ՍԻՍԻԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ. ԱՄԵՆ ԺԱՄԱՆԱԿ ԻՐ ՊԱՀԱՆՋՆ Է ԹԵԼԱԴՐՈՒՄ

Սիսիանի պետական քոլեջն իր գործունեությունը եւ միջնակարգ-մասնագիտական կրթությամբ կադրեր պատրաստելու իր առաքելությունը կազմակերպել ու կազմակերպում է ժամանակի թելադրանքով, ժամանակի պահանջներով: Այն տարիներին, երբ Սիսիանում մեծ թափով շինարարություն էր իրականացվում, մասնագետ կադրեր էր պատրաստում շինարարության համար՝ կոչվելով շինարարական տեխնիկում: Հետո ժամանակի թելադրանքով այն դարձավ պոլիտեխնիկում: Հարափոփոխ կյանքը, սակայն, նոր պահանջներ է առաջադրում, եւ Սիսիանի պետական քոլեջը իր կրթահամակարգը համապատասխանեցնում ու հարմարեցնում է նոր ժամանակների պահանջներին: Դրանով ոչ միայն շարուկանում է հարստացնել իր կենսագրությունը, իր տարեգրությունը, այլեւ մասնագիտական կրթություն տալու ոլորտում կարեւորել ու արդարացնել իր տեղն ու դերը Սիսիանում:

Ժամանակի պահանջների հետ էլ նորանում ու արդիականանում են քոլեջում դասավանդվող առարկաները, մասնագիտությունները: Այդ մոտեցմամբ է, որ տարիներ շարունակ քոլեջում դասավանդվող «Քույրական գործ» եւ «Ֆինանսներ» բաժինները արդեն փակվել են՝ դրանց ուսուցումը վերապահելով մասնագիտացված ուսումնական հաստատություններին: Դրա փոխարեն՝ 2014-2015 ուս. տարում Սիսիանի պետական քոլեջում բացվել է հինգ նոր մասնագիտություն: Երեք մասնագիտություն ընթացիկ ուսումնական տարվանից արդեն ներդրվել եւ հաջողությամբ կիրառվում են: Նոր ուսումնական տարվանից կբացվեն մյուս երկու բաժինները եւս՝ «Վարսավիրական արվեստ եւ զարդային դիմահարդարում» ու «Դիզայն՝ ըստ ճյուղերի» մասնագիտություններով: Ուսումնասիրելով շուկան, հանրակրթական դպրոցներում հանդիպումներ ունենալով շրջանավարտների հետ, զրուցելով, համոզվել ենք, որ առանձնակի հետաքրքրվածություն կա այս երկու նոր մասնագիտությունների նկատմամբ: Առավելությունն այն է, որ շրջանավարտները կարող են քոլեջում սովորել եւ միջնակարգ եւ հիմնական կրթության բազայի վրա: Երկու պարագայում էլ ուսուցումն անվճար է: Ուսանողները ստանում են կրթաթոշակ: Տրվում է պետական նմուշի դիպլոմ: Հնարավորություն է ընձեռվում առանց քննության երկրորդ կուրսից կրթությունը շարունակել քոլեջի հետ պայմանագիր կնքած որեւէ բուհում:

Նոր մասնագիտությունների դասավանդման համար անհրաժեշտ բոլոր աշխատանքներն ավարտված են, ձեւավորման ընթացքի մեջ են կաբինետները, արհեստանոցները, կազմված են ուսումնական պլանները, ընտրված են համապատասխան որակավորում ունեցող մասնագետները, պատրաստ են առարկայական ծրագրերը: Ժամանակը իրենն է թելադրում:

Ժամանակին՝ համընթաց, ժամանակի թելադրանքով. սկզբունք, որով գործել, գործում ու գործելու է Սիսիանի պետական քոլեջը:

Լարիսա ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն

21.05.2015

 

5 մեկնաբանություն ՍԻՍԻԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ. ԱՄԵՆ ԺԱՄԱՆԱԿ ԻՐ ՊԱՀԱՆՋՆ Է ԹԵԼԱԴՐՈՒՄ հոդվածին

  1. amenur paylum eq Duq qolejs shenacnox, kargukanon hastatox ev amena- amena mardkayin hatkanishnerov ojtvats im shaaaaat -shaaaaat sireli @nker HOVAKIMYAN jan

  2. Es misht hpartanum em vor shpvel u shpvum em mi mardu het vorin Larisa Hovakimyan en asum u dranov amen inch asvac e, hajoxutyun dzer bolor gorcerin im shat sireli tikin Hovakimyan.

  3. Lu Si says:

    Hranush jan mianum em qo ver@ nshvacin))

  4. Mariam Torosyan says:

    «Վարսավիրական արվեստ եւ զարդային դիմահարդարում» ու «Դիզայն՝ ըստ ճյուղերի» մասնագիտությունները իսկապես նորություն և շատ լավ հնարավորություն են բոլոր երիտասարդների համար և ոչ միայն երիտասարդների… Այդ մասնագիտությունները ժամանակի հրամայական են, քանի որ ինչպես ժողովուրդն է ասում. “Արհեստավորը մինչև կեսօր է սոված մնում”, իսկ այսօր անգամ բուհ ավարտածներն են դժվարությամբ աշխատանք գտնում: Անկախ ժամանակներից բոլորն էլ ձգտում են գեղեցիկ հարդարված վարսեր ունենան և Սիսիանի պետական քոլեջը ապահովել է, որպեսզի երիտասարդները անվճար ձեռքբերեն այդ մասնագիտացումները…

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *