Սիսիանը որպես տուրիստական դեստինացիա

Մեր ազգային առաջին բնորոշ գիծը հյուընկալությունն է,երկրորդը` հյուրից բաժանվել չցանկանալը:
Հայ ազգը աշխարհում այն եզակի ազգերից է, որ հյուրընկալության աստված է ունեցել` Վանատուրը, դեռ հնուց հայը եղել է հյուրասեր, հյուրերի համար պատրաստ ենք ավելիին, քան՝ ինքներս մեզ համար: Եվ հենց ազգային այս գիծը հաշվի առնելով և բազմաթիվ հետազոտություններ վերլուծելով համոզվեցինք, որ Հայաստանը ունի բոլոր հնարավորությունները տուրիստական ամենապահանջված ուղղություններից մեկը դառնալու, որի համար անհրաժեշտ է նախ ունենալ պատրաստի ենթակառուցվածքներ, որոնք կարող են գրավել և պահել զբոսաշրջիկին, և երկրորդ` ճիշտ կազմակերպված գովազդ ոչ միայն Հայաստանում, նաև Հայաստանի սահմաններից դուրս: Այդ պատճառով էլ ՀՀ-ում գործող բոլոր զբոսաշրջային ընկերությունները, ինչպես նաև հասարակական կազմակերպությունները պետք է ձգտեն այդ ոլորտում ունենալ իրենց ներդրումը, որպեսզի մի քանի տարի հետո արդեն ունենանք նկատելի արդյունքներ:

Այդ նպատակով էլ «Կամք, արդարություն, միասնություն, քաջություն» երիտասարդական ՀԿ-ն  ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ իրականացրեց «Հյուրատնային բիզնեսի կազմակերպում ծրագիրը», որին մասնակցեցին Սիսիան DSC_0046քաղաքից և շրջանի գյուղական համայնքներից երիտասարդներ, որոնք անցկացված դասընթացի ժամանակ ձեռք բերեցին բազմաթիվ հմտություններ հյուրատնային բիզնեսը արդյունավետ և հմտորեն կազմակերպելու համար, ինչպես նաև ձեռք բերեցին գիտելիքներ էկո տուրիզմի կազմակերպման և Սիսիանը որպես տուրիստական դեստինացիա ներկայացնելու վերաբերյալ: Իսկ ի՞նչ է դեստինացիան: Դեստինացիան իրենից ներկայացնում է որոշակի վայր, տարածք, օբյեկտ, որտեղ համահունչ կարող են հանդես գալ զբոսաշրջիկների պահանջմունքների բավարարմանն ուղղված ծառայությունների ամբողջ համալիրը, գլխավոր ենթակառուցվածքները և այլն: Իսկ տուրիստական դեստինացիան գրավչություն վայելող օբյեկտների առկայությունն է, կենտրոն` բոլոր հնարավոր զարգացած ենթակառուցվածքային ցանցով, տուրիստական բնույթի պահանջմուքների բավարարման համար ստեղծված սպասարկման ներդրված մշակույթ:

Ծրագրի շրջանակներում տպագրվել են «12 քայլ` հյուրատան բիզնես սկսելու համար» անվանումը կրող տեղեկատվական-խորհրդատվական բուկլետներ, որոնք անվճար կտրամադրվեն բոլոր համայնքապետարաններին: Դարնից կարող են օգտվել երիտասարդները և ստանալ նախնական գիտելիքներ իրենց հյուրատան բիզնեսի DSC_0096նախապատրաստական փուլում: Արդյունքում կստեղծվի հյուրատների ցանց ողջ Սիսիանի շրջանում:

Դասընթացի փորձագետը Տուրիզմի և հյուրընկալության ոլորտի
մասնագետ, Կայուն դեստինացիաների կառավարման
մասնագիտացմամբ Շամամ Գևորգյանն 
է, ով երկօրյա դասընթացների ընթացքում ծրագրի մասնակիցներին ամփոփ գիտելքիներ հաղորդեց հյուրատնային բիզնեսի հիմնադրման և կառավարման, գյուղական բիզնեսի զարգացման նախադրյալների մասին:

Ծրագրի իրականացման ընթացքում ստացանք բազմաթիվ արձագանքներ և Հայաստանից և արտասահմանից, որոնք ողջունեցին մեր նախաձեռնությունը և պատրաստակամություն հայտնեցին օգնել ծրագրի հետագա իրականացման ընթացքում, որն էլ ավելի ոգևորիչ էր:

Ծրագրի ամենակարևորը ձեռքբերումներից էր նաև sisian-tour.am կայքի նախագծումը, որտեղ կլինի ամփոփ տեղեկատվություն Սիսիանի շրջանի բոլոր գեղատեսիլ վայրերի և համապատասխան տարածքում գոյություն DSC_0104ունեցող հյուրատների վերաբերյալ: Կարվի ամեն ինչ՝ հնարավորինս դյուրին դարձնել Սիսիանի շրջանում որևէ գեղատեսիլ վայրի հայտնաբերումը, կամ այդ վայրում հյուրատուն գտնելը:

Ելնելով շուկայի պահանջարկից` Սիսիանի պետական քոլեջը մշակում է էլեկտրոնային ուսուցման դասընթաց` «Հյուրատնային բիզնեսի կազմակերպում» որակավորմամբ, որը կներդրվի գալիք տարի և հնարավորություն կտա բոլոր նրանց, ովքեր հնարավորություն չունեն աշխատանքի կամ հեռավորության պատճառով մասնակցել դասընթացներին, ներգրավվել ուսուցման գործընթացին համացանցի միջոցով, մասնակցելով առցանց դասընթացներին:

Իսկ ես ցանակնում եմ շնորհակալություն հայտնել ծրագրի աջակիցներին և մասնակիցներին, որոնց շնորհիվ կայացավ և շարունակականություն կունենա ծրագիրը:

Ծրագրի իրականացման մասին կարող եք ծանոթանալ նաև տեսանյութից:

Մարիամ Թորոսյան
19/12/2014թ.

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *