ՍԻՍԻԱՆՑԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ` ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԵՐՈՒՄ

2013 թվականը արգասաբեր էր Սիսիանի դպրոցական եւ արտադպրոցական ուսումնական հաստատությունների տասնյակ սաների համար: Նրանցից ոմանք հարստացրեցին իրենց մրցանակային հավաքածուն, ոմանք` կրկնապատկեցին ու եռապատկեցին, ոմանք էլ, առաջին անգամը լինելով, ճաշակեցին մրցանակային տեղ գրավելու բերկրանքն ու երջանկությունը:
Սիսիանցի դպրոցականները այդ մրցանակները նվաճել են ինչպես դպրոցականների` հանրապետական ու մարզային առարկայաvorotan25062013-1կան օլիմպիադաներում, այնպես էլ մանկապատանեկան ստեղծագործությունների հանրապետական մրցույթ-փառատոներում եւ համայնքային մրցույթներում:
Տարվա մրցանակային ձեռքբերումներն ամփոփվեցին ու մրցանակները հաղթողներին հանձնվեցին Սիսիանի` Համո Սահյանի անվան մշակույթի կենտրոնում կազմակերպված գալա համերգի ժամանակ, մեկ անգամ եւս, այս անգամ արդեն սիսիանցի հանդիսատեսին ներկայացնելով մրցանակաբեր ու հաղթանակաբեր կատարումներն եւ գեղարվեստական համարները:
Տարին բավականին բերքառատ ու մրցանակային էր Էմմա Ասյանի անվան երաժշտական դպրոցի համար:
Հայաստանի երգչախմբային ընկերության ստեղծման 55 ամյակին նվիրված «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի 6-րդ հանրապետական մրցույթ-փառատոնում Սիսիանի երաժշտական դպրոցի մանկական երգչախմբի խմբավար vorotan25062013-2Համլետ Հակոբջանյանը, խմբերգային արվեստի զարգացման գործում ունեցած ավանդի համար, արժանացել է ՀՀ մշակույթի նախարարի հատուկ մրցանակին եւ պատվոգրի:
Արամ Խաչատրյանի ծննդյան 110 ամյակին նվիրված  Գյումրիում կայացած «Վերածնունդ» միջազգային 5-րդ փառատոնում նույն դպրոցի սաներ Սուսաննա Հունանյանը եւ Նարինե Իսկանդարյանն արժանացել են երրորդ կարգի դիպլոմի եւ մեդալի, իսկ Նորա Գրիգորյանը` ժյուրիի համակրանք մրցանակին եւ դիպլոմի:
Հարուստ էր Սիսիանի մանկական արվեստի դպրոցի մշակութային ավարը` 3 գավաթ, երկու առաջին եւ մեկ երկրորդ մրցանակային տեղ:
Բացելով իր երկրորդ շնչառությունը` «Նոր շունչ» հանրապետական բազմաոճ պարային մրցույթում  եզրափակիչ փուլ անցած 60 պարային խմբի մեջ, մանկական արվեստի դպրոցի «Գրանդ» պարային խումբը «Աշխարհի ժողովրդական պարեր» պարաձեւում զբաղեցրել է առաջին հորիզոնականը` արժանանալով գավաթի, «Հայկական ժողովրդական պարեր» (խմբավար` Լուսինե Հովհաննիսյան¤ պարաձեւում`  երկրորդ հորիզոնականը, «Եվրոպական պար» պարաձեւում` առաջին տեղը եւ գավաթ:vorotan25062013-3
Ձեռքերի մեջ մի կերպ տեղավորելով մրցանակաբաշխությունից «տուն բերած» գավաթները` դպրոցի նորանշանակ տնօրեն, պարուսույց եւ խմբի ղեկավար Արման Դավթյանն ասաց, որ այս մրցանակներից նոր լիցքեր են ստացել, ինչը պարտադրում է նոր ձեռքբերումներ:
«Զվարթնոց Վերածննդի» հիմնադրամի անցկացրած հայ երգի մրցույթ-փառատոնի եզրափակիչ փուլում մշակույթի տան ժողգործիքների համույթի մեներգչուհի Անուշ Աղաջանյանն արժանացել է 3-րդ կարգի պատվոգրի եւ «Ժողովրդական երգչուհի» հատուկ մրցանակի:
Հայկական աղեղնային կատարողներ շարադրությունների հանրապետական մրցույթում «Իմ սիրելի երաժիշտը» շարադրության համար հաղթող է ճանաչվել Հակոբ Պետրոսյանը, ով նաեւ հրաշալի երգում է:
Իրենց մրցանակներն ու դրամական խրախուսանքը ստացան Համո Սահյանի անվան ասմունքի հանրապետական եւ Աղվան Մինասյանի անvorotan25062013-4վան համայնքային մրցույթների հաղթողներն ու մրցանակակիրները:
Գալա համերգի տոնական օրը հարմար էր նաեւ հանրապետական եւ մարզային առարկայական օլիմպիադաների հաղթողներին  խրախուսական նվերներ հանձնելու համար` օրը հիշարժան դարձնելով նաեւ նրանց համար:
Հանրապետական, մարզային, համայնքային մրցույթ-փառատոների եւ օլիմպիադաների արդյունքները վկայում են, որ Սիսիանում մեծանում է խելացի, արվեստով ու մշակույթով  ապրող, ներշնչվող մի սերունդ, ում ուսերին է այսօր դրվում սիսիանյան մշակութային կյանքը ձեւավորելու, զարգացնելու եւ պահպանելու հեռանկարը, ինչը հնարավոր է միայն նվիրված, անմնացորդ ու ջանադիր աշխատանքի արդյունքում, որի ջատագովն են թե հանրակրթական դպրոցների, թե` համայնքային ենթակայության ստեղծագործական կենտրոնների կոլեկտիվները:
Օրը, անշուշտ, չի ջնջվի թե մրցանակակիրների, թե` նրանց հարազատների ու ծնողների, թե` դասընկերների հիշողությունից:
Այդ նրանք են, որ այսպես բարձր են պահել նաեւ Սիսիանի անունը:

Սեփական լրատվություն
25.06.2013

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *