ՍԻՍԱԿԱՆ ԳՈՒՆԴ -20

ՄԵՆՔ  ԲԱՆԱԿ ՍԻՐՈՂ, ԶԻՆՎՈՐ ՍԻՐՈՂ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԵՆՔ

Այս օրերին Սիսիանի կենտրոնական հրապարակը «զինվորական հանդերձի մեջ է»: «Մարտադաշտ» հիշեցնող տեխնիկան ու տեսարանները հուշում են, որ Սիսական գունդը լրջորեն է նախապատրաստվել իր ծննդյան 20 ամյակին: Գունդ, որ որսորդական հրացաններից է հասել մարտական հզոր տեխնիկայի, եւ ֆիդայի տղերքի գնդից վերաճել պրոֆեսիանալ զինվորականների գնդի:
Սիսական գունդը ծնվել է մեր աչքի առջեւ՝ ազգային զարթոնքի այն նվիրական օրերին, հասակ առել մարտադաշտում՝ մեր սիրով վահանված, մկրտվել՝ պատերազմի կրակներում, թանկացել՝ տղերքի թափած թանկ արյամբ, իր տարեգրությանը դրոշմել հաղթանակածի պատիվը ու բացճակատ եւ պատվով է նշում իր ստեղծման 20 ամյակը:
Մեզ հետ զրույցում գնդի՝ քաղգծով տեղակալ Ժիրայր Ամիրջանյանը նշեց, որ 20 ամյակի միջոցառումների շրջանակում  բազմաթիվ հանդիպումներ են կազմակերպել դպրոցներում, պատմել Սիսական գնդի ստեղծման, անցած մարտական ուղու, մարտական գործողությունների մասին, մեկ անգամ եւս հիշել եւ խոնարհվել նրանց հիշատակի առջեւ, ում թանկ արյամբ էvorotan06032014-5 կռվել արցախյան հաղթանակը: Նա մասնավորապես հավելեց, որ այցելել են բոլոր զոհված ազատամարտիկների ընտանիքներ, մաքրել քաղաքի տարածքի՝ բոլոր ժամանակների նահատակների պատվին կառուցված հուշարձան-հուշաղբյուրները: «Մեր ժողովուրդը առանձնակի վերաբերմունք եւ ակնածանք ունի զինվորական համազգեստի հանդեպ, մենք զինվոր սիրող, բանակ սիրող ժողովուրդ ենք»,-հավելեց նա՝ բոլորին հրավիրելով մարտի 8-ին Սիսակ Նահապետի անվան հրապարակում կայանալիք մեծ զորահանդես-շքերթին:
Հարցին, թե այս տոնակատարությունը կբարձրացնի բանակի եւ զինվորի ոգին, Ժիրայր Ամիրջանյանը վստահաբար հավելեց, որ զինվորի ոգին բարձր է, պարզապես նման տոնակատարություններ եւ հոբելյաններ նշելով՝ մեկ անգամ եւս ցանկանում են շեշտել, որ  մարտական փառավոր ուղի անցած Սիսական գունդը ամեն վայրկյան պատրաստ է պաշտպանել երկրի սահմանը եւ հող-հայրենին:

06.03.2014


 vorotan06032014-4  vorotan06032014-3
vorotan06032014-2 vorotan06032014-1

4 մեկնաբանություն ՍԻՍԱԿԱՆ ԳՈՒՆԴ -20 հոդվածին

  1. Լիլիթ says:

    Սիսիանը վաղուց այսպիսի տոնակատարություն չէր տեսել և ոչ էլ…այսքան մարդ` դալուկ փողոցներում…ՑԱՎՈՔ

  2. Vache Sargsyan says:

    HPARTANUMEM SISIAKAN GNDOV, ANCACT JANAPARHOV, INCHPES NAYEV HPART SISIANOV

  3. Ivan Grigoryan says:

    Mi qani or araj es ayceleci Sisyani gund, ev tesnelov ayt gndi spaneri verabermunq@ zinvornerin, nranc martakan patrastakamutyun@, nranc martakan vogin,iskapes hiacac em, ev hpart em vor txas carayum e henc ayt gndum; sa asum em vorpes Afxanstani ev Arcaxi veteran; SHORHAVORUM EM SISAKAN GNDI 20 AMYAK@; xaxax ev kapuyt erkinq mer erexanerin;

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *