Սիսիանցիներ ջան, մեր տեղը ուրիշը չի պայքարելու

Երեկ Սիսիանի կենտրոնական հրապարակում մի խումբ երիտասարդներ կազմակերպել էին էլեկտրաէներգիայի սակագների թանկացման դեմ հանրային քննարկում: Նախաձեռնող խմբի անդամ Արսեն Ավագյանը տեղեկացրեց, որ թեպետ իրազեկումն արվել է միայն ՖԲ սոցցանցի միջոցով, ինչի պատճառով քննարկաման մասնակիցների թիվը սակավ է, այնուամենյանիվ, դա չհամարեց խոչընդոտ կամ՝ արգելք՝ իրականացնելու իրենց նախաձեռնությունը: Հանրային քննարկման մասնակիցներն առաջարկեցին քայլերի հաջորդականություն եւ ավելի լայն մասսաների ներգրավում նախաձեռնությանը:

Հանրային քննարկման մասին Արսեն Ավագյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է՝

Եղան բազմաթիվ առաջարկներ, պատրաստվեք ավել ակտիվ պայքարի, կլինի երթ, ակցիա, ստորագրահավաք, չի բացառվում նաև բոյկոտը: Աշխատանքների տեխնիկական մասն ապահովելու համար, ովքեր ցանկություն ունեն մասնակցել աշխատանքային խմբի աշխատանքներին, կարող եք դիմել: Դրանքեն` թռուցիկների տարածում, անհատ քաղաքացիներից ստորագրությունների հավաքում, պլակատների պատրաստում: Սիսիանցիներ ջանմեր տեղը ուրիշը չի պայքարելու, անտարբեր մի մնացեք, դուրս եկեք ձեր բնակարաններից և տեսեք՝ ինչ ա կատարվումՄիացեք, մի ասեք՝ ես հեռու եմ ըտենց բաներից, մի ասեք` ոնց մնացածըընենց էլ՝ ես, ով էշն ամենք փալանն ենք, մեկ աոչ մի բան չի փոխվելու, էդ կերպ մտածելով ո՞ւր ենք հասնելու, մոռանա՞նք սաղ տունտեղ, Հայրենիք, գերեզման, գնանք, հա՝ բա հետ՞ո, մի վախեցեքկանգնեք ու կանգնած մնացեք, ելեք պայքարի:

ԿՈՉՈՎ դիմում եմ մյուս քաղաքներին` ինքնակազմակերպվեք և դուրս եկեք փողոց, ամենուր խոսեք այս մեծ խնդրի մասին, մենք չենք պատրաստվում ուրիշի փոխարեն վճարել: Հայ ազգոտքի կանգնեք, այս բեռի տակից չենք կարողանալու դուրս գալ, միացեք…. միացեք…. միացեք

2 մեկնաբանություն Սիսիանցիներ ջան, մեր տեղը ուրիշը չի պայքարելու հոդվածին

  1. Ոչ մի ստորագրահավաք դեռ արդյունք չի տվել:Պայքարի մյուս ձևերը ավելի արդյունավետ կլինեն:Օրինակ` բոյկոտը….

  2. ՍՎԵՏԱ says:

    Ժողովուրդ ջան դուրս եկեք հիպնոսացված վիճակից, ամեն մեկիդ անտարբերությունը նորանոր չարիք է բերելու Ձեր գլխին , իսկ ամեն մեկիդ պայքարը՝ համախբված մի ամբողջության մեջ հաստատ փոփոխելու է օրեցօր վատացող վիճակը………

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *