ՍԻՍԻԱՆԸ ԿՈՒՆԵՆԱ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԻՆՔՆԱՏԻՊ ՆՈՐ ՕՋԱԽ

ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ 2016 թ.-ի հոկտեմբերի վերջին սկսվել են ՀՀ եւ ՌԴ ժողովրդական նկարիչ Զաքար Խաչատրյանի եւ ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արտաշես Հովսեփյանի տուն-թանգարանի հիմնանորոգման աշխատանքները: Շինմոնտաժային աշխատանքների կատարման մրցույթը 32 մլն 367 հազար դրամով շահել եւ իրականացնում է (Նոր բակ)«Նորոգշին» ընկերությունը (տնօրեն՝ Սամսոն Մաթեւոսյան): Պատվիրատուն է Սյունիքի մարզպետարանը:

Աշխղեկ Սելբերտ Ասլանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ եթե մի քիչ էլ ուշանային հիմնանորոգման աշխատանքները, ապա ավելի դժվար էր լինելու եւ ավելի շատ միջոցներ էին պահանջվելու, քանի որ օր օրի մեծանում էր հիմքի՝ 2-3 սմ ճաքը, որն արդեն հասնում էր առաստաղին: «Շենքի հիմքը բացելիս անընդհատ մտավախություն ունեինք, որ պատերի ճաքը կմեծանա, քարերը կտեղահանվեն-կթափվեն, նման դեպքեր, իհարկե, եղան, ուստի աշխատել ենք ամենայն զգուշությամբ: Հիմքի մի հատվածը ամրացնելուց հետո ենք անցել մյուս հատվածին: Հիմա բոլոր մտավախությունները մնացել են ետեւում, քանի որ ամբողջությամբ ավարտված է շենքի չորս կողմերի հիմքերի ընդհանուր ամրացման աշDSC05042խատանքը՝  երկաթբետոնե գոտիներով: Շենքի ընդհանուր ամրացման եւ հատակների իջեցման վրա ծախսվել է նախատեսված գումարի մոտ 40 տոկոսը: Կատարվել է դրենաժ, հատակների իջեցում եւ ամրացում, մոնոլիտով են փոխվել հատակի ճկված ծածկերը, ընթանում են էլեկտրամոնտաժման աշխատանքները: Հիմնանորոգումն սկսելուց առաջ, երբ ասֆալտապատվում էր Սպանդարյան փողոցը, անցկացվել է նոր կոյուղագիծ՝ հետագա խնդիրներից խուսփելու համար: Այժմ կատարվում են ներքին հարդարման աշխատանքները: Նախատեսված է այն ավարտել մայիսին»:

 «Վերջին շրջանում շատ է խոսվում մշակույթը կապիտալիզացնելու մասին, եւ այն մասին, որ մշակութային օջախները պիտի կարողանան ունենալ սեփական ֆինանսական աղբյուրները, պիտի կարողանան հրապուրիչ լինել զբոսաշրջիկի եւ այցելուի համար, եւ մշակույթը պիտի ներդաշնակորեն համադրվի ազատ ժամանցի հետ,-ասաց տուն-թանգարանի վարիչ Արեւհատ Ամիրյանը: -Մեր տուն-թանգարանի շենքային, տարածքային, բովանդակային պայմանները հնարավորում են այն այդպիսին դարձնել տարվա բոլոր եղանակներին: Արվեստն ու հաճելի ժամանցը համադրելով՝ տուն-թանգարանն ունի բոլոր հնարավորությունները՝ դառКопия DSC05420նալու մեր քաղաքի մշակութային ինքնատիպ ու կարեւորագույն օջախներից մեկը»: «Շատ եմ ափսոսում միայն, որ Զաքար Ավագիչը չհասցրեց տեսնել իր մեծ երազանքը՝ գործող տուն-թանգարանը: Նա ցանկանում էր իր պատկերացումներով, իր մասնակցությամբ ու ներկայությամբ ձեւավորել-կահավորել այն: Բայց կարեւորն այն է, որ գործն ընթանում է: Կարեւոր է նաեւ, որ տուն-թանգարանը գտնվում է թե մշակույթի նախարարության, թե ազգային պատկերասրահի, թե մարզային եւ համայնքային իշխանությունների ուշադրության կենտրոնում»,-նշեց մասնաճյուղի վարիչը, հավելելով, որ նախագծողներին տրվել է անգամ շենքի դարբասի նախագծի էսքիզը, որը հեղինակել է նշանավոր ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը:

«Տուն-թանգարանն առանց ցուցասրահի ամբողջական չի լինի: Նախատեսված է կառուցել նաեւ ցուցասրահ: Անհրաժեշտ եմ համարում ասել, որ աշխատանքները կատարվում են որակով, սրտացավ, բարեխիղճ: Շինարարներն էլ, անշուշտ, գիտեն իրենց կատարած գործի կարեւորությունը»,- նշեց մասնաճյուղի վարիչ Ա. Ամիրյանը:

Մեզ հետ զրույցում շինկազմակերպության աշխատակից Մհեր Գասպարյանն ասաց, որ մինչ այստեղ աշխատելը չի լսել Զաքար Խաչատրյանի եւ Արտաշես Հովսեփյանի մասին, սակայն այն ուշադրությունը, այն ակնածանքը եւ այն պատկառանքը, որ ամեն օր լսում եւ տեսնում է, համոզվում է, որ շատ կարեւոր մարդկանց համար շատ կարեւոր բան է արվում, եւ ինքն էլ իրեն պարտավորված է զգում, միաժամանակ զգացված է, որ ինքն էլ դեր ունի նման մշակութային օջախ կյանքի կոչելու գործում:

Լիանա ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *