ՍԱՀՄԱՆՔ ՔԱՋԱՑ ԶԵՆՔ ՅՈՒՐՅԱՑ

ՍԻՍԱԿԱՆ ԳՈՒՆԴ -20

Սիսական գնդի ծննդյան վավերագիրը տրվել է 1994 թ-ի մարտի 4-ին:
Սակայն նրա երկունքը ավելի վաղ էր՝ բոլորիս աչքի առաջ, որ բոցավառվել էր մեր պատմական երազանքներից, ձեւ ու կերպ ստացել մեր նվիրական նպատակներից:
Սիսական գնդի մասին խոսելիս, բնականաբար, հիշողություններն ու պատմական իրողությունը գնում-հասնում են մեր անկախության վերականգնման, պետականության վերստեղծման ակունքներ, երբ զինվոր էինք՝ ազգովի, նահատակ էինք՝ ազգովի, մարտիրոս էինք՝ ազգովի, հաղթանակած էինք՝ ազգովի: Ու vorotan09032014 (2)բանակը նույնացնում ենք պետականության հետ, պետականությունը՝ բանակի: Այդպես է ստացվել: Ու, բնականաբար, այդ միտքն էր գերիշխում Սիսական գնդի ստեղծման 20 ամյակի շնորհավորանքի բոլոր ելույթներում, ու բոլորի խոսքում, բոլոր ուղերձներում ու մաղթանքներում:
Եվ գնդի 20 ամյա հոբելյան լինելուց առաջ ու լինելուց զատ՝ տպավորիչ ու հաղթական զորահանդեսը առաջին հերթին երախտիքի տուրք էր բանակաշինության ակունքներում կանգնած նվիրյալներին, խոնարհումի ու խնկարկումի խոստում՝ բանակի ամուր հիմքը իրենց արյամբ սրբագործած նահատակներին, այն մայրերին ու կանանց, որոնց աչքը դեռ թաց է, այն զավակներին, որ հայրական բերկրանք չտեսան, եւ այն  սերնդին, որ… մահապարտ էր…
Դա հարգանքի տուրք էր ի ծնե քայլող նահատակ Վուրգ Ոսկանյանին, խաչի զորությամբ եւ հավատքի ուժգնությամբ փայլատակած հրեղեն նահատակ Աղվան Մինասյանին, գնդի առաջին հրամանատար Հովիկ Ազոյանին, գաղափարի նվիրյալ Գրիգոր Գրիգորյանին, Արշակին, Արթուրին, օրերս Պանթեոնում ամփոփված Կաvorotan09032014 (1)րենին, դա հարգանքի տուրք էր մեր հաղթանակը կռած ֆիդայի-տղերքին, որ այսօր էլ մեր կողքին են, այսօր էլ՝ շարքերում են, ու՝ զորահանդեսի մասնակից:
Զորահանդեսը նոր սերնդի համար տպավորիչ ու ազդու բաց դաս էր՝ հայրենասիրության, հայրենաընկալումի, հայրենիքի գիտակցման, սերունդ, որ երբեւէ այդքան մոտիկ, այդքան իրական, այդքան բնական չէր «հանդիպել» իսկական զենքի, իսկական տանկի, իսկական հրանոթի, իրական զինվորի, իրական հետախույզի, իրական դիպուկահարի, ու երբեւէ իր ապրած քաղաքի հրապարակում ականատես չէր եղել իրական զորահանդես-տոնի:
Քննելու, խոսելու, խորհելու մի այլ թեմա է այն աշխույժը, որ մեծերի, զինվորի ու հրամանատարի, շարքայինի ու գեներալի հետ ապրեցին երեխաները՝ մանկապարտեզահասակ, պատանիները՝ դպրոցահասակ, որ իրենց դերի գիտակցումով զարդարեցին զորահանդեսը, որ ժպիտ պարգեւեցին ամենախստադեմ զինվորականին անգամ, որ աղավնու ճախրանք տվեցին մեր երազներին: Եվ ինչ խանդավառությամբ էին երեխաները նկարվում զինվորների ու զինատեսակների հետ, ինչ բավականությամբ էին տանկ «թամբում», ինչ vorotan09032014 (4)խանդավառությամբ զմայլվում զինվորական մեդաներ ու շքանշաններ տեսնելիս: Նրանց հետ իրենց երազանքը հասակ կառնի, ու մի օր էլ նրանք զորական շարքերով զորահանդեսի դուրս կգան այս նույն հրապարակում:
Տոնը ստացվեց: Հայրենիքի կերպարը կերտվեց նրա հոգում, ով դեռ անհաղորդ էր դրան, ամրապնդվեց նրա հոգում, ով կրում էր, զորեղացավ նրա գիտակցության մեջ, ով թերահավատ էր, մարմնեղացավ նրա մտքում, ում մոտ տկար էր…
Թեպետ եւ ոմանք, որեւէ կապ չունենալով բանակի, Սիսական գնդի եւ ազատամարտի հետ, իրենց բնույթին ու նկարագրին բնորոշ, տոնն ու առիթը օգտագործեցին աչոկ հավաքելու, փորձեցին զորահանդեսի հանգրվաններում հարություն տալ իրենց չգոյությանը՝ ֆիզիկական ու իրավիճակային դերակատարությամբ, այնուամենայնիվ, Սիսիանը վայելեց երբեւէ չտեսած զորահանդես-տոն, տոն՝ հոգու, ոգու, զենքի, հայրենիքի ընկալման ու զգացումի:
Շնորհավոր Սիսական գնդի խիտ, անասելի խիտ 20 ամյակը, որ հազարամյակներ է իր մեջ ամփոփում:
Փառք նահատակին, փառք զիվորին, փառք Սիսական գնդին, փառք զորաց մերոց…  

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ
09.03.2014


vorotan09032014 (7) vorotan09032014 (6)
vorotan09032014 (5) vorotan09032014 (3)
vorotan09032014 (10) vorotan09032014 (9)

3 մեկնաբանություն ՍԱՀՄԱՆՔ ՔԱՋԱՑ ԶԵՆՔ ՅՈՒՐՅԱՑ հոդվածին

  1. ՍՎԵՏԱ says:

    Սիսական գնդին ցանկանանք միայն Խաղաղ ծառայություն,իսկ ՏԱՆԿԵՐԸ լինեն միայն թանգարանային նմուշ, որի վրա երեխաները ուրախ-ուրախ կնկարվեն…

  2. Աշոտ Նալչաջյան says:

    արցունք քամեցիր

  3. Շնորհավորում եմ Հայությանը, հատկապես սիսիանցիներին , մեր բանակի տարածքային մեկ միավորի 20 ամյակի կապակցությամբ, Սիսիանի գունդը ծնունդ է հաղթանակի, այն հերոս տղաների փայլուն հաղթանակի նյութական արդյունքն է , որ այսօր վեհ կանգնում է հայ ազգի առաջ ու կաչված է ընդմիշտ հավատարիմ լինելու իր կերտողների վասն հայրենյանց գաղափարին ու միշտ ամեն օր իր մեջ ապրող զինվորին տա իր հերոս Սիսիանցիների հողի ազատագրման գաղափարը, որ Սիսիանում ծառայության եկած զինվորը, ամեն օր իր ողջուն ուղի դիմացի լեռներից այն կողմ դեռ ազատագրվելիք Նախիջևանին, Փա՝ռք Հայոց բանակին, հայ զինվորականին, զինվորին, փա՝ռք Սիսիանի գնդին, նրա կերտող հերոսներին:

Leave a Reply to ՍՎԵՏԱ Cancel reply

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *