Սիրելի՛ սյունեցիներ…

Սիրելի՛ սյունեցիներ,
Այսօր այլ աշխատանքի անցելու կապակցությամբ ազատվել եմ Սյունիքի մարզպետի պաշտոնից: Սյունիքն իմ հենարանն ու օրրանն է: Անշուշտ, մտորելու ու հասկանալու ժամանակ դեռ կլինի, բայց որ Սյունիքից չեմ կտրվելու, հաստատ է: Սյունիքն ու սյունեցին մեր պետականության հենասյուներն են: Այս համոզմունքն ունեի նաև նշանակման ժամանակ: Պաշտոնավարման ընթացքում, իհարկե, ունեցել եմ և՛ սխալներ, և՛ բացթողումներ, բայց ինձ ոչ ոք չի կարող մեղադրել անտարբերության մեջ: Արել եմ հնարավորը: Արել եմ անմնացորդ նվիրումով: Սյունիքի ու սյունեցու կողքին լինելու եմ նաև հետայսու: Սխալների ու բացթողումների համար հայցում եմ Ձեր ներողամտությունը, դրական աշխատանքի համար՝ շնորհակալություն չեմ ակնկալում. դա իմ պարտքն էր: 
Շնորհակալություն եմ հայտնում նաև մարզպետարանի գործընկերներիս: Ցանկացած դրական աշխատանքի արդյունքը Ձերը համարեք, իսկ բացթողումների համար՝ մեղավոր մի փնտրեք. դա ես եմ: 
Բոլորիդ մաղթում եմ անձնական երջանկություն և երազանքերի իրականացում:
Շնորհակալություն:
Հարգանքով՝ Վահե Հակոբյան

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *