Սիսիանի 16 դպրոցների SPARE ուսուցիչները պաշտոնապես վերապատրաստվեցին ԿԱԻ-ի կողմից

Կայացավ Սիսիանի 16 դպրոցների  SPARE ուսուցիչների պաշտոնական վերապատրաստումը Կրթության ազգային ինստիտուտի բնագիտա-մաթեմատիկական առարկաների բաժնի մասնագետ Մարի Գասպարյանի կողմից: Վերապատրաստումներն անց են կացվում համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարության ու «Տապան» էկո-ակումբ ՀԿ-ի միջև 30.04.2013թ. «Էներգիայի և ռեսուրսների օգտագործման դպրոցական ծրագիր» (SPARE) միջազգային կրթական նախագծի իրականացման շրջանակներում «Համագործակցության մասին կնքված փոխըմբռնման հուշագրի» շրջանակներում:

Մարի Գասպարյանը նշեց, որ առարկան անհրաժեշտություն է, որն ուղղված է սովորողների տրամաբանությանը, էկոլոգիական կրթությանը և ունի ուսումնական փաթեթ, որը շատ համալիր է և ունի կոնկրետ թեմատիկա: Տպավորված է մեր ուսուցիչների մասնագիտական գիտելիքներով, պատրաստվածությամբ, ոգևորվածությամբ, մոտիվացվածությամբ, ասաց, որ շատ նվիրված են իրենց գործին, ճկուն են, եւ, անգամ դասաժամ չունենալու պարագայում, ելք են գտել և առարկան դասավանդում են իրենց դպրոցներում:  Դա կարող է օրինակելի մոդել ծառայել այլ դպրոցների ուսուցիչներին այս գործի մեջ ընդգրկելու համար: Նա հույս հայտնեց, որ գալիք ուսումնական տարում SPARE ծրագրին կմիանան էլ ավելի շատ դպրոցներ, քանի որ էկոլոգիական կրթություն ստանալը այսօր ժամանակի հրամայական է, և գալիք սերնդի մեջ բնապահպանություն դաստիարակելը շատ կարևոր է:

SPARE ուսուցիչներից Սուրեն Բլբուլյանը նշեց, որ «Էներգիայի և ռեսուրսների օգտագործում» առարկան մշակույթ է, որը պետք է դառնա բոլորի առօրիայի անբաժանելի մաս, քանի որ մենք ամեն օր և’ կենցաղում, և’ աշխատանքում առընչվում ենք բնապահպանական խնդիրների, իսկ առարկան ձևավորում է էներգախնայող և ռեսուրսախնայող մտածելակերպ:

Ծրագիրը Սիսիանի  դպրոցներում ներդրվել է 2014 թ. սեպտեմբերից և արդեն բավականին մեծ հաջողություններ ենք գրանցել: Հատկապես ոգևորիչ է աշակերտների խանդավառությունը, թե ինչպես են նրանք տանը և դպրոցում պայքարում հանուն էներգախնայողության, որը մեր աշխատանքի արդյունքն է:

SPARE ծրագրի համակարգողը Սիսիան քաղաքում «Կամք, արդարություն, միասնություն, քաջություն» երիտասարդական ՀԿ-ն է: Հատուկ շնորհակալություն Սիսիանի Մեծահասակների կրթության կենտրոնին սեմինարների անցկացման համար տարածք տրամադրելու համար:

Մարիամ ԹՈՐՈՍՅԱՆ

2 մեկնաբանություն Սիսիանի 16 դպրոցների SPARE ուսուցիչները պաշտոնապես վերապատրաստվեցին ԿԱԻ-ի կողմից հոդվածին

  1. Esfira Voskanyan says:

    ԻՆՉ ԼԱՎ ԳՈՐԾ ԵՔ ԱՐԵԼ,ԱՊՐԵՔ ՆՈՐ ՃԻՇՏ ՍԵՐՈՒՆԴ ԴԱՍՏԻԱՐԱԿԵԼԸ ՄԱՆԿԱՎԱՐԺԻ ԳԻՏԱԿ ԼԻՆԵԼՈՒՑ Է

  2. Siranush Yesayan says:

    Suren Blbulyann im fizikaji usucichn e menq nran shat sirum einq

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *