ՍԻՍԻԱՆԸ ՎԵՐԱԳՏՆՈՒՄ Է ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՔԱՂԱՔԻ ԴԻՄԱԳԻԾԸ

18920317_1940737586210882_3637910538478410721_n

Մեկ տարի առաջ, երբ ազդարարեցինք նոր ժամանակների սկիզբը, շատերն էին թերահավատ, բայց` ոչ մենք: Ու լծվեցինք աշխատանքի հենց այդ մոտեցմամբ, քանի, որ, իսկապես, նոր ժամանակների ժամանակն էր: Առաջին իսկ քայլից` դեկտեմբրի 7-ի սգերթից, նոր ժամանակներին համապատասխան վերաբերմունքով ներկայացանք Սիսիանին` ցույց տալով, որ այն որակապես տարբերվեց նախորդներից: Սգերթի մասնակիցները ոչ միայն ներկայություն ապահովեցին, այլեւ ստեղծված միջավայրում կրկին վերապրեցին նույն ցավը, նույն ողբերգությունը, բայց եւ` հառնելու, վերապրելու, կյանքը նույն ուժգնությամբ սիրելու հավատամքը եւ հարատեւումի խորհուրդը: Ապա մեկը մյուսին հաջորդենցին նոր, հետաքրքիր, բովանդակալից, միմյանցից տարբեր միջոցառումներ, որի զարդը համարվեց Ամանորի` աննախադեպ տոնածը` սիսիանցիների մեջ արթնացնելով արժանապատվության, սիսիանցի լինելու հպարտության զգացողությունը: Ուշադրությունից եւ տեսադշատից դուրս չմնաց ոչ ոք: Այս մոտեցմամբ է մարզում առաջին անգամ նշվել բուժաշխատողի օրը, այս ընկալմամբ է նշվել բանակի օրը, ուսուցչի տոնը, երեխաների պաշտպանության օրը, Տիառնըդառաջը, Վարդավառը, վերջին զանգը եւ մյուս բոլոր տոներն ու միջոցառումները: Ութ ամսվա մեջ իրականացրել ենք ավելի քան 40 մեծ ու փոքր ամենատարբեր միջոցառում:

Այս ամենն, իհարկե, այնքան էլ հեշտ չի տրվել: Սկզբում, երբ փորձում էինք մարդկանց վերաբերմունքը փոխել, ավելի լուրջ, պատասխանատու եւ պրոֆեսիոնալ մոտեցում պահանջել, գժգոհություններ էլ եղան, բայց երբ տեսան, որ համայնքի ղեկավարը պատրաստակամ է ստեղծել անհրաժեշտ բոլոր պայմանները, իրենք էլ փոխեցին իրենց վերաբերմունքը իրենց աշխաS3250060տանքի նկատմամբ: Դրա վառ օրինակը նոր` «Ոգեկոչում» պարի բեմադրումն էր: Արթուր Սարգսյանը կանգ չառավ ոչ մի դժվարության առաջ, լուծեց բեմականացման համար անհրաժեշտ 250 հազար դրամ արժողությամբ նոր հագուստ ձեռք բերելու խնդիրը, հոգաց ընթացիկ մյուս հոգսերը, ու պարը բեմադրվեց: «Ոգեկոչում» անվանված պարը, որը կյանքի, կռվի, պայքարի եւ անմահության դրվագ էր, կարծես դարձավ սիսիանյան մշակութային կյանքն արթնացնող նոր շունչը: Համայնքապետը պարգեւատրեց պարային խմբի ղեկավարին, խրախուսեց խմբի անդամներին: Նույն ոգեւորությամբ մշակութային կյանքի աշխուժացմանը ներգրավվեցին արվսետի դպրոցի եւ «Գրանտ» պարային խմբերը, նոր ոգեւորությամբ սկսեցին մասնակցել արդեն դրսում կատարվող մշակութային իրադարձություններին, փառատոներին, մրցույթներին:

Գուցե նախկինում այս խմբերը նույնպես մասնակցում էին մրցույթների, միջոցառումների, բայց հիմա բոլորովին այլ եռանդով ու նվիրումով սկսեցին աշխատել, ինչպես, ասենք, մանկական երգչախմբը, որը «Մինորա» ակումբի հայտարարած մրցույթում գրավեց երկրորդ մրցանակային տեղը եւ Վրաստանի մրցույթ-փառատոնին մասնակցելու ուղեգիր: Համայնքի ղեկավարը իր վրա վերցրեց երեխաների ճանապարհի, հյուրանոցի, սննդի ծախսերը, քանի որ նրանց ծնողներից շատերը վճարունակ չէին: Երեխաները Վրաստանից վերադարձան առաջին մրցանակաային տեղով, եւ, ի նշան շնորհակալության, իրենց նվաճած գավաթը նվիրեցին համայնքի ղեկավարին` ասելով` մեր հաղթանակը ձեր հաղթանակն է:20841084_1403298686450063_3699801248291745145_n

Սիսիանը հռչակվել էր «Երիտասարդական մայրաքաղաք», բայց նա այդ մրցույթի հաղթող էր դարձլ ոչ թե իր գործունեությամբ, այլ` սիսիանցիների թասիբով, սակայն այդպես էլ այն չկայացավ, որովհետեւ լճացել էր, իշխում էր իմն ու քոնը, նույն դեմքերն էն, նույն մարդիկ, նույն միջոցառումները, նույն ընկալումները: Սիսիանը հիմա է դարձել երիտասարդական: Համայնքի ղեկավարի ուշադրության կենտրոնում է երիտասարդը, զինվորն ու դպրոցականը, մանկապարտեզի երախան ու տարեցը: Սիսիանը հիմա մի ուրիշ համ ու հոտ է ստացել, աշխույժ, խանդավառ: Երիտասարդներն են սրտացավ դարձել Սիսիանի ամեն ինչի նկատմամբ, ինչը չկար նախկինում: Սա իսկական ձեռքբերում է:

Սիսիանյան մշակութային կյանքում համայնքի ղեկավարը նոր մոտեցում եւ նոր վերաբերմունք ձեւավորեց` հաղթահարելով այն կարծրատիպը, որ եթե համայնքային ենթակայության ներքո չեն, ուրեմն` մերը չեն, եթե մշակութային կենտրոնը մերն է, մերոնք են, դպրոցը մերը չի, մերոնք չեն: Վրեջապես հրաժարվեցինք այս ձեւաչափից: Բոլորը մերն են, մերն է երեխան, երիտասարդը, զինվորը, մեդալակիրները, բոլորը, ովքեր Սիսիան են ներկայացնում եւ Սիսիանի պատիվն են բարձր պահում:

Ուշադրությունից դուրս չմնացին տարածաշրջանի գյուղերը: Արթուր Սարգսյանը նույն սրտացավ վերաբերմունքն է հանդես բերում գյուղական դպրոցների եւ մանկապարտեզների երեխաների նկատմամբ, որովհտեւ երեխան երեխա է` իր մանկական պատկերացումներով, սպասելիքներով ու երազանքներով:19274889_1341498649282498_4175441003675553956_n

Վերականգնվում են սիսիանյան մշակութային լավագույն ավանդույթները, իսկ Սիսիանը, ի ուրախություն բոլորիս, վերագտնում է մշակութային քաղաքի իր երբեմնի համբավը:

Գյուղերում էլ ունենք շատ շնորհալիներ, ովքեր, սկայան, մնացել են ուշադրությունից դուրս: Մենք փորձեցինք հաղթահարել նաեւ այդ վերաբերմունքը եւ գյուղաբնակին նույնպես ներգրավել քաղաքի մշակութային միջոցառումների մեջ, մեր ստեղծագործական խմբերին հաճախ համերգների ենք ուղարկում գյուղական համայնքներ, որտեղ տարիներով որեւէ խումբ չի մտնում:

Իսկապես` եկել է այն ժամանակը, որ մենք կարողանում ենք համախմբել, ներգրավել բոլորին ու միացյալ ուժերով ցույց տալ իրական Սիսիանի հնարավորություններն ու կարողությունները եւ այսպես համախմբված բարձր պահել Սիսիանի պատիվը:

Նոր ժամանակերը եկան Սիսիան` նոր գաղափարներով, նոր ուժերով, նորովի մոտեցմամբ, նոր դեմքերով, նոր աշխատելաոճով: Նորացնելու խնդիրը դեռեւս ավարտված չէ, անելիք եւ ասելիք դեռ շատ ունենք, մեկ տրվա մեջ հնարավոր չէր իրողություն դարձնել բոլոր գաղափարներն ու ծրագրերը, բայց սիսիանցին հասկացավ, որ ինքն ուժեղ է, ի զորու է, որ մենք կարող ենք…

ՆԱՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածը տրամադրել է Սիսիանի համայնքի ղեկավարի թեկնածու Արթուր Սարգսյանի նախընտրական շտաբը:

 

647 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *