Սիսիանի պետական քոլեջի 10-րդ շրջանավարտները կյանքի ուղեգիր ստացան

19958957_480016605691736_280008414999121678_n

Քաղաքային մշակույթի տան դահլիճում Սիսիանի պետական քոլեջի 77 շրջանավարտներ ստացան իրենց ավարտական վկայականները: Արարողությունը վերածելով հանդիսության՝ կազմակերպիչներն ու շրջանավարտները, նրանց դասախոսներն ու հյուրերը փորձեցին արժեւորել, կարեւորել միջին մասնագիտական կրթությունը, որի պահանջարկը կարծես տարեց տարի մեծանում է:

Շնորհավորելով քույրական գործ բաժնի շրջանավարտներին եւ նրանց հանձնելով ավարտական վկայականները՝ քոլեջի բազմափորձ դասախոս Ալիսա Հովհաննիսյանը պատկերավոր համեմատություն անցկացրեց արեւի շողի եւ գթության քրոջ միջեւ, հիշեցնելով փոքրիկ մի պատում: «Մի անգամ խաղողի վազին հարցնում են՝ դու ինչքա՞ն կարող ես բարձրանալ, վազը պատատսխանում է՝ այնքան, ինչքան իմ ձեռքը արեւը կբռնի: Դուք արեւի այն շողն եք, որ պիտի ձեռք մեկնեք սահմանին կանգնած զինվորին, բարի խոսքով եւ ձեր իմացությամբ, հմտությամբ ու գիտելիքներով ջերմացնեք ձեր հարեւաններին ու բարեկամներին»,-ասաց նա:

Իր շնջանավարտներին շնորհավորեց ու բարի ու կանաչ ճանապարհ մաղթեց հաշվապահական հաշվառում եւ աուդիտ բաժնի դասախոս Ռոզա Առուստամյանը: «Ավարտվեց ձեր կյանքի եւս մի փուլ: Դուք թեւակոխում եք կյանքի ավելի պատատսխանտու շրջան, որը ձեզ համար ազդարարում է որակապես նոր սկիզբ, եւ դուք պետք է ավելի պատատսխանտու լինեք մեր երկրի, մեր քաDSC06585ղաքի, ձեր ծնողների եւ ընտանիքի հանդեպ: Ձեզանից յուրաքանչյուրի առջեւ բացված ճանապարհը պարտավորեցնում է բարձր պահել թե ընտանիքի, թե հայրենիքի, թե ուսումնական հաստատության պատիվը: Դուք վաղվա օրվա կերտողներն եք, եւ կյանքում ապրեք ու կայացեք այնպես, որ մենք միշտ հպարտությամբ հիշենք եւ միշտ ուրախանանք ձեր ձեռքբերումներով»,-ասաց Ռոզա Առուստամյանը:

Իր առաջին շրջանավարտներին կյանքի ուղեգիր տվեց «Հարդարման եւ շինարարական աշխատանքներ» բաժինը: Ստացած մասնագիտության համար բաժնի շրջանավարտների անունից շնորհակալություն հայտնեց Մարտիկ Թորոսյանը՝ հավաստիացնելով, որ քոլեջում ստացած գիտելիքները կօգնեն իրենց լավ մասնագետ եւ հասարակությանը պիտանի մարդ դառնալ…

Շրջանավարտներից ոմանց վկայականները ստացան նրանց ծնողներն ու հարազատները, քանի որ, ինչպես նշվեց, նրանցից շատերն արդեն զորակոչվել են հայոց բանակ եւ ծառայում են հայրենիքին:

Պետական քոլեջի շրջանավարտ Կարո Ալեքսանյանի ավարտական վկայականը ստանալու էր եկել մայրը՝ Նազելի Հովհաննիսյանը, ով թեեւ հուզված էր, բայց նաեւ՝ հպարտ: Կարո Ալեքսանյանի մայրն ասաց, որ ամուսինը՝ Վարուժան Ալեքսանյանը, հայկական բանակի սպա է, 25 տարվա զինվորական, եւ որդին էլ է ցանկացել շարունակել հոր գործը, ծառայել հայոց բանակի շարքերում: «Այս պահին որդիս ընդունելության քննություններ է հանձնում Ռուսաստանի զինվորական բուհերից մեկն ընդունվելու համար: Այդ ուղին նա է ընտրել, եւ մենք չենք առարկել: Որպես զինվորականի կին եւ ապագա զինվորականի մայր, ես հպարտ եմ»,-ասաց նա:

Վկայականների հանձնման արարողությանը ներկա էր Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը: Հանձնելով 14 շրջանավարտի կարմիր վկայականները՝ համայնքի ղեկավարը շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսքերի հետ միաժամանակ ցանկացավ, անկախ ամեն ինչից, որ այս երիտասարդներն ու աղջիկները շարունակեն ապրել ու կայանալ հայրենի քաղաքում:

«Որոտան»

 

1,258 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *