ՍԻՍԻԱՆՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է ՖՈՒՏԲՈԼԻ ԴՊՐՈՑ

22089351_1937513629907769_4514656516507550051_n

Սյունիքի մարզում եւ Սիսիանի տարածաշրջանում ֆուտբոլի զարգացմանն ու  կատարելագործմանն աջակցելու նպատակով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և ՈՒԵՖԱ-ի կողմից իրականացվող համատեղ ներդրումային ծրագրի շրջանակներում Սիսիանի մարզադաշտի տարածքում կառուցվում է ֆուտբոլի մասնագիտացված դպրոց: Այն իրականություն է դարձել Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանի նախանձախնդրությամբ եւ համայնքապետարանի միջնորդությամբ:

Մարզադաշտը կունենա հազար նստատեղ, միջազգային չափորոշիչներին համապատասխան վազքուղի, հեծանվաուղի:
Սիսիանի ֆուտբոլի դպրոցում կմարզվեն 6-17 տարեկան 180 պատանիներ եւ աղջիկներ:22552345_1946383022354163_655938279239268940_n

Ի ուրախություն սիսիանցի մարզասերների եւ պատանի ֆուտբոլիստների` դպրոցն ունենալու է  ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի կողմից հաստատված պրոֆեսիոնալ ֆուտբոլի չափորոշիչներին համապատասխան մարզադաշտ, կառուցվում է բոլոր հարմարություններով ապահովված նոր մասնաշենք:
Նորակառույց մարզադաշտն ու մարզադպրոցը հնարավորություն կընձեռեն մեր պատանի մարզիկ-մարզուհիներին` բարձր պահել Սիսիանի մարզական պատիվը եւ Սիսիանի անունը:

Հոդվածը տրամադրել է Սիսիանի համայնքի ղեկավարի թեկնածու Արթուր Սարգսյանի նախընտրական շտաբը:

 

943 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *