Սիրում եմ Անգեղակոթս, երբ հպարտ է…

2014  թվականի հուլիսի մեկին եղբայրս զորակոչվեց հայոց բանակ: Անհնար է բառերով նկարագրել հպարտությունս…զինվորի քույր եմ: Ինչպես եղբորս ճանապարհելու օրը, այնպես էլ այսօր նույնչափ հուզված և անչափ հպարտությամբ բանակ ճանապարհեցինք եղբորս մտերիմ ընկերներին` Հակոբին, Արմանին, Զավենին:

2015 թվականը նոր թևակոխած Անգեղակոթի լավագույն տղաներից երեքը մեկնում են հայոց բանակ: Կիսով չափ ուրախ, կիսով չափ` տխուր, բայց` մեծագույն հպարտությամբ նորակոչիկներին հրաժեշտ տվեցին ծնողները, հարազատները, համագյուղացիները: Հայոց բանակը համալրվեց նոր զինվորներով, դեռևս անփորձ, բայց` զինծառայությունից չխուսափող տղաներով, տղաներ, ովքեր քաջ գիտակցում են, որ հայրենիքը սկսվում է սահմաններից ու հենց իրենց շնորհիվ պետք է սահմաններն անառիկ մնան:

Ուշիուշով հետևում էի տղաներին, զգացի, թե որքան հպարտ են, ինքնավստահ, պատրաստ հաղթահարելու ցանկացած դժվարություն և ակամա հիշեցի Գ. Նժդեհի իմաստուն միտքը՝ որ «Բավական չէ իր Ազգի զավակը լինել, պետք է նաև նրա հրաշունչ զինվորը լինել»: Ես  վստահ եմ , որ մեր տղաները արժանավոր զինվոր կդառնան, լավ ընկեր կլինեն ծառայակից  զինվորների համար, բարձր կպահեն հայ զինվորի փառքն ու պատիվը: Ինչպես ասել է Սպարապետը, իսկապես, հայ զինվորից լավ զինվոր չկա…

Պետք է շնորհակալ լինել այն ծնողին, ով դաստիարակել է այնպիսի որդի, ով ուսումը կիսատ թողնելով մեկնում է հայոց բանակ: Շնորհակալ ենք, երախտապարտ ենք Ձեզ, մայրեր:

Եղբայրս, քեզ տված խոստումս կատարել եմ` ընկերներիդ հրաժեշտ եմ տվել քո անունից: Աստված տա Դուք խաղաղության զինվորներ լինեք, վստահ եղեք, ամենուր Ձեզ հետ ենք մեր աղոթքներով: Անփորձանք ծառայություն ու բարի վերադարձ: Հիշեք, որ Ձեզ սպասում ենք:

Հ.Գ. Իսկ օրերս Գյումրիում ռուս զինվորի ձեռքով անմարդկային դաժանությամբ սպանված հայրենակիցներիս ցավը զսպում եմ սրտիս մեջ եւ իմ զինվորներին ճանապարհում Հայրենիքիս սահմանները պաշտպանելու…

Լիանա ԳԵՎՈՐԳՅԱՆ
14.01.2015

3 մեկնաբանություն Սիրում եմ Անգեղակոթս, երբ հպարտ է… հոդվածին

  1. LIAN JAN VERNAGRID ERB-@ POXIR AYN-OV KAM NA-OV….ANGEGHAKOT@ M I SH T EL HPART E..

  2. Arev Abelyan says:

    Թող Աստծո աջը հովանի լինի բոլոր զինվորների վրա: Բարի ծառայություն ու բարի վերադարձ սիրելի եղբայրներ…..

  3. Բարի ծառայություն և բարի վերադարձ քո ԶԻՆՎՈՐ եղբորը և Հայաստան աշխարհի բոլոր Զինվորներին::Մեր խաղաղ լուսաբացների համար նրան ենք պարտական: ՀԱՅՐԵՆԻՔ ասելով ես ԶԻՆՎՈՐ եմ հասկանում: Դրա համար էլ միշտ մեծատառով եմ գրում այդ բառը:

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *