Սիսիանի կամավորական խմբի ավտոբուսի ռմբակոծության հետևանքով զոհվել են Դարբասի ու Ախլաթյանի գյուղապետերը

DSC03602

Այսօր կեսօրից հետո՝ ժամը 3-4 սահմաններում, հակառակորդը Մարտակերտի ճանապարհին անօդաչու սարքով ռմբակոծել է Սիսիանի ջոկատի ավտոբուսը, կա 6 զոհ:

«Թե ինչպես է եղել դեպքը, մենք չգիտենք, ընդամենը մեզ զանգել են, անուն-ազգանուններն են ասել»,- մեզ հետ զրույցում ասաց Սիսիանի զինկոմի տեղակալ Մարատ Ենոքյանը՝ պնդելով, որ տեղյակ չէ դեպքի մանրամասներից:

Մեր դիտարկմանը, թե ՊՆ-ն հաստատում է սիսիանցի 5 12963906_1001062423318119_7082930034522495541_nկամավորների զոհվելու մասին տեղեկությունը, Ենոքյանն ասաց. «Զոհերը 6-ն են: Սկզբում տեղեկություն կար 5-ի մասին, հետո նոր 6-րդի անունն են ասել ավելի ուշ»:

Ըստ Սիսիանի զինկոմի տեղակալի՝ այսօր զոհվել են սիսիանցի կամավորներ, Դարբասի գյուղապետ Մայիս Միրզոյանը, Ախլաթյան գյուղի գյուղապետ 43-ամյա Արմեն Բեգլարյանը, Սեդրակ Ասրյանը, Եղիշ Նիկալյան, Սերգեյ Դանղյանը, Դավիթ Սարգսյանը:

Ախլաթյանի գյուղապետարանի հաշվապահը մեզ հետ զրույցում ասաց, որ առավոտյան են խոսել գյուղապետի հետ հեռախոսով, իսկ կեսօրից հետո լսել են դեպքի մասին: Սյունիքի մարզի Ախլաթյան գյուղի գյուղապետ Արմեն Բեգլարյանը ապրիլի 10-ին նշելու էր 43-ամյակը:

http://www.1in.am/1882979.html

Լուսանկարները` եւ ավելացումները` <<Որոտանի>>. Եղիշե Նիկալյանը Լծենի գյուղապետի եղբայրն է, Դավիթ Սարգսյանը` Բալաքի գյուղապետի եղբայրը:

 

8,347 դիտում

3 մեկնաբանություն Սիսիանի կամավորական խմբի ավտոբուսի ռմբակոծության հետևանքով զոհվել են Դարբասի ու Ախլաթյանի գյուղապետերը հոդվածին

  1. Զեմֆիրա Սարգսյան -ը գրել է:

    Շա՜տ ցավալի է… Հազար ափսոս…((((((

  2. Համլետ Գեվորգյան,Սիրանուշ Գրիգորյան,Մարիա Գեվորգյան -ը գրել է:

    ԱՆԿՈՏՐՈՒՆ ԿԱՄՔ ,ԽԻԶԱԽՈԻԹՅՈԻՆ ՈԻ ԱՌՈԽՋՈԻԹՁՈԻՆ ՄԵՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ , ՄԵՐ ԵՐԵԽԵՔԻՆ:
    Ցանկանում եմ ունենալ մի հասցե Սիսիանում , որտեղ կարող ենք ուղարկել ծանրոցներ Իսպանիայից:

  3. Սիրտս ցավւմ է, հոգիս տխուր է: Իմ սիսիանցի հերոս եղպbայրներ, թող ձեր անունները փառավորվեն ամբողջ աշխարhում:

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *