ՍԵՐՈՒՆԴ

Սիսիանի ավագ դպրոցի ֆիզմաթ հոսքի 10-րդ դասարանի աշակերտ Վահան Հակոբջանյանը մասնակցել է Սյունիքի գրողների միության հայտարարած` մինչեւ 25 տարեկան ստեղծագործողների արձակ եւ չափածո ստեղծագործությունների մրցանակաբաշխությանը եւ 30 մասնակիցների մեջ իր «Նոր կյանքի դուռը» արկածային վիպակով գրավել մրցանակային երրորդ տեղը: Առաջին մրցանակ որեւէ մեկին չի շնորհվել, իսկ 2-րդ մրցանակակիր է դարձել նույնպես սիսիանցի` լրագրող Անահիտ Մարգարյանը: Մրցանակաբաշխության  մասնակիցների մեջ լինելով տարիքով ամենափոքրը` Վահան Հակոբջանյանն իր ֆանտաստիկ եւ արկածային ժանրի ստեղծագործություններով  գրավել է շատերի ուշադրությունը: Նրա այդօրինակ մի պատմվածք էլ արդեն տպագրվել է «Սյունիքի գրողները մանուկների համար» գրքում: Մրցանակային տեղեր գրաված  ստեղծագործողների գործերից կտպագրվեն  ՀՀ գրողների միության հովանավորությամբ լույս տեսնող երիտասարդ ստեղծագործողների գրական ալմանախում: Ֆանտաստիկ եւ արկածային ժանրով տարվելը Վահան Հակոբջանյանը պայմանավորում է Ժյուլ Վեռնի ստեղծագործությունների` իր վրա թողած մեծ ազդեցությամբ:
Շնորհավորում ենք մեր երիտասարդ մրցանակակիրներին եւ ցանկանում նոր հաջողություններ գրական ասպարեզում:

«ՈՐՈՏԱՆ»

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *