ՍԻՍԻԱՆՑԻ «ՀԱՅ ԱՍՊԵՏՆԵՐԸ»

Ահա այն յոթնյակը, այն «հայ ասպետները», որ մեծ համակրանք վայելող եւ մեծ լսարան ունեցող «Հայ ասպետ» հեռուսախաղում բարձր պահեցին թե՛ հարազատ դպրոցի եւ ուսուցիչների, թե՛ հայրենի քաղաքի ու մարզի «ինտելեկտուալ պատիվը»: Առաջին փուլում Տաշիրի եւ Երեւանի դպրոցների հետ մրցապայքարում գրավելով 1-ին, իսկ 2-րդ փուլում` երեւանյան 2 դպրոցների հետ մրցապայքարում, նվազագույն միավորների տարբերությամբ, 2-րդ տեղերը` Սիսիանի թիվ 3 միջն. դպրոցի սաները տուն վերադարձան հարուստ ավարով: Թիմը պարգեւատրվեց «Հայկական հարց» հանրագիտարանով, թիմի անդամները` հավաստագրերով եւ շնորհագրերով: 3 անգամ, փայլուն պատասխանի համար, ժյուրիի անդամների կողմից թիմն արժանացավ «Հայ ասպետի», եւ 3 անգամն էլ այն թիմին պարգեւեց Անահիտ Գեւորգյանը: Արժանին պիտի հատուցել նաեւ թիմի ղեկավար Հասմիկ Վարդանյանին:
-Ես ուրախանում եւ հպարտանում եմ, որ մեր քաղաքն ունի այսպիսի սերունդ, որը մեր ապագան կերտողն է: Միշտ էլ ասվել է, որ Սյունիքի երե1-2խաները խելացի են, ուրախ եմ, որ մենք կարողացանք դա ապացուցել,- ասում է դպրոցի տնօրեն Նաիրա Ներսիսյանը:
3-րդ դպրոցի սաների հաղթանակը մեծ խանդավառություն է առաջացրել քաղաքի մյուս դպրոցներում: Մտադրություն կա անցկացնել ներդպրոցական եւ միջդպրոցական «Հայ ասպետ», ինչն, անշուշտ, բազմապատկում, խորացնում, հարստացնում է երեխաների գիտելիքները եւ ապացուցում, որ բոլոր ժամանակներում եւ բոլոր իրավիճակներում ամենաթանկ կապիտալը խելքն ու գիտելիքն են:

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *