Սա պայքար էր անտարբերության, լռության, փշալարերի ու երիտասարդության կողքը կանգնելու մասին

Լիարժեք հաղթանակ💪 ազգ, միասնություն, հպարտություն🇦🇲 երբ բառերն էլ են քիչ, արտահայտելու համար զգացածդ։ սերունդ, որն ապացուցեց, որ ամեն ինչ դեռ կորած չի։։ սերունդ, որն ապացուցեց, որ ՀԱՅ լինելը պատիվ ա։ սերունդ, որն ունի պայքարող Sona Avakimyan, ազգասեր Грач Халатян, որն ունի մեզ, որն ունի նյութականը եսից վեր չդասող պաշտոնյաներ… շնորհավո՜ր, հայ ազգ:

Սա բոլորիս հաղթանակն ա… շնորհավորում եմ, պարո՛ն Փաշինյան։
Սա պայքար էր անտարբերության, լռության, փշալարերի ու երիտասարդության կողքը կանգնելու մասին։

Սա պայքար էր քայլելու, ոտքերդ չզգալու, էներգիան ներս տանելու ու քեզ ներսից բուժելու, ինքնորոշվելու և ինքնաարտահայտվելու մասին։

Սա պայքար էր հավասարակշիռ դպրոցականի մասին։

Սա պայքար էր ասֆալտի հետ ընկերացող կոշիկների ու անձրև անտեսող հագուստի, իմ ու քո ապագան կերտելու մասին։
Թավշյա հեղափոխությունն այլևս կայացած է…
Մենք հասել ենք մեր ուզածին…
Մենք հաղթել ենք…

 Գալինա Խաչատրյան-ի ֆեյսբուքյան գրառումը
Սիսիան

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *