Սիսիանն էլի դուրս մնաց…

«ՄԵՐ ԿՅԱՆՔԻ ԽՐՈՆԻԿԱՆ»  շարքից


Ընդամենը` Հարյուր քայլ, եւ միասին Հնարավոր է Ապահով Հայաստան

«Ի՞նչ արժե»,- հայացքով ցույց տալով խանութի ցուցափեղկում կախված հաստ ու տաք վերարկուն`  հարցրեց ցրտից կծկված կինը: Լսելով վաճառողուհու պատասխանը` ասաց. «Ա՛հ, ավելի լավ է` մրսեմ»…

Գյումրին մշակութային քաղաք հռչակվեց, Գորիսը` տուրիզմի զարգացման, Ջերմուկը, դե, առողջարանային էր, այդպիսին էլ մնաց, Դիլիջանը` ֆինանսական կենտրոն, Կապանը` մարզկենտրոն, Մեղրին, գոնե, մաքսային սահման է ու սահմանային, իսկ …Սիսիա՞նը:
Ինչպես միշտ` «քցված», «անվստահելի» այնքան, որ, անգամ, ՀՀԿ-ի տարածքայինի նախընտրական շտաբի պետը «ծպտված է», բհկ-ական քաղաքապետը` այնքան «ճամբարափոխ», որ, նույնիսկ, ՀՀԿ ենթաշտաբի պետ է:
…Սիսիանը, միեւնույն է, «ապահով Հայաստանից»  էլ դուրս մնաց, քանի որ, նախագահի այցի օրը, ինչպես շատ պատկերավոր գրում էին էլեկտրոնային լրատվամիջոցները, «կուսակցությունից կուսակցություն վազող» բհկ-ական քաղաքապետը կատարում էր ոչ թե քաղաքապետի պատշաճ դերը, այլ` ավագ ջոկատավարի դեր ստանձնած` նախագահին դիմավորելու բերած պատանիներին մի մայթից մյուս մայթի վրա դասավորելով էր զբաղված:
Դրա համար է, որ Սիսիանը այս անգամ էլ իր «դժվար ապրուստով» մնաց «եզրագծից այն կողմ»… շարունակելով մնալ ջրափոսերի, ցեխի, աղբակույտերի, քանդված փողոցների ու բակերի, արագ թափով աճող գարաժատեղերի եւ խանութատեղերի քաղաք:
Ողբամ զքեզ, Սիսիան քաղաք, որ «թագավորդ»  «ջոկատավար է»…

Մեկ Արձագանքման Սիսիանն էլի դուրս մնաց… համար

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Իսկ Սիսիա՞ նը` էկոտուրիզմի կենտրոն: Մի թերագնահատեք ձեր ունեցածը: Այդ ջրային ավազանը (հատկապես Սպանդարյանի ջրամբարի շրջակայքի եռանկյունին) շատ գեղեցիկ է: Երբ որ ես 2011 թվին Երևանից գնում էի Կապան (ես կապանցի եմ) մեր միկրոավտոբուսում կար մի տուրիստ Հարավ-Աֆրիկյան հանրապետությունից,որը այցելում էր Սիսիան` վրան խփելու/ձուկ որսալու (էկոտուրիզմ): Քանի որ ես էլ հոլանդերեն/անգլերեն եմ խոսում, ինչպես ինքը,իր հետ ճանապարհին զրուցեցի,ինձ հարցեր տվեց: Այդ հարթավայրային-ջրային ավազանը շատ հոգի բացող ու հոգի հանգստացնող է.Հայաստանում այսպիսի վայր կա՞: Ժամանակին ես, գործի բերումով, գնում-գալիս էի Կապան-Սիսիան (քաղաք): Սիսիանի 2-րդ առավելությունն այն է,որ գտնվում է Երևան-Մեղրի/Կապան-Արցախ եռանկյունու կենտրոնում:Ես օրինակ, վերջերս մտածում եմ. չարժե՞ արդյոք բնակարան/կամ նման մի բան ունենալ (նաև/կամ)Սիսիանում/շրջակայքում: Սիսիանը կլիմայական տեսակետից մի փոքր սարային/ցրտոտ է,բայց դա փոխել չես կարող:

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *