ՍԵԴՐԱԿ ՆԱԶԱՐՅԱՆԻ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐԵՀԱՋՈՂ Է ԱՆՑԵԼ

«Սասնա ծռերի» ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Սեդրակ Նազարյանի վիրահատությունը բարեհաջող է անցել.«Գիտակցությունը տեղն է, բայց միացված է ապարատին»։

Նաև տեղեկություն է ստացվել, որ Արմեն Լամբարյանն ընկել է կոմայի մեջ։
Ավելի վաղ Հիմնադիր խորհրդարանը հայտարարություն էր տարածել, որ Սեդրակ Նազարյանին կրծքից վիրավորել են:
Ոստիկանության տեղեկատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել էր.
«Այսօր՝ ժամը 9.30-ի սահմաններում, ՊՊԾ գնդի տարածքից հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել զինված խմբի անդամ Սեդրակ Նազարյանը, ում բուժօգնություն է ցուցաբերվել»։
7or.am 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *