ՍԻՍԻԱՆԻ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՆՈՐ «ԳԼՈՒԽԳՈՐԾՈՑՆԵՐԸ»

DSC04142

Օրերս Սիսիանի գեղեցիկ եւ ինքնատիպ հուշարձաններից մեկի` 40-աղբյուր-հուշարձանի տարածքում նկատեցի մի «նորակառույց»: Առաջին տպավորությունն ու առաջին զգացողությունը, անկեղծ ասած, դրա իմաստն ու բովանդակությունը բացատրել չկարողանալն էր: Հետո երբ փորձեցի ինքս ինձ «հիմնավորում» գտնել աղբյուր-հուշարձանի մոտ «նոր բսնած» «գոյացության» համար, իմ պատկերացումներն ու մտածողությունն անզոր գտնվեցին նման իրողությունները հասկանալ եւ բացատրել, որովհետեւ ճարտարապետական ինքնատիպ կառույցի տարածքի տեսքը նման ձեւով խաթարելը, աղավաղելը, փչացնելը, նման անճաշակությունը հուշարձանի քթի տակ «բուսցնելը», անկեղծ ասած, որեւէ տրամաբանության եւ քաղաքաշինական որեւէ նորմի մեջ հնարավոր չէ տեղավորել…

Մյուս կողմից էլ` 40-աղբյուր-հուշարձանի դեմ-դիմաց է մեկ ուրիշ` սիսիանցիների սիրած` Աղջկա արձանը, եւ տարածքն ինքնին ամբողջական ու գեղեցիկ մի համալիր է ներկայանում համայանպատկերի մեջ: Ու ահա այս ֆոնին` թիթեղյա նորածիլ մի … բուտկա…DSC04145

Տեղեկացանք, որ քաղաքաշինական եւ ճարտարապետական այս «գլուխգործոցը» կյանքի է կոչվել «Սիսիանի բնակարանային կոմունալ տնտեսության» կողմից: Տնօրեն Կարեն Հովհաննիսյանը հաստատեց, որ «նորակառույցն» իրենց մտքի թռիչնք է: Ապա հավելեց, որ դա միակը չէ, որ նմանատիպ մի «արժանահիշատակ» բան սարքել են նաեւ նախկին «Որոտան» կինոթատրոնի պատի տակ` Որոտան 2-ի դիմահայաց ուղղությամբ…

Կարեն Հովհաննիսյանն ասաց, որ դրանք շվաքարաններ են, եւ կառուցել են բնակիչների խնդրանքով: Մեր տարակուսանքին ի պատասխան ավելացրեց, որ եւ 40 աղբյուր-հուշարձանի մոտ, եւ կինոյի շենքի պատի տակ մարդիկ հավաքվում են, նստում են, կարտ են խաղում, դոմինո են խաղում, եւ նրանց անձրեւից, քամուց, արեւից ու ձյունից պաշտպանելու համար կառուցել են այդ շվաքարանները` ապահովելու նրանց ազատ ժամանցի «քաղաքակիրթ» կազմակերպումը…

Չվիճարկելով եւ կասկածի տակ չդնելով «սիսիանցիների նկատմամբ քաղաքային իշխանությունների մեծ սրտացավությունն ու հոգատարությունը», այնուամենայնիվ, պիտի բխեր հաջորդ` հուշաղբյուր-կոթողի ճարտարապետական տեսքի խաթարման մասին մեր հարցադրումը, որին ի պատասխան Կարեն Հովհաննիսյանն ասաց, որ ինքը միայն կատարող է, եւ կատարել է համայնքի ղեկավարի կողմից իրեն տրված հանձնարարությունը, աDSC04296յն շարժական է, եւ ցանկացած ժամանակ կարելի է հանել-տեղափոխել: Ապա հավելեց, քանի որ դա նաեւ իր թաղն է, եւ ինքն այդտեղ է բնակվում, տարածքի բնակիչները խնդրել են լուծել իրենց «կարտ ու բոմինո» խաղալու պայմանների բարելավման հարցը, իրենք էլ… ընդառաջել են…

Այդ դեպքում ողջ Սիսիանով տարիներ ի վեր խնդրում ենք ասֆալտել գոնե, ոտքներիս տակը, ինչո՞ւ, հապա, այդքան սրտացավ ու պատրաստակամորեն չեք ընդառաջում մեր խնդրանքին հարցին Կարեն Հովհաննիսյանը նշեց, որ դրանց պատասխաններն իր իրավասության ներքո չեն:

Նա նշեց, որ կոմունալ տնտեսությունը Սիսիանի քաղաքապետարանի հետ կնքել է համապատասխան պայմանագիր, եւ ամեն ինչ արվել է օրինական ճանապարհով, կազմվել է նախագիծը, ընտրվել է կառուցողը: Եվ պարզվում է, որ Սիսիանում այդ երկու անճաշակությունը, թիթեղյա երկու «բուտկան» սարքելու համար ծախսվել է … 609 հազար դրամ:

Իհարկե, հանգստի, ժամանցի որեւէ հնարավորությունից զրկված, որեւէ այգում կամ զբոսայգում իրենց ժամանակը կազմակերպելու ամենահասարակ պայմաններ չունեցող թոշակառու եւ գորածազուրկ մարդիկ պիտի որ գոհ լինեն քաղաքային իշխանությունների կողից իրենց նկատմամբ ցուցաբերված «մարդասիրական այդ վերաբերմունքի» համար… եւ, ի տրիտուր իրենց շնորհակալության, առաջիկա ընտրություններում իրենց ընտրաձայնը նվիրեն Աղասի Հակոբջանյանին: Բայց որ Սիսիանը այսպես նպատակամղված վերածվում է ամենագռեհիկ գավառականության, անճաշակ գավառամտության միջավայրի, սա, ցավոք, որեւէ մեկին չի հուզում… Մինչդեռ` եռամեծար Սոս Սարգսյանն ասում էր` Սիսիանն այնքան գեղեցիկ է, ասես նոր լողացած լինի… Հիմա՞ ի՛նչ կասեր… Սիսիանն այնքան փնթի է, գեղջուկ, բուտկայամիտ ու բուտկայակերպ, ինչպես որ … իր ղեկավարներն են:

Երբ Աղասի Հակոբջանյանը 2008-ին ընտրվել էր Սիսիանի քաղաքապետ, հավաստիացնում էր, որ Սիսիանը դարձնելու է… Լաս-Վեգասը: Եվ ահա նա իր խոստումները կատարում է… Մի կողմից` ճարտարապետական նոր «գլուխգործոցներով» է հարստացնում Սիսիանի քաղաքաշինական տեսքը, մյուս կողմից` «օրինականություն» ապահովում քաղաքի գլխավոր ու բանուկ փողոցներում կարտ խաղալու «գործընթացի բարգավաճմանը»… Իսկ նրանից ուրիշ որակ սպասելի՞ էր…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

14.06.2016

 

 

2,058 դիտում

6 մեկնաբանություն ՍԻՍԻԱՆԻ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՆՈՐ «ԳԼՈՒԽԳՈՐԾՈՑՆԵՐԸ» հոդվածին

  1. Melik Samweliyan -ը գրել է:

    Ծիածանը երեխաներին վերադարձնելու միակ հավատարիմ միջոցը`դրանց սատկացնելն է…

  2. Ամենուր նույն անտերությունն ու գռեհիկ,ժամանակավոր, յոլա գնալու հոգեբանությունը։ Ոչ ոք ապագայի համար չի աշխատում, քանի որ խելք ու սեր պիտի ունենաս երկիրդ կարգի բերելու, գոնե եղածը չապականելու, չպղծելու համար;
    Ապրես, Արեւհատ ջան;

  3. Shavarsh Javadyan -ը գրել է:

    Menak mer mot kara nman tipi yurorinak baner lini .)))))

  4. Աշխեն Շիրինյան -ը գրել է:

    Ո՜նց եմ սիրում ՔՈ ինքնատիպ սարկազմը…..դե ուրիշ ես,էլի,հո զոռով չի…..Սիսիանցիներից ամեն ինչ հնարավոր է սպասել,հնարավոր ամեն < <գյուտ>>:Կարելի է ասել,որ սիսիանցիները գյուտարար ժողովուրդ են,ու մեծագույն < <գլուխգործոցների>> հեղինակները ևս նրանք են:

  5. Հառաջ պոռալով ետ-ետ կերթանք…

  6. Merujan Myradyan -ը գրել է:

    Шат чишт у дипук акнарке . Амен вок етпес чи карох.

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *