Սիսիանցիները որպես բողոք փակել են միջպետական ճանապարհը

Հենց նոր Սիսիանից տեղեկություն ստացանք, որ քաղաքին չհասած տասնյակ մարդիկ քարերով եւ ավտոմեքենաներով փակել են միջպետական ճանապարհը՝ պահանջելով արմատական փոփոխություններ եւ խնդրի անարյուն լուծում:

Հավաքվածները նշում են, թե որեւէ մեկը չպետք է հեռանա երկրից եւ պետք է միասին պայքարենք այս ռեժիմից ազատվելու համար:

Ճանապարհը փակել են Սառնակունք գյուղի մոտ: Հավաքվածները նշում են, որ Երեւանում տեղի ունեցած դեպքերի ժամանակ ոստիկանական վայրագ գործողություններից տուժել է իրենց համագյուղացին: Այժմ դեպքի վայր են ժամանել ոստիկանները եւ փորձում են հավաքվածներին համոզել բացել ճանապարհը:

աղբյուրը՝ Top-News.am

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *