Սիսիանի «Ծառուկյան» դաշինքի թեկնածուն դուրս եկավ ընտրապայքարից

9dfdb46ace06c08e86da0a111d66b803

Նոյեմբերի 5-ին մի շարք համայնքներում, այդ թվում՝ Սիսիանում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ։ Սիսիանի համայնքի ղեկավարի «Ծառուկյան» դաշինքի թեկնածու Կարեն Համբարձումյանը հայտարարել է, որ դադարեցնում է քարոզարշավը և դուրս գալիս ընտրապայքարից։ «Սիրելի´ հայրենակիցներ, գնահատելով Սիսիանի տարածաշրջանում նախընտրական քարոզչության ամբողջ ընթացքը, վերլուծելով ստեղծված իրավիճակը՝ թիմակիցներիս հետ երկարատև քննարկումներ իրականացնելուց հետո ես որոշում եմ կայացրել դադարեցնել իմ քարոզարշավը և դուրս գալ ընտրապայքարից։ Շնորհակալ եմ իմ հայրենակիցներից յուրաքանչյուրին՝ ինձ աջակցելու և սատարելու համար: Ես շարունակելու եմ մնալ ձեր կողքին և իմ կուսակիցների հետ միասին անելու եմ առավելագույնը համայնքի բնակիչների խնդիրները բարձրաձայնելու և լուծելու համար: Ինձ համար հարազատ համայնքի յուրաքանչյուր ընտանիքի խնդիր շարունակելու է լինել նաև իմ խնդիրը: Լինելով մտահոգ Սիսիանի վաղվա օրվա նկատմամբ՝ իմ ուժերի ներածին չափով լինելու եմ իմ համայնքի կողքին։ Վստահ եմ՝ ըմբռնումով կմոտենաք իմ այս որոշմանը, որն ունի իր հիմնավոր պատճառները»։ Նշենք, որ նոյեմբերի 5-ին Սիսիանում, ի թիվս հանրապետության շատ համայնքների, կայանալու են ՏԻՄ ընտրություններ։ Սիսիանում համայնքապետի թեկնածուի պաշտոնի համար ընտրապայքարի մեջ են գործող քաղաքապետ, ՀՀԿ-ի կողմից առաջադրված Արթուր Սարգսյանը եւ ԾԴ-ից Կարեն Համբարձումյանը։ Ըստ մամուլի տեղեկությունների՝ նա Սիսիանի նախկին քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի փեսան է՝ աղջկա ամուսինը։ Աղասի Հակոբջանյանը ևս ԲՀԿ-ական է։ Սիսիանի քաղաքապետի պաշտոնը հիմա ավելի է կարևորվում, եթե նկատի ունենանք, որ քաղաքին միացվել է Սիսիանի 27 գյուղական համայնք։ Կարեն Համբարձումյանը հայտնի է նաև նրանով, որ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի հետ համատեղ ՀԷԿ-ի բիզնես ունի։

Նյութի աղբյուրը ` hraparak.am

 

2,679 դիտում

Մեկ Արձագանքման Սիսիանի «Ծառուկյան» դաշինքի թեկնածուն դուրս եկավ ընտրապայքարից համար

  1. Nune Saakyan -ը գրել է:

    Ողջունում եմ:Ճիշտ և խելացի որոշում է կայացրել,փրկել է իրեն պաշտոնատենչների զոհը լինելուց ՝նրացից ովքեր նպատակ ունեին երիտասարդի պաշտոնը օգտագօրծել ի շահ իրենց:

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *