ՍԻՍԻԱՆԻ ԲՀԿ-ԱԿԱՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԴԻՄԵԼ Է ԿԵՂԾԻՔՆԵՐԻ՞

Slaq.am-ը նամակ է ստացել` կապված ՀՀ սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարության կազմակերպած Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք մրցույթի հետ: Նամակում մասնավորապես ասված է.

«ՀՀ սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարության կազմակերպած Հայսատանի երիտասարդական մայրաքաղաք մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել ընդամենը երկու քաղաք՝ Էջմիածինը և Սիսիանը: Էջմիածնի քաղաքապետարանը ներկայացրել է մոտ 80 էջանոց միջոցառումների համալիր ծրագիր երիտասարդության և ազգաբնակչության համար: Սիսիանի քաղաքապետարանը ներկայացրել է … 8 էջանոց ծրագիր: Հասկանալով, որ մրցութային փաթեթի ծրագրային և միջոցառումների կատարողական ու բովանդակային մասերով իրենք շատ թույլ են ու հաղթելու շանսեր չունեն, Սիսիանի ԲՀԿ-ական քաղաքապետը դիմել է կեղծիքների: Քանի որ հաղթողը որոշվելու է քվեարկության արդյունքում, նա հորդորել է իր մտերիմներին ամեն գնով ապահովել այդ քվեները: Բանը դեռ ԲՀԿ-ի սիրած կեղծարարությանըª ընտրակաշառքին չի հասել, սակայն կարծում ենք, որ քվեարկության ավարտին հինգ հազարական դրամներն իրենց խոսքը կասեն: Իսկ կեղծիքի բացահայտման աղբյուրը ֆեյսբուքյան ՙՍիսիանը սիսիանցիների համար՚ խմբում կատարված գրառումներն ու կոչերն են: Օգտատեր Մարիամ Թորոսյանը գրում է.

Mariam Torosyan

Ժողովուրդ ջան, բոլոր նրանց, ում ինտերնետը Ֆլեշկայով է, ամեն անգամ ինտերնետը անջատելուց հետո կարող են ֆլեշկան հանել ու միացնելուց հետո հնարավորություն կունենան նորից քվեարկել, քանի որ ամեն միացնելուց նոր IP է տրվում, այնպես որ անգամ կարող եք օրվա մեջ մի քնի անգամ անջատել միացնել ու քվեարկել, միայն թե զգույշ եղեք հիմա էլ Ֆլեշկաներիդ հետ մի բան չպատահի: Ժողովուրդ ջան այլ տարբերակ չի մնացել, մեզ անհրաժեշտ է անհապաղ հետ բերել մեր կորցրած միավորները, դե եթե նրանք քանակապես են մեզնից շատ, մենք էլ կարող ենք խորամանկության դիմել, ինչպես նաև փորձեք քվեարկել հեռախոսներով….. այլ տարբերակ չի մնացել…… ակտիվ եղեք…. Սա խորամանկություն չէ, այլ կեղծիք: Վերջին տարիներին Սիսիանի քաղաքապետարանի աշխատակիցների նկատմամբ հարուցված քրեական գործերը, ներկա պահին Սիսիանի քաղաքապետ Ա. Հակոբջանյանի և քաղաքապետարանի դեմ դատախազությունում քննվող խախտումների, յուրացումների ու չարաշահումների վերաբերյալ գործերը համահունչ են Սիսիանի քաղաքապետի կեղծարար գործելակերպին: Վստահ ենք, որ Սիսիան քաղաքի հարգարժան ազգաբնակչությունը մասնակից չէ այդ կեղծիքին և իր գնահատականը կտա քաղաքապետի ու իր թիմակիցների գործելակերպին: Իսկ սիսիանցի երիտասարդներին և հատկապես Մարիամ Թորոսյանին կոչ ենք անում չտրվել խարդավանքներին, մրցակցել ազնիվ և արժանապատիվ:

Լիլիթ Դանիելյան Արտակ Ղազարյան:

Slaq.am-ը պատրաստ է հրապարակել նաև Սիսիանի քաղաքապետարանի տեսակետը:

Մեկ Արձագանքման ՍԻՍԻԱՆԻ ԲՀԿ-ԱԿԱՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԴԻՄԵԼ Է ԿԵՂԾԻՔՆԵՐԻ՞ համար

  1. Hrach says:

    joxovurd jan es Sisiani bnakich em u esel em uzum vor sisian@ haxti u et amen mekel giti vor tenca. uxaki kuzem imanam et namak uxarkox@ ova exel. Da kex&ararutyun chi da uxaki xndranq e im ejum el ka avelacra& karaq mtneq dael naeq. menq uzum enq haxtenq u khaxtenq. et xabarbziknel to dzen hani taqcnelov incheq anelu? asenq taqnviq ba dzer xix&@ chi tanjelu vor tenc baneq are? duq mard cheq?

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *