էլ` Բռնակոթում: Ավարտել է գյուղի ծխական դպրոցը և այնուհետև` Շուշիի ռեալական ուսումնարանը: 1920 թվականին անդամագրվել է բոլշևիկյան կուսակցությանը: Խորհրդային կարգեր հաստատվելուց հետո, աշխատել է Կոտայքի կուսշրջկոմի քարտուղար, գավգործկոմի նախագահի տեղակալ: Կուսակցության մոբիլիզացիայով 1922 թվականից անդամագրվել է կարմիր բանակին: Դա այն շրջանն էր, երբ կազմավորվող հայկական բանակը զգում էր հրամանատարական և քաղաշխատողների խիստ անհրաժեշտություն: Ձևավորվող Խորհրդային Հայաստանի առաջին զորամիավորման`դիվիզիայի, օրորոցի մոտ էր կառավարության նախագահ Ալեքսանդր Մյասնիկյանը: Այդ դիվիզիայում է հենց իր զինվորականի կարիերան սկսել Գևորգ Սաֆռազբեկյանը: Մեր համաերկրացի ծագումով Մուցք գյուղացի Ամիրջան Դանիելյանը իր «Հայկական առաջին հրաձգային դիվիզիան» գրքում անդրադարձել է նաև Գևորգ Սաֆռազբեկյանի գործունեությանը, որը ծառայության է անցել դիվիզիայի հեծյալ գնդում և դարձել նրա առաջին զինկոմը`զինվորական կոմիսարը: «Այդ գունդը մշտապես աչքի է ընկել իր հիանալի հեծյալներով: Նրա այրուձին հռչակված էր ամբողջ Անդրկովկասյան ռազմական օկրուգում»,-գրում է նա (Ա. Դանիելյան, «Հայկական առաջին հրաձգային դիվիզիան», Երևան, 1982 թ., էջ 25): Այդ գնդի առաջին հրամանատարը եղել է ցարական բանակի նախկին գնդապետ Անդրեյ Մելիք-Շահնազարովը, մի մարդ, որը առաջին հանրապետության ժամանակ ղեկավարել է միակ հեծյալ բրիգադի 2 գնդերից մեկը: Այս գնդի դիվիզիոններից մեկի հրամանատարը եղել է Հովհաննես Բաղրամյանը, որը 1923 թվականին նշանակվել է նույն գնդի հրամանատար:
1925 թվականին առաջ է քաշվում և նշանակվում արդեն ողջ դիվիզիայի զինվորական կոմիսար: Երկու տարի հետո զինվորական կրթություն ստանալու նպատակով գործուղվում է Լենինգրադ, ուր 1928 թվականին ավարտում է Ն. Տոլմաչովի անվան ռազմաքաղաքական ակադեմիային կից բարձր քաղաշխատողների դասընթացները: Այն ավարտելուց հետո նույն թվականի նոյեմբեր ամսին նշանակվում է Միջինասիական ռազմական օկրուգի ավիացիոն բրիգադի քաղբաժնի պետ, իսկ 1929 թվականի սեպտեմբերից՝ օկրուգի կազմհրահանգչական բաժնի պետ: Փոթորկալից էր հատկապես 1931 թվականը: Տաջիկստանում գլուխ էին բարձրացրել բասմաչները: Նրանց խռովությունը ճնշելու գործում մեծ է նրա դերը: Տաջիկստանի կենտրոնական կոմիտեի կուսհանձնաժողովը 2 անգամ քննարկել է այդ հարցը, Սաֆռազբեկյանի առաջարկությամբ մշակել են նաեւ համապատասխան միջոցառումներ: Երկրորդ նիստի հիմնական զեկուցողը եղել է հենց ինքը: 1931 թվականի աշնանը նշանակվել է Կարմի բանակի գլխավոր քաղվարչության ավագ տեսուչ և ավելի ուշ` ռազմաքաղաքական խորհրդատու: 1936 թվականի հունվարի 31-ին նրան շնորհվում է դիվիզիայի կոմիսարի զինվորական կոչում: Դա հատուկ կոչում էր, որ 1935 թվականից սահմանվել էր բանակի բարձրաստիճան անձնակազմի համար: Այդ կոչումը գործել է մինչև 1940 թվականի նոյեմբերը և դրանից հետո այն փոխարինվել է գեներալ-մայորով: Կոչման հետ միասին նրան նոր պաշտոն չի տրվել, այլ ուղարկվել է կարմիր բանակի հետախուզական վարչության տրամադրության տակ: Այստեղից էլ նա գործուղվել է Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետություն որպես Մոնղոլական Ժողովրդական Բանակի գլխավոր քաղաքական խորհրդական: Սակայն 1937 թվականի հունիսին քաղաքական վստահություն չներշնչելու պատրվակով ետ է կանչվում և ազատվում ծառայությունից: Բայց դժբախտաբար ամեն ինչ դրանով չի ավարտվում: Շուտով նրա նկատմամբ քրեական գործ է մոգոնվում: Նրան մեղադրում են ինչ-որ հակախորհրդային կազմակերպության մասնակցության մեջ: 1937 թվականի հուլիսի 29-ին ձերբակալվում է և ԽՍՀՄ գերագույն դատարանի զինվորական կոլեգիայի 1937 թվականի սեպտեմբերի 10-ի որոշմամբ ենթարկվում գմդակահարության: Վճիռն էլ իրականացվում է հենց նույն օրը` 1937 թվականի սեպտեմբերի 10-ին: Թաղված է Մոսկվայի Դոնսկոյե գերեզմանատանը: Ռեաբիլատացվել է 1955 թվականին: Պարգևատրվել է Խորհրդային, Մոնղոլական և Տաջիկական տարբեր շքանշաններով:
ԱՐՏՈ ՍԱՖՌԱԶԲԵԿՅԱՆ: Ծնվել է Բռնակոթում 1902 թվականին, մահացել 1976-ին: Անհայտ 6պատճառներով իր մեծ եղբոր նման նա էլ է 1937 թվականին ձերբակալվում: Սակայն կալանքի տակ երկար չի մնում: Ըստ էության նրա հանցանքը չեն կարողանում հիմնավորել և ազատ է արձակվում: Նա աշխատել է Լենինականում: Այստեղ էլ 1931 թվականին ծնվել է նրա ավագ որդին`Ալֆրեդը, որը 1954 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետության բաժինը: Հայաստանի շնորհալի ճարտարապետներից էր: Նրա կողմից նախագծվել են այնպիսի կարևոր կառույցներ, ինչպիսիք են Արզնիի «Խրուստալ» գործարանի բնակելի ավանի կառույցները, Երևանի ապարատաշինական գործարանը, Երևանի կահույքի գործարանի արտադրական մասնաշենքը, Կիրովականի տրիկոտաժի ֆաբրիկան, Կամոյի «Կամոկաբել» գործարանը, Էջմիածինի գինու գործարանը, Կապանի, Կամոյի և Ալավերդիի հացի գործարանները, Լենինականի և Կիրովականի՝ մսի կոմբինատները, Դիլիջանի կարի ֆա7բրիկան և այլն: 1969-74 թվականներին եղել է Երևանի 26 կոմիսարների անվան շրջանի գործկոմի նախագահը: 1975-ից 1988 թվականները զբաղեցրել է հանրապետության պետշինի քաղաքների հատակագծման բաժինը: Ի դեպ հենց նրա կողմից է կազմվել Սիսիան քաղաքի հին օդանավակայանի կառուցապատման հատակագիծը: Մահացել է 1999 թվականին Մոսկվայում:
Հոր հետքերով է գնացել նրա որդին` Գևորգը: Մասնագիտությամբ ճարտարապետ է: Ապրում և աշխատում է Մոսկվայում: Նա Մոսկվայի ճարտարապետների միության անդամ է:
ԳՈՒՐԳԵՆ ՍԱՖՌԱԶԲԵԿՅԱՆ: Հետաքրքիր ճանապարհ է անցել Սադաթ Սերգեյիչի հաջորդ որդին` Գուրգենը: Նա արդեն ծնվել է 1906 թվականին Ելիզավետոպոլի նահանգի մեջ մտնող Զանգեզուրի գավառի կենտրոն 8հանդիսացող Գորիսում: 1921-22 թվականներին աշխատել է Գորիսի կոմունալ տնտեսության տպարանի նախ՝ կազմարարի օգնական, այնուհետև`կազմարար:
1926 թվականին ավարտել է Երևանի ինդուստրիալ տեխնիկումը: Ավարտելուց հետո 2 տարի աշխատել է Ալավերդու պղնձաձուլական գործարանի էլեկտրոկայանում, 1928-29 թվականներին ծառայել Հայկական առաջին հրաձգային գնդում: Ծառայությունից հետո նորից վերադարձել է Ալավերդի և աշխատել որպես էլեկտրիկ: Նրա համար շրջադարձային էր 1930 թվականը: Հայաստանի Կենտկոմի որոշմամբ նա ոսվորելու է գործուղվում Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտը, որն ավարտում է 1935 թվականին` ինժեներ-էլեկտրիկի որակավորմամբ: Ավարտելուց հետո նրան գործուղում են երկրի խոշոր էներգետիկ համակարգերից մեկը, Մոսէներգո: Այստեղ նա զբաղեցրել է համակարգի կենտրոնական պաշտպանական ծառայության պետի տեղակալի, գլխավոր ինժեների տեղակալի, նո. 14 հիդրոէլեկտրակայանի գլխավոր 9ինժեների պաշտոնները: Նրա կենսագրության մեջ կարելի է առանձնացնել հետևյալ երկու կարևոր իրադարձությունները: Առաջինն առնչվում է Մոսէներգոյի կողմից պատերազմի տարիներին Մոսկվայի շուրջ էլեկտրոարգելափակման պաշտպանական գծի կառուցման հետ: 1941 թվականի հուլիսի 16-ին, երբ խորհրդային զորքերը թողեցին 10Սմոլենսկը, Պաշտպանության պետական կոմիտեի որոշմամբ Մոսկվա-Մոժայսկ գծով կառուցվեց 220-230 կիլոմետր երկարությամբ պաշտպանական գիծ: Դա ինժեներական մի վիթխարի կառույց էր, իսկ փշալարերի որոշ գծեր իրենց մեջ պարունակում էին բարձր լարման հոսանք: Այդ աշխատանքներին իր ակտիվ մասնակցությունն է ցուցաբերել նաև Գուրգեն 11Սաֆռազբեկյանը: 2013 թվականին Մերձմոսկովյան Նեֆեդովո գյուղում կառուցվել է «Մոսկվայի պաշտպանության գիծը» հուշահամալիրը, որտեղ նշված է գծի կառուցման մասնակիցների, այդ թվում նաև Գուրգեն Սաֆռազբեկյանի անունը:
12Նրա կենսագրության երկրորդ անակնկալը պատահեց 1951 թվականին: Մոսկվայի և Ուզբեկստանի էլեկտրոհամակարգերի ավտոմատացման և տելեմեքենայացնան գործում ներդրած ավանդի համար արժանացավ Ստալինյան մրցանակի: Դա իսկապես անակնկալ էր, քանի որ տրվում էր մի մարդու, որի եղբայրը «Օտարերկրյա գործակալի» պիտակով նույն Ստալինի կողմից գնդակահարվել էր: Նա կյանքից հեռացել է 1988 թվականին:
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԱՖՌԱԶԲԵԿՅԱՆ: Ծնվել է 1910 թվականին: Թաղված է Մոսկվայում: Մասնագիտությամբ եղել է շինարար: Ղեկավարել է Մոսկվայի ջրմուղ-կոյուղի նո. 5 շինմոնտաժային վարչությունը:
Նկարում` Ալեքսանդր Սաֆռազբեկյանը մոր`Սաթենիկի և քրոջ`Թամարայի հետ:
ՋԱՎԱԴ ՍԱՖՌԱԶԲԵԿՅԱՆ: Ծնվել է 1913 թվականին Գորիսում: Ավարտել է Գորիսի մանկավարժական 13ուսումնարանը և մի որոշ ժամանակ դասավանդել ուսումնարանում:Այնուհետև ստացել է բարձրագույն կրթություն, արժանացել տեխնիկական գիտությունների թեկնածուի կոչման: Մոսկվայորմ նո.5 գիտահետզոտական ինստիտուտում աշխատել է որպես ինժեներ-փոխգնդապետ: Մահացել է 1985 թվականին:
Սադաթ Սաֆռազբեկյանի գերդաստանը ճակատագրի բերումով ցրվել է տարբեր տեղեր: Նա իր բազմաթիվ թոռներն ու ծոռներն ունի Երևանում, Մոսկվայում և այլ քաղաքներում: Ոչ միայն գյուղի, այլև մեր հանրապետության փառահեղ գերդաստաններից մեկն է:

ՀԵՆԶԵԼ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

642 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *