ՍԻՍԻԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ՄԵՂՎԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

DSC06842

Եվրոպական միության աջակցությամբ «Փրկեք երեխաներին» կազմակերպության եւ «Մասնագիտական բարեփոխումներ» ՀԿ-ի հետ համատեղ Սիսիանի պետական քոլեջում իրականացվում է «Մասնագիտական կրթություն եւ զբաղվածություն հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար» կրթական ծրագիրը: Ծրագրի շրջանակներում քոլեջում ստեղծվել է մեղվաբուծական սոցիալական ձեռնակրություն, որտեղ, կարճաժամկետ կրթական ծրագրին մասնակցելուց հետո, աշխատանք է ստացել հաշմանդամություն ունեցող 5 երիտասարդ:

Սիսիանի պետական քոլեջում տեղի ունեցավ «Մասնագիտական կրթություն եւ զբաղվածություն հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար» կրթական ծրագրի շնորհանդեսը, որին մասնակցում էին Մասնագիտական կրթության եւ ուսուցման զարգացման ազգային կենտրոնի, «Մասնագիտական բարեփոխումներ» ՀԿ-ի, ՀՀԿԳ նախարարության 21850591_1169466449864622_35654230_nներկայացուցիչներ, Սյունիքի մարզի պետական քոլեջների տնօրեններ, փոխտնօրեններ: «Մասնագիտական կրթություն եւ զբաղվածություն հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար» կրթական ծրագրի շրջանակներում ստեղծված սոցիալական ձեռնարկության ստեղծման, նրա նպատակների, խնդիրների, ձեռք բերած հաջողությունների, արդյունքների, հեռանկարների ու ակնկալիքների մասին խոսեց ծրագրի համակարգող Օլյա Բարսամյանը: Սոցիալական ձեռնակությունում աշխատանք ստացած հաշմանդամություն ունեցող երիտասարդներ Մասիսն ու Սուրենը երախտագիտություն հայտնեցին կազմակերպիչներին՝ նման ծրագիր իրականացնելու եւ ծրագրում իրենց ներգրավելու համար, քանի որ այն էականորեն փոխել է իրենց կյանքի որակը, դրական ու բարերար ազդեցություն ունեցել նաեւ իրենց ընտանիքի անդամների վրա, նպաստել լիարժեք մարդ զգալու, հավատ ու վստահություն ներշնչել սեփական ուժերի նկատմամբ:

Կարեւորելով սոցիալական ձեռնարկության դերը հաշմանդամություն ունեցող երիտասրադների կյանքի որակի բարելավման գործում՝ Մասնագիտական կրթության եւ ուսուցմանDSC06847 զարգացման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Աշոտ Սահրադյանը անգնահատելի համարեց այն արդյունքը, որը չափվում է ոչ թե նյութապես, այլ՝ հոգեպես եւ բարոյապես: Եւ որպես իր ասածի հավաստիացումն՝ շեշտեց սոցիալական ձեռնարկության աշխատողների խանդավառությունը, ոգեւորությունը, նրանց աչքերի առկայծող փայլը, ապա հորդորեց ծրագրի կազմակերպիչներին Սիսիանի պետական քոլեջը դարձնել մեղվաբուծության զարգացման ու ուսուցման տարածաշրջանային կենտրոն՝ հիմնվելով արդեն ստեղծված բազայի վրա:

«Մասնագիտական բարեփոխումներ» ՀԿ նախագահ Լարիսա Կիրակոսյանն ասաց, որ ամբողջությամբ արդարացվել են իրենց սպասելիքները, եւ շնորհակալություն հայտնեց քոելջի տնօրինությանը, ծրագրի համակարգողին՝ ձեռքբերումների համար: «Սյունիքի մարզի մյուս ուսումնական հաստատությունների տնօրեններին եւ ներկայաչուցիչներին նույնպես հրավիրել ենք՝ ծանոթացնելու Սիսիանի քոլեջի փորձին, որպեսզի իրենք էլ մտածեն իրենց ուսումնական հաստատություններում սոցձեռնարկությունների կառուցման հիմքերը դնելու մասին: Մենք սրանով սոցիալական որեւէ խնդիր ենք լուծում հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար, նոր հնարավորություն է ստեղծվում հետագայում իրենց աշխատատեղը գտնելու, շDSC06856փվելու, կրթությունը շարունակելու: Հույս ունենք, որ այս ծրագրի ավարտով սա չի վերջանալու եւ իր շարունակությունն անպայման ունենալու է»,-ասաց Լարիսա Կիրակոսյանը:

Շնորհանդեսին ներկա Գորիսի գյուղատնտեսական քոլեջի տնօրեն Նունե Ավետիսյանը կարեւորեց փորձի փոխանակումը, մարզի մյուս քոլեջներում նույնպես սոցիալական ձեռնարկություն ստեղծելու հեռանկարները` հավելելով, որ Սիսիանի պետական քոլեջի փորձը ուսանելի եւ ընդօրինակելի է:

Շնորհանդեսի մասնակիցները շրջեցին քոլեջի տարածքում, ծանոթացան մեղվանոցին, պահեստին, ձմեռանոցին եւ սոցիալական ձեռնարկության մյուս  հնարավրություններին ու պայմաններին:

Շնորհանդեսին ներկա էր Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, ով շնորհակալություն հյատնեց ծրագրի հովանավորներին, ֆինանսավորողներին, քոլեջի տնօրինությանը՝ Սյունիքի մարզում առաջին սոցիալական ձեռնարկությունը ստեղծելու համար, միաժամանակ իր օգնությունն ու աջակցությունն առաջարկեց նրա հնարավորություններն ընդլայնելու եւ զարգացնելու:

«ՈՐՈՏԱՆ»

 

 

991 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *