ՍԻՍԻԱՆԸ՝ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻՆ

DSC05825

Համապետական շաբաթօրյակի մասնակիցների հետ մեր առաջին հանդիպումը նախկին «Որոտան» կինոթատրոնի տարածքում էր, որտեղ սանմաքրման աշխատանքներ էին կատարում Սիսիանի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները: Դպրոցի աշխարհագրության ուսուցչուհի Գոհար Քարամյանն ասաց, որ ամեն անգամ սրտի մեծ ցավով է անցել այստեղով թե որպես աշխարհագրության մասնագետ, թե որպես Սիսիան քաղաքի բնակիչ, թե որպես ուսուցիչ: «Սա քաղաքի կենտրոնական հատվածներից է, կանաչ տարածքներ կան, բայց աղբն ու կեղտն էլ է շատ: Ամեն անգամ ցավ եմ զգացել, որ այս մասին խոսելիս ասել են՝ այս վիճակը Սիսիանին չի սազում, սիսիանցուն չի սազում, Սիսիանի համայնքին չի սազում: Այսօրվա մարդը պետք է բնության հետ ապրի ներդաշնակ, դա է ժամանակի հրամայականը: Բոլորս պետք է հասկանանք, որ դաստիարակությունը շարունակական պիտի լինի, որ շրջապատը, բնությունը պահպանելը նույնն է, ինչ՝ հայրենիքը պահպանելը»,-ասաց Գոհար Քարամյանը:

Սիսիանի երաժշտական դպրոցի ուսուցչուհի Լիլիթ Մուրադյանը նշեց, որ շատ դրվատելի է եւ համապետական շաբաթօրյակ կազմակերպելը, եւ դրան իրենց մասնակցությունը, քանի որ նպատակը երկրի, մարզի, քաղաքի, բակերի մաքրությունն է: DSC05848«Համամտաբար ավելի մաքուր է լինում քաղաքի կենտրոնը, բայց հիմա ավելի մաքուր կդառնա: Հաճելի է, երբ շրջապատդ գեղեցիկ է ու մաքուր: Մեր քաղաքում հոգատար ձեռքն արդեն երեւում է, առջեւում էլ ամառ է, հյուրեր են գալու, թեկուզ՝ իմ թոռնիկները: Կցանկանամ, որ այստեղ խաղան, հաճելի լինի, նստելու տեղ լինի, խմելու ջուր լինի, կանաչը խնամված լինի, ցայտաղբյուրները գործեն: Հույս ունենք, որ Սիսիանը կլինի հանրապետության գեղեցիկ քաղաքներից մեկը՝ շնորհիվ մեր համայնքային իշխանության, մեր քաղաքապետի»,-նշեց Լիլիթ Մուրադյանը, կարեւորելով նաեւ քաղաքացիների՝ քաղաքացուն եւ քաղաքաբնակին վայել վարքագիծի դրսեւորումը:

Պատերի ճեղքերում աճած մոլախոտը ձեռքերով պոկող ԵԿՄ Սիսիանի տարածքային բաժանմունքի փոխնախագահ Սարգիս Աղաջանյանն ասաց, որ սա իրենց հերթական շաբաթօրյակներից մեկն է, եւ լավ է, որ այն համապետական շաբաթօրյակին է համընկել: Իրենք երբեք չեն սպասել «վերեւից իջեցվաDSC05854ծ որեւէ հրահանգի», եւ հաճախ են մաքրել թե իրենց շրջապատը, թե Սիսիանի պանթեոնը: «Փոխել ենք շենքի տանիքը, սկսել ենք մեր թանգարանի ստեղծման աշխատանքները: Մենք պատմություն ենք ստեղծում, եւ ստեղծում ենք սերունդների համար»,-ասաց ԵԿՄ փոխնախագահը:

Խորհրդանշական զուգադիպությամբ՝ Սիսիանի ամենաանխնամ, ամենակեղտոտ, մեր կողմից ամենաքննադատված տարածքներից մեկի՝ նախկին «Մանկական» զբոսայգու մաքրման աշխատանքներն իրականացնում էին Զանգեզուրի կայազորի Աղիտուի հոսպիտալի բժիշկներն ու աշխատակիցները: Հոսպիտալի գլխավոր բժիշկ Դանիել Մկրտչյանը նշեց, որ Սիսիանի համայնքապտարանի հետ համատեղ են որոշել ստանձնել այս տարածքի մաքրման աշխատանքները, քանի որ այս տարածքում է մեծացել, այստեղի հետ կապված են անմոռաց հիշողություններ: Դանիել Մկրտչյանը, զուգահեռ անցկացնելով բժշկի եւ քաղաքը սանիտարական պատշաճ տեսքի բերողների միջեւ, ասաց, որ սանիտարական վիճակի վերահսկողությունը բժիշկներից լավ, հաստատ, ոչ ոք չի կարող անել:

Իրենց ուսուցիչերին հավասար եւ նրանց պես աշխատում էին նաեւ դպրոցականները: Սիսիանի ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտներ Միքայել Միքայելյանը եւ Կարեն Պողոսյանը պատիվ համարեցին համապետական շաբաթօրյակին մասնակցելը, միաժամանակ ցանկություն հայտնDSC05856եցին, որ նման շաբաթօրյակները ավելի հաճախ կազմակերպեն, քանի որ հաճելի է մաքուր քաղաքում ապրելը, քայլելը: Իսկ դուք երբեւէ չե՞ք աղտոտել կամ՝ աղբ չե՞ք նետել փողոցում մեր հարցին անկեղծորեն պատատսխանեցին ասելով, որ բոլորս էլ կամա-ակամա աղտոտում ենք մեր քաղաքը, բայց եթե յուրաքանչյուր ոք, գոնե իր աղտոտածի չափով, մաքրի այն, քաղաքը հաստատ ավելի մաքուր եւ գեղեցիկ կլինի, իսկ նա իրեն լիարժեք մարդ կամ քաղաքացի կզգա՝ անկախ՝ լավ կամ վատ սովորելուց, սեռից, տարիքից, սոցիալական վիճակից:

Մաքուր քաղաքը նաեւ մաքուր մտածողությո՞ւն է, թե՞ մաքուր մտածողությունն է մաքուր քաղաք մեր շրջասությանը պատանիները հստակ կողմնորոշվեցին՝ այն փոխադարձաբար միմյանցով պայմանավորելով:

Մեր բոլոր զրուցակիցները, կարեւորելով շաբաթօրյակը, մաքուր քաղաքը եւ մաքուր միջավայրը, կարեւորեցին նաեւ կուտակված աղբի դուրս բերումը: Իսկ ավագ դպրոցի ուսուցչուհի Նաիրա Գրիգորյանը նաեւ ավելացրեց՝ «Ցանկալի կլինի, որ այսքան մաքրելուց հետո նաեւ բնակիչները բարեխիղճ լինեն, որովհետեւ կան մարդիկ, որ աղբը պատուհանից նետում են փողոց, երեխայի հետ քայլելիս՝ պաղպաղակի, կոնֆետի թղթերը նետում են մայթին», ապա հորդորեց նրանց՝ ասելով՝ ասում են՝ մաքուր է այնտեղ, որտեղ որ մաքուր են պահում:

Ի պատատսխան բոլորի՝ հավաքված աղբը քաղաքի տարածքից դուրս բերելու մտահոգությունների, Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը հավաստիացրեց, որ ոչ մի աղբակույտ տեղում չի մնալու, հավաքված ամբողջ աղբը հեռացվելու է քաղաքից: Միաժամանակ նշեց, որ տասներորդ օրն է՝ իրականացնում են Աղիտուի ճանապարհի՝ 2 հեկտար տարածք զբաղեցնող մեծ աղբանոցի ծածկման աշխատանքները, որից հետո կվերացնեն նաեւ նախկին բետոնամեշալկայի եւ Տոլորսի ճանապարհի աղբավայրերը: «Որոտնավանք գնացող զբոսաշրջիկն այլեւս ստիպված չի լինի տեսնել մեզ պատիվ չբերող աղբավայրը ու այդ տպավորություններով չկարողանալ զգալ Որոտնավանքի ողջ հմայքն ու գեղեցկությունը»,-հավելեց Սիսիանի համայնքապետը:

Սանմաքրման աշխատանքներ իրականացան նաեւ տարածաշրջանի գյուղական բնակավայրերում:

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

 

2,399 դիտում

Մեկ Արձագանքման ՍԻՍԻԱՆԸ՝ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻՆ համար

  1. Alina Bagiryan -ը գրել է:

    Vorotan 4a4b SHENQERI HARAKIC TARACQUM ERKAR KMNA ?SHINARARAKAN AXB@ CHOGTAGORCVAC PANELNER@.

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *