ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՊԵՏԸ՝ ՍԻՍԻԱՆՑԻ

Սյունիքի մարզպետարանի կրթության վարչության պետի՝ տեւական ժամանակ թափուր մնացած պաշտոնում նշանակվել է Սիսիանի թիվ 5 հիմնական դպրոցի տնօրեն Հովիկ Ալեքսանյանը:

Ի պատասխան մեր՝ ինչպես է պատկերացնում իր հետագա աշխատանքը վարչության պետի պաշտոնում հարցին Հովիկ Ալեքսանյանը նշեց, որ ավելի քան 30 տարի աշխատում է կրթական համակարգում, որից՝ 23 տարի եղել է տնօրեն տարբեր դպրոցներում, ուստի նոր աշխատանքն իր համար պարզապես նախկինի շարունակությունն է՝ ավելի մեծ պատասխանատվությամբ եւ ավելի ընդգրկուն: «Սյունեցիները ուսումնասեր, կրթատենչ մարդիկ են, եւ պետք է այդ որակները պահելու եւ զարգացնելու համար առավել ջանքեր գործադրել,- ասաց նա: -Մարզի դպրոցներից պահանջելու եմ այնպիսի աշխատանք, ինչպիսի աշխատանք որ կատարել եմ Սիսիանի թիվ 5 դպրոցում»,-հավելեց Հովիկ Ալեքսանյանը:

Նա նշեց նաեւ, որ Սիսիանի թիվ 5 հիմնական դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար սահմանված կարգով կանցկացվի մրցույթ:

Մեզ հետ զրույցում դպրոցի ուսուցիչ, տնօրենի պաշտոնակատար Գոհար Հայրապետյանը հաստատեց տարածված խոսակցությունները, որ ինքը կմասնակցի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարվող մրցույթին: Նա նշեց, որ ոչ միայն իր ստացած հավաստագիրը, ոչ միայն պետական պարգեւ Մովսես Խորենացի մեդալը, բազմաթիվ պատվոգրերը, այլեւ՝ երկարամյա մանկավարժական ստաժն ու հարուստ մանկավարժական կենսագրությունը երաշխիք են տալիս իրեն վստահաբար մասնակցել տնօրենի մրցութին:

Սիսիանի թիվ 5 հիմնական դպրոցի ռազմագիտության ուսուցիչ Խաժակ Գեւորգյանը, ով նույնպես ունի պետական հավաստագիր, մեզ տեղեկացրեց, որ ինքը չի մասնակիցի առաջիկայում հայտարարվելիք տնօրենի մրցույթին:

Սեփական լրատվություն

18.11.2014

3 մեկնաբանություն ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՊԵՏԸ՝ ՍԻՍԻԱՆՑԻ հոդվածին

  1. Բալյան Իսկուհի says:

    Չնայած ինձ համար շատ դժվար է ,որ այլևս չեմ աշխատելու պրն.Ալեքսանյանի հետ,բայց ուրախ եմ,որ նա ավելի բարձր պաշտոն է զբաղեցնելու:Կարծում եմ,որ մեր դպրոցի նորանշանակ տնօրենը կլինի այն անձնավորությունը,ով տարիներ շարունակ թիվ 5 հիմնական դպրոցի կայացման գործում մեծ ներդրումներ է ունեցել և այսօր էլ ունի:

  2. Սյունե says:

    Բայց ինչ է արել նա Սիսիանի համար որ ինչ անի մարզի համար, ոչ այս կողմ ոչ այն կողմ կնոջը դրել է տնօրենի պաշտոնակատար, կամ ով չգիտի Սիսիանում Գոհարի մեդալներն ու շնորհակալագրերը ոնց են եղել:Շատ անհաջող նշանակում թե Սիսիանի թե մարզի համար:Ով չգիտի որ Հովիկը ամենից շատ ինչ է սիրում և ինչի է թողել տուն տեղ գնացել Կապան

    • Liana says:

      P Aleqsanyan@ shat-shat lav tnoren e u shat lav mard. dprocum bacarcak karg u kanon e tirum, menq cnoxnerov apsosum enq vor na toxel e ayd pashton@ urax enq vor aveli barcr pashton e znaxecnelu Kareli e mi qich bari linel u chcharaxosel , duq el ashxateq u ashxatanqum hajoxutyunner kunenaq

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *