ՍԻՍԻԱՆԻ ԵԿՄ-ԻՑ ՌՈ ՀԱՆՁՆԱԾ ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՇԻՆԾՈՒ Է

Ես ազատամարտիկ, քառօրյա պատերազմի մասնակից, զինվորական թոշակառու, կապիտան Արմեն Ժորժիկի Գրիգորյանն եմ: Որոտան գյուղի բնակիչ նույն ինքը Ա. Գ.-ն, ով, ըստ համացանցը ողողած ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի տարածած հաղորդագրության, «Ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից ստացված օպերատիվ տվյալներն իրացնելու արդյունքում, տարված բացատրական աշխատանքների շնորհիվ… Ռազմական ոստիկանություն են հանձնել մեծ քանակությամբ զենք, զինամթերք եւ զինվորական հանդերձանք»: Սա ապատեղեկատվություն է, որովհետեւ այս հրապարակման մեջ բացակայում է կարեւոր եւ հիմնական իրողությունը:

Հունիսի 21-ին ռազմական ոստիկանության աշխատակից Սարգիս Աղաջանյանը զանգահարեց ինձ, ասաց` խոսելու բան կա, կարեւոր, հանդիպեցինք: Սարգիսն ասաց, որ ԱԱԾ-ն հորդորել է բոլոր նրանց, ովքեր ունեն զենք-զինամթերք, կամավոր պետք է հանձնեն  ռազմական ոստիկանություն, կամ` իրավապահ մարմիններին: Խոսքը զոհված ազատամարտիկ, իմ եղբայր Արշակ Ժորժիկի Գրիգորյանի թանգարանում պահվող զենքի մասին էր: Ասացի` դա իմ լուծելիք հարցը չէ, քանի որ այն իմ զենքը չէ, Արշակինն է, եւ դրված է նրա հիշատակի թանգարանում 1992 թ.ի դեկտեմբերից, եւ միայն ծնողներս կարող են որոշում կայացնել: Մեր տան բակում Արշակ Գրիգորյանի հուշաղբյուրը բացելու ժամանակ երկրահապի հրամանատար, գնդապետ Ազոյանը ինքն իր ձեռքով այդ զենքը բերել-դրել է Արշակի թանգարնում` որպես հիշատակ նրանից, քանի որ պատերազմի ընթացում դա նրա գործածած զենքն է եղել: Բայց զենքը պիտանի չէր շահագործման, որովհետեւ ասեղը չկար, համենայնդեպս` զենքը մնում է զենք: Այդ զենքը որեւէ տեղ գրանցված չէ, հաշվառված չէ: Այն եղել է Սիսիանի ջոկատի առաջին գնդացիրը, հանվել է թուրքի խփված զրահատեխնիկայից, բայց Սիսիանի լամպերի գործարանում աշխատող մասնագետները դարձվել են ձեռքի, եւ գնդացիրը տվել են Արշակին, որովհետեւ այն ծանր էր, իսկ Արշակը շատ ամրակազմ եւ ուժեղ զինվոր էր, եւ նա էր կարողացել գործածել:DSC07494

Հանդիպեցինք ծնողներիս, մայրս չառարկեց, բայց քանի որ հաջորդ օրը Արշակի ծննդյան օրն էր (հունիսի 22-ին), խնդրեցինք, որ այդ օրը մնա, հաջորդ օրը ես անձամբ կտանեմ: Ծննդից հետո մյուս եղբորս` Գրիգոր Գրիգորյանի հետ, իր մեքենայով զենքը տարել ենք ռազմական ոստիկանություն: Բացատրություն գրեցին, պատմեցի զենքի հետ կապված ողջ պատմությունը, գրանցեցին զենքը, ժապավենները, փամփուշտակալները, նկարեցին, հետո հարցրեցին, թե ում անունով պետք է ստորագրվի բացատրությունը: Քանի որ եղբայրս` Գրիգորը, զենքից անտեղյակ է, համաձայնվեցի բացատրության տակ դնել իմ ստորագրությունը:

Հետո ինտերնետով կարդում եմ, որ Որոտան գյուղի բնակիչ Ա. Գ.-ն «Ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից ստացված օպերատիվ տվյալներն իրացնելու արդյունքում, տարված բացատրական աշխատանքների շնորհիվ… Ռազմական ոստիկանություն է հանձնել մեծ քանակությամբ զենք, զինամթերք եւ զինվորական հանդերձանք»… բայց ոչ մի խոսք չկար, թե այդ զենք-զինամթերքը ում էր պատկանել, ինչ վիճակում էր եւ ինչու է դրվել զոհված ազատամարտիկ Արշակ Գրիգորյանի թանգարանում` 1992 թ.-ից, տեսանելի բոլորին, եղել է շահագործման ոչ պիտանի: Վրդովված զանգահարեցի նրանց, ասացի, որ դա 36027977_1360405014104097_5087790397388750848_nապատեղեկատվություն է եւ պահանջեցի տարածել ստույգ տեղեկատվություն, նշել, որ Արշակ Գրիգորյանի մեծ եղբայրը, նույնպես ազատամարտիկ, կամավոր բերել հանձնել է այն: Երբ տեսա, որ տարածված տեղեկատվության մեջ այդ լրացումները չկան, ավելի զայրացա: Իմացողները շատ լավ գիտեն, որ այդ զենքը 1992 թ.-ից դրված է Արշակի թանգարանում, իսկ ովքեր չեն հավատում, կարող են ինտերնետով փնտրեն Արշակ Գրիգորյանի հիշատակի էջը, որտեղ կա նրան նվիրված` երգիչ Արսեն Գրիգորյանի երգը, ռեժիսոր Սամվել Թադեւոսյանի` «Խորան հերոսների» վավերագրական ֆիլմը, որտեղ պատմում է նաեւ Արշակի, նրա թանգարանի մասին, ուր դրված է նաեւ այդ զենքը:

Դա ամենամեծ վիրավորանքն էր զոհված ազատամարտիկ Արշակ Գրիգորյանի հիշատակին: Նրա անունով է անվանակոչված Սիսիանի թիվ 1 դպրոցը, ժամանակին Արշակ Գրիգորյանի անվան վոլեյբոլի մրցաշար էր անցկացվում Սիսիանում, ովքեր ուզում են, կարող են տեսնել-հասկանալ, թե որն է ճշմարտությունը:36121260_1360404970770768_3242885653498691584_n

Իմ զայրությից եւ բարձրացրած աղմուկից հետո Ekm Sisian ֆեյսբուքյան էջը գրում է A.G_n kamavor hancnel e ir zohvat exbor tangaranum gtnvox zenq@ xndrum em apatexekatvutyun mi tarateq… մեկնաբանություն, ինչը մեզ բոլորովին չի գոհացնում, ընդհակառակը, համացանցում շարունակում են իմ հասցեին հնչել ահավոր մեղադրանքներ…

Այս ամենի նպատակը, իմ կարծիքով այն էր, որ որոշ մարդիկ ցույց տան, որ իրենք շատ լավ են աշխատում, լավ բացատրական աշխատանքներ են տանում, այնքան լավ, որ մարդիկ ինքնակամ տանում-հանձնում են զենքերը: Մենք վիրավորված ենք, ես վիրավորված եմ, ըստ տարածված տեղեկատվության` ստացվում է այնպես, որ այդ զենքը իմն էր եւ այն հանձնել եմ` Սաքոյի բացատրական աշխատանքից հետո…Ես նման «բացատրական աշխատանքի» կարիքը չունեմ, ինքս ազատամարտիկ եմ, վիրավորվել եմ ապրիլյան պատերազմի ժամանակ, մինչեւ ապրիլի 19-ը մնացել եմ դիրքերում, հետո պառկել Աղտիուի հոսպիտալում, որտեղից ուղարկել են Նորք Մարաշի հիվանդանոց: Մանվել Գրիգորյանի ստորագրությամբ ստացած ԵԿՄ անդամատոմսս 5-6 տարի առաջ եմ հանձնել Սիսիանի ԵԿՄ, ասել, որ իմ անունը երկրապահի ցուցակներից հանեն, ես չեմ ուզում իմ անունը լինի այդպիսի երկրապահում, բայց պահում եմ Վազգեն Սարգսյանի տված տոմսը, անգամ` 92 թվականին կարդոնի վրա գրված անձնական տվյալները, զենքի ստացումը…

Հուսով եմ, որ այս հրապարակումը կտա շատ հարցերի պատասխան…

Արմեն ԳՐԻԳՈՐՅԱՆ` ազատամարտիկ, քառօրյա պատերազմի մասնակից, զինվորական թոշակառու, կապիտան

8 մեկնաբանություն ՍԻՍԻԱՆԻ ԵԿՄ-ԻՑ ՌՈ ՀԱՆՁՆԱԾ ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՇԻՆԾՈՒ Է հոդվածին

  1. Իրականությունն է. Իսկ մնացած նյութերը մաքրեք.

  2. Լաուրա Մանուկյան says:

    Շնորհակալություն Ձեր պահվածքի համար։ Սա պետք է կարդան, որ տեսնեն, թե յուրացումներն ու ոտնահարումները ոնց են լինում։ Շնորհակալություն Ձեր մարտական գործին ու վաստակին։ Առողջություն Ձեզ։

  3. Flora Azoyan says:

    Անհարմար է , թանգարանի նմուշ է, տարե’ք դրեք տեղը:Գոնե իսկական հերոսի համեստ ծնողների տարիքից ամաչեիք:

  4. Արմեն ջան, մի նեղվիր, այդ աշխատակիցը այդպես է ուզում ինքնահաստատվել, այդ ում համար էր գաղտնիք, որ Ձեր հայրական տանը, Արշակ Գրիգորյանի թանգարանում զենք կա, ես ինքս տեսել եմ այդ զենքը։ Մյուս ապատեղեկությունը, որ 5-6 տարի առաջ դուրս եք եկել ԵԿՄ-ից, քեզ ներկայացնում են ԵԿՄ փոխնախագահ, տխուր է․․․

  5. Հովնան Վարդանյան says:

    Էս ձևի փնթի անշխատանք անողը պրոֆեսիոնալ չի և վտանգավոր է նաև հասարակության համար։ Պետք է մեկուսացնել նմաններին քանի մարդկանց գլխին չեն սարքել իրենց երազած կառերիայի համար։

  6. Zemfira says:

    Ապատեղեկատվության հեղինակը պետք է հրապարակային ներողություն խնդրի

  7. Աշխարհի ամենագիշատիչ գազանը մարդն է…հանուն շոուի կոխկրտել զոհված հերոսի հիշատակը միայն տականքն է ի վիճակի…ԱՄՈԹ…

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *