ՍԻՍԻԱՆՈՒՄ ՆՇՎԵՑ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 27-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ

Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումները Սիսիանում մեկնարկեցին Սիսակ Նահապետի անվան կենտրոնական հրապարակից: Տոնին ներկա էին մեծ ու փոքր, պաշտոնյա ու հոգեւորական, դպրոցական ու մանկապարտեզահասակ երեխա, զինվորական ու շարքային քաղաքացի, պարզապես` հայ մարդիկ, ում համար թանկ են անկախության ձեռքբերումները, ում համար անկախությունը երազանքից դարձել է կայացած իրողություն:

Ողջունելով ներկաներին եւ տոնակատարության մասնակիցներին` միջոցառման հանդիսավարը նշեց, որ անկախությունը մեր ժողովրդին տվեց սեփական երկրում սեփական բախտն ու ճակատագիրը տնօրինելու երաշխիքը, եւ անկախ Հայաստանի 27 տարիները դարձան հայոց պետականության վերստեղծման եւ հայի ինքնության ամրապնդման հիմքերը: «Անկախությունը հաղթանակ է, որն արդեն երբեք եւ ոչ ոք չի կարող խլել հայ ժողովրդից»,- նշեց հանդիսավարը:

Հայոց պետականությանը, հայ ժողովրդին, ներկաներին եւ միջոցառման մասնակիցներին օրհնեց ու պահպանիչ աղոթք կարդաց Սիսիանի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր-Պարգեւ Զեյնալյանը, նշելով, որ ան42335829_1892340254135062_9120130660965548032_nկախությունը, մարդու ազատությունը, եւ ներքին, եւ արտաքին, աստվածապարգեւ շնորհ է, որ տրվում է տիրոջից, եւ որը պիտի մարդը նախ շահի, այնուհետեւ` փայփայի ու պահպանի:

Սիսիանի զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Ալիկ Բաբայանը, ողջունելով ներկաներին եւ շնորհավորելով անկախության տոնի առթիվ, նշեց, որ անկախությունը, ազատությունը մեր ազգի դարավոր երազանքն է եղել, մեր դարերի փափագը` սկսած Հայկ Նահապետից, որը շարունակվել է մինչեւ արցախյան ազատամարտ ու ապրիլյան քառօրյա, որի ճանապարհին ունեցել ենք եւ բազմաիթիվ նվաճումներ եւ ցավալի կորուստներ: «Ամենամեծ նվաճումը Արցախի ազատագրումն էր, ցավալին` քաջորդիների կորուստը»,– շեշտեց փոխգնդապետը` հավելելով, որ սեպտեմբերի 21-ը տոն է բոլոր հայերի համար թե Հայաստանում, թե Արցախում, թե Սփյուռքում, որը համախմբում է մեկ գաղափարի շուրջ. դա հզոր ու զարգացած հայրենիք ունենալն է:

«Քո պայքարի ուղին դժվար էր, այն լեցուն էր հերոսական մարտակոչերով, ծանր գիշերներ լուսացնող հույսի աղոթքներով ու լույսի առաջին շողերը դիմվորողի հավատավոր հաղթանակով: Մեր ժողովուրդը շատ լավ հիշում է պայքարի ու մաքառման իր օրացույցի յուրաքանչյուր թերթը, հիշում է մեր բազմադարյան ճանապարհին ընկածներին եւ տոնում մեր միասնական հաղթանակի ամեն DSC07623օրը: Օրացույցի այդ թերթերը դարձել են մեր ազգային կերպարն աշխարհին ներկայացնող անձագրի էջեր: Սեպտեմբերի 21-ը մեր հավատի, համոզմունքների եւ վստահության խորհրդանիշն է»,– նշեց Սիսիանի համայնքնապետարանի կրթության եւ մշակույթի բաժնի պետ Նարա Հովհաննիսյանը:

Շուտով իր ծառայությունը Սիսիանի զորամասում կավարտի եւ տուն կվերադառնա Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի բնակիչ, զորամասի հատուկ նշանակության վաշտի զինվոր Բագրատ Սնջոյանը, ով ասում է, որ հայրենիքին ծառայելը վեհ գաղափար է, եւ ինքը պատվով է կատարում այդ առաքելությունը, իսկ ծառայության ընթացքում ավագ ընկերներից, սպաներից ստացել է այնպիսի դասեր, որոնք պետք են լինելու ողջ կյանքի համար: Բագրատը նշում է, որ ահռելի տարբերություն է տեսնում իր միջեւ` մինչեւ ծառայության գալը եւ հիմա, քանի որ զգում է, թե ինչ սուրբ պարտականություն է դրված զինվորի վրա: «Երբ կանգնում ես սահմանին, քո առջեւ քո թշնամին է, թիկունքում` քո հողը, քո տունը, քո ընտանիքը, բայց այդ ամեն ինչը հաշվի առնելով, զգում ես, որ այդ ծանր բեռը դրված է հենց զինվորի ուսերին, ու դա հպարտություն է: Անկախությունը հեշտ չի տրվել մեր ժողովրդին, ժդվարություններով, տ42303378_991177467735433_3256548979554385920_nառապանքով, զոհերով, պայքարով, բայց այսօր ունենք մեր երազած անկախությունը, որը 27 տարեկան է: Ես անկախության սերնդի ներկայացուցիչ եմ, 21 տարեկան, ու ապրում եմ անկախ երկրում: Ես չեմ անցել պատերազմի միջով, կուզենայի ես էլ մասնակիցը լինել Արցախի ազատագրմանը, թեպետ մեր կռիվը չի ավարտվել, բայց ունենք մեր անկախ պետությունը, ունենք ազատ ժողովուրդ: Ինքս ապագա ընտանիքի հայր եմ, եւ հպարտ եմ, որ իմ երեխան պիտի ծնվի ազատ հողի վրա, հպարտ եմ, որ այդ հողի համար ես էլ եմ ինչ-որ բան արել: Ինքս ազգությամբ հայ չեմ, եզդի եմ, ծառայում եմ հայոց բանակում հպարտությամբ, իմ հարազատ հայ ժողովրդի հետ: Մենք բարեկամ ժողովուրդ ենք: Հավասարապես տիրապետում եմ երկու լեզուներին էլ, եւ երբ ինձ հարցնում են` որ լեզուն է ինձ համար կարեւոր, ասում եմ` ես ունեմ երկու մայրենի լեզու ու խոսում եմ երկու լեզուներով էլ հավասրաչափ, իսկ հայրենիքս Հայաստանն է»,- ինքնավստահ հպարտությամբ շեշում է Բագրատ Սնջոյանը:

Տոնական օրվա կապակցությամբ գեղարվեստկան կատարումներով հանդես եկան համայնքային ենթակայության կառույցների ստեղծագործական խմբերն ու անհատները:

Անկախության տոնի մասնակիցներն այնուհետեւ երթով քայլեցին դեպի արցախյան ազատամարտի զոհերի պանթեոն եւ իրենց հարգանքի եւ խոնարհումը տուրքը մատուցեցին հայրենյաց նահատակներին, ում արյան գնով է ձեռք բերվել եւ ամրագրվել հայոց նորաստեղծ պետականության անկախությունը:

Շնորհավոր անկախության տոնդ, Հայաստան, շնորհավոր տոնդ, հայ ժողովուրդ:

«Որոտան»

 

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *