Սիսիանում կբացվի մեղվաբուծական սոցիալական ձեռնարկատիրություն

20170522_144616

Մեղվաբուծությամբ հետաքրքրված եմ եղել դեռ մանկուց, երբ հայրիկս խնամում էր մեղուներին, միշտ կողքից նայում էի և հարցեր տալիս: 2015 թվականին մասնակցեցի ԷկոԼաբ հիմնադրամի կողմից իրականացվող երիտասարդների՝ ծրագրային կարողությունների և հմտությունների զարգացման դասընթացին, որի ընթացքում հնարավորություն ստացա իմ գաղափարները իրագործել՝ երիտասարդների համար մեղվաբուծական դասընթացներ կազմակերպելով: էկոԼաբի դասընթացին հրավիրված գերմանացի փորձագետը եղավ առաջին մարդը, ով հավատաց և աջակցեց իմ ծրագրին: Հիմնադրամի կողմից ստացած փոքրիկ դրամաշնորհով երիտասարդների համար կազմակերպեցի այդ դասընթացները, որի նպատակն էր երիտասարդների զբա20151028_133650ղվածության խնդրի լուծումը մեղվաբուծությամբ զբաղվելով, հատկապես այն երիտասարդների համար, ովքեր չունեն մասնագիտություն և աշխատաշուկայում անմրցունակ են:

Դասընթացի ավարտից հետո շատերի մոտ էր ցանկություն առաջացել մեղվաբուծությամբ զբաղվելու, որպեսզի իրենց աշխատանքով լուծեն իրենց ֆինանսական խնդիրների մի մասը: Հետագայում պարզվեց, որ նրանք չէին կարողանում գնել մեղվաընտանիքներ: Զգացվում էր, որ ծրագիրը պետք է անպայման շարունակվի և ունենա նոր գործընկերներ: 2016 թվականի ընթացքում մասնակցում էի ԿԱԶԱ շվեյցարական հիմնադրամի կողմից իրականացվող՝ Երիտասարդները հանուն զարգացման ծրագրին, որի ընթացքում ձեռք բերեցի ձեռներեցության կազմակերպման գիտելիքներ և հմտություններ ու հայտ ներկայացրեցի մեղվաբուծական սոցիալական ձեռնարկատիրություն հիմնելու համար: Ծրագիրը հավանության արժանացավ՝ հովանավորվելով հիմնադրամի կողմից: Մեր ծրագրային թիմը, ոը կազմված էր մեղվաբուծական դասընթացի ամենաակտիվ մասնակիցներից, սկսեց Սիսիանում իրականացնել մեղվաբուծական սոցիալակ18698312_1928168847424484_7257611840974523024_nան ձեռնարկատիրության հիմնման առաջին քայլերը:

Սոցիալական ձեռնարկատիրության ստացված շահույթի 50%-ը ուղղելու ենք համայնքի որոշակի խնդիրների լուծմանը՝ համայնքի զարգացմանն ուղղվող նախագծերում: Նորաստեղծ թիմով որոշեցինք նաև նոր մեղվափեթակներ պատրաստենլ, քանի որ հին մեղվափեթակներից մեղուներին են փոխանցվում զանազան հիվանդություններ՝ ազդելով մեղվի զարգացման, սպասվելիք բերքի ծավալի և եկամտի վրա: Մեր նպատակն էր, որ այդ փեթակները տարբերվեն եղած՝ ավանդական մեղվափեթակներից տեսքով և ֆունկցիոնալությամբ:

Մեր նպատակն է ծավալվել Սիսիանի շրջանի բոլոր գյուղերում, կազմել մեղվաբույծների մեծ թիմ, աջակցել հնարավորինս շատ մարդկանց՝ ընդգրկվելու մեղվաբուծության մեջ, քանի որ ինչքան շատ և համայնք լինի թիմում, այնքան մեծ մասշտաբով կլինի մեր դրական ազդեցությունը՝ մեղվաբուծության տարածման գործում:

Գևորգ ԹՈՐՈՍՅԱՆ

 

1,066 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *