Սիսիանի ԲԿ-ն չի լուծարվի

PanARMENIAN.Net – Կառավարության սեպտեմբերի 14-ի նիստում ուժը կորցրած կճանաչվի 2018 թվականի ապրիլի 12-ի՝ ««Սիսիանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին» որոշումը:

Հիմնավորման մեջ նշվում է, որ բժշկական կենտրոնի լուծարման գործընթացը հանգեցրել էր տարածաշրջանի բնակչության և ընկերության աշխատողների դժգոհությանը:

«Նշված որոշման հիման վրա ընկերության լուծարման արդյունքում տարածաշրջանի բնակչության բժշկական օգնության և սպասարկման գործընթացը նախատեսվում էր իրականացնել ՀՀ պաշտպանության նախարարության «Զանգեզուրի կայազորային հոսպիտալ» պետական հիմնարկի կողմից, որի պարագայում, հաշվի առնելով առկա դժգոհությունները, նշված գործընթացի իրականացումը ՀՀ ՊՆ կայազորային հոսպիտալի կողմից նպատակահարմար չէ», – ասվում է հիմնավորման մեջ:

Նշվում է նաև, որ կառավարության այդ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո դրանում նախատեսված որևէ գործողություն չի իրականացվել, որի արդյունքում ներկայացված որոշման նախագծի ընդունման դեպքում որևէ լրացուցիչ գործողությունների կատարման անհրաժեշտություն չէր առաջացնի:

panarmenian.net

Մեկ Արձագանքման Սիսիանի ԲԿ-ն չի լուծարվի համար

  1. ՎԵՐՋԱՊԵՍ ԼՈՒԾՎԵՑ ՍԻՍԻԱՆԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ
    Հարգելի սիսիանցիներ, ՀՀ կառավարությունը 2018թվականի սեպտեմբերի 14-ին ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով`
    ուժը կորցրած է ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի ««Սիսիանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին» թիվ 464-Ա որոշումը: Վերջապես հարցն իրավական լուծում ստացավ և հուսով եմ, որ նաև լուծում կստանան թափուր հաստիքների համալրման և հանրության կարիքներին համապատասխան բուժսպասարկման առկա խնդիրները։ Բոլորիդ շնորհավորում եմ, հաղթեց Սիսիանցին։

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *