ՍԻՍԻԱՆՑԻՆԵՐ ՋԱՆ, ՈՒՇԱԴԻՐ ԿԱՐԴԱՑԵՔ ԽՆԴՐՈՒՄ ԵՄ

Հարգելի հայրենակիցներ, հաշվի առնելով հայ-ադրբեջանական շփման գծում իրադրության կտրուկ սրացումը և դրա հետ կապված մի շարք հանգամանքներ, մի շարք մտահոգ քաղաքացիրներով, ապրիլի 4-ին և 17:00,Սիսիանի հրապարակում կազմակերպում ենք առաջին անհրաժեշտության իրերի և սննդի հավաքագրում և տեղափոխում Արցախյան ճակատ: Կարծում ենք սա ոչ միայն մի փոքր կթեթևացնի առաջնագծի կարիքները այլև կապ կստեղծի թիկունքի և առաջնագիծի միջև, որը շատ կարևոր է հաղթանակների ամրագրման համար: Մենք համոզված ենք, որ մեր բանակի ղեկավարությունը պատշաճ կերպով հոգում է զինծառայողների կարիքները, սական հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս օրերին առաջնագիծ են մեկնել նաև կամավորական ջոկատներ և հնարավոր է նրանք ունենան մատակարարման որոշ խնդիրներ, որոշեցինք հավելյալ աջակցություն հավաքագրել և ուղարկել առաջնագիծ: Մենք կապ ենք հաստատել Արցախյան զորամիավորումների հետ և որոշակիորեն ճշտել անհրաժեշտ իրերի ցանկը:
1. առաջին բուժ օգնության անհատական փաթեթներ
2. ջրի տարաներ
3. քնապարկեր, գորշ բրդյա ծածկոցներ
4. գուլպաներ /նասկիներ/, ներքնաշորեր
5. քաղցրավենիք, չրեղեն, կոնֆետներ, շոկոլադե սալիկներ, չորաբլիթ /սուխարիկ/, քաղցր ձողիկներ
6. բնական հյութեր
7. ծխախոտ
8. ապխտած երշիկեղեն
9. թեյ, լուծվող սուրճ
10. պահածոյացված մսեղեն /տուշոնկա/
11. այլ անհրաժեշտ իրեր
Այս ամենը առաջնագիծ հասցնելու համար նախաձեռնությանը պետք կլինի նաև տրանսպորտային միջոց, որի վարձակալման համար ցանկացողները կարող են նաև գումար տրամադրել:
Եթե կան մարդիկ, ովքեր կարող են նաև իրենց տրանսպորտային միջոցը տրամադրել, նրանք ևս կարող են արձագանքել: Անհրաժեշտ վառելիքի համար ևս գումար կհավաքագրվի:
Բոլորին հրավիրում ենք մասնակցելու:
Մենք ուժեղ ենք միասին…

Սոնա Մարգարյան-ի ֆեյսբուքյան էջից
 

13,394 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *