ՍԻՍԻԱՆՑԻՆԵՐՆ ԸՆԴՎԶԵՑԻՆ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ, ՀՀԿ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ԱՎԵՏ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԴԵՄ

Առավոտյան հազարավոր սիսիանցի ցուցարարներ միացել են հանրապետության բոլոր անկյուններում ծավալված համաժողովրդական ընդվզմանը, փակել փողոցներ եւ ճանապարհներ, կազմակերպել դասադուլներ եւ գործադուլներ: Ցուցարարներն, ապա, խաղաղ երթով` «ՀՀԿ` հեռացիր», «Նիկոլ` վարչապետ» վանկարկումներով իրենց դժգոհությունն են հայտնել երեկ ԱԺ-ում ՀՀ վարչապետի թեկնածուի ընտրության քվեարկության արդյունքներից: Նրանց, ինչպես նաեւ բազմաթիվ սիսիանցիների առավելապես վրդովեցրել էր այն հանգամանքը, որ ԱԺ նիստում ՀՀ վարչապետի` ժողովրդի թեկնածու Նիկոլ Փաշինյանին դեմ է քվեարկել նաեւ Սյունիքի թիվ 12 ընտրատարածքից տարածքային ընտրական ցուցակով պատգամավոր ընտրված ՀՀԿ անդամ Ավետ Սարգսյանը: Ցուցարարներն իրենց ընդվզումն արտահայտեցին մասնավորաբար նշելով, որ սիսիանցիները Ավետ Սարգսյանին ընտրել են, որ ԱԺ-ում ներկայացնի ոչ թե իր կամ իր խմբակցության շահերը, այլ` սիսիանցիների, որն այս պարագայում ժողովրդի թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկելն էր:

Որպես բողոքի եւ անհամաձայնության նշան` խ31729647_245748612660238_143234492146909184_nաղաղ երթի մասնակիցները հայտարարեցին, որ երթով կանցնեն այն փողոցով, որտեղ գտնվում է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Ավետ Սարգսյանի տունը, եւ մեկ րոպե լռությամբ կանգ կառնեն նրա տան մոտ: Ցուցարարները պահանջեցին, որ սիսիանցի պատգամավորը հավաստիացնի, որ մայիսի 8-ին կայանալիք ԱԺ նիստում պիտի հարգի նաեւ իրեն ընտրած հազարավոր սիսիանցիների ձայնը եւ միանշանակ քվեարկի ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին, իսկ հակառակ պարագայում ցանկացած հիմնավորում կամ` բացատրություն մերժելի է:

ՀՀԿ-ի եւ Ավետ Սարգսյանի` Նիկոլ Փաշինյանին դեմ քվեարկելուն իր անհամաձայնությունն ու բողոքի ակցիան ՀՀԿ անդամ Սեւակ Մուսաթյանն արտահայտել է հրապարակայնորեն կուսակցական տոմսը պատռելով եւ դեն նետելով: «Գտա և շպրտեցի ՀՀԿ տոմսը»,- իր ՖԲ էջում գրել է Սեւակը:

Ազատամարտիկ, քառօրյա պատերազմում վիրավորված Արարատ Գեւորգյանը, բազմաթիվ համագյուղացիների եւ հարակից գյուղերի բնակիչների հետ փակել են Սիսիան-Երեւան միջպետական ճանապարհը:

Այս պահի դրությամբ խաղաղ անհնազանդության երթը Սիսիանում շարունակվում է:

«Որոտան»

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *