ՍԻՍԻԱՆՈՒՄ ԾԱՌԵՐԸ … ԱՄՌԱՆՆ ԵՆ «ԷՏՈՒՄ»

Ով է տեսել, որ հունիս ամսին ծառ էտեն: Էդ որ «խիյարը կարա թարս աճի», ծառի՞ն ինչ է եկել, որ «չէտվի», մանավանդ, երբ խոսքը Սիսիանի մասին է:

Այս տեսարանին այսօր ականատես եղանք Սիսիանի «Որոտան»  փողոցում:

Միամիտ սիսիանցիների գլուխը «խառնելով» երիտասարդական մայրաքաղաքի՝ հրապարակում անցկացվող «ֆլեշ-մոբով», այս փողոցում դրուժբան դրած՝ առավոտից փրթում էին բարդիները: Մեր հարցին, ինչու են ամռանը ծառերը կտրում, կոմունալի աշխատողներն ասացին, որ իրենք հանձնարարություն են կատարում: Իսկ կոմունալի պետն էլ ասաց, որ քաղաքապետարանը թույլ է տվել, ավագանին էլ որոշումը կայացրել է, համ էլ՝ բնակիչներն են «խնդրում», որովհետեւ էդ ծառերը իրենց խանգարում են, ստվեր են գցում տների վրա: Ամենազավեշտն այն է, որ աշխատակիցներից մեկն էլ միամտաբար ասաց, որ ծառերից կեղտ ու տերեւ է թափում հարեւանությամբ գտնվող հացի փուռի հացերին:DSC09706

Բա՝ չասես՝ ստի…: Բա որ բնակիչների խնդրանքն էդքան բանի տեղ դնող եք, նրանց ասածը հաշվի առնող եք, մեռան խնդրելով, որ հենց էդ նույն՝ Որոտան փողոցի անհաշիվ փոսերը մի քիչ սարքեք, էդ կեղտն ու ցեխը մի քիչ վերացնեք, ինչի՞ չեք էդ խնդրանքերն էլ «հարգում», բայց հունիս ամսին… ծառ եք «էտում»:

Կոմունալի պետն ասաց՝ փայտը տալիս են թիվ 1 մանկապարտեզին:

Հիշեցի՝ «ինձ՝ արմատը՝ հողումը, քեզ՝ տերեւն ու ցողունը»… Իհարկե՝ բարակ ճյուղերը՝ մանկապարտեզին, հետո համայնքի բյուջեից գումար դուրս կգրեն դրա դիմաց, ցախ ու մախը՝ բնակիչներին, իսկ տախտակացու գերաննե՞րը…

Դե՝ ով չգիտի, որ Սիսիանի  բարգավաճած քաղաքապետը ինչ անում է՝ Սիսիանի բնակիչների համար է անում…

Երջանիկ ՎՇՏՈՒՆԻ
13.06.2014

DSC09708 DSC09783
DSC09689 DSC09698

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *