ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՍԻՍԻԱՆՑԻ ԿԱՆԱՆՑ ԵՒ ՄԱՅՐԵՐԻՆ

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը Սիսիան քաղաքի 90+ տարեց տատիկներին, 2 զինվորի մայրերին, բազմազավակ մայրերին, կին լրագրողներին, կին ավագանիներին գեղեցիկ անակնկալ մատուցեց 2014թ. մարտի 8-ի առթիվ, Սիսիանի քաղաքապետարանի աջակցությամբ “ԿԱՄՔ” ԵՀԿ-ի կամավորները և Սիսիանի պետական քոլեջի ուսանողները համեղ նվերները տարան հասցեատերերին, անչափ հոգնածությունը հոդս է ցնդում, երբ հիշում ես այն ջերմությունը, այն ուրախությունը, որ ստացանք տատիկներից և մյուս մայրերից:vorotan07032014-1

Միանալով բոլորի շնորհավորանքներին ցանկանում եմ խորին շնորհակալությունս հայտնել պ-ն Վահե Հակոբյանին, առանց որի աջակցության չէր լինի այս գեղեցիկ օրը, Hasmik Tovmasyan, Artur Hambardzumyan -ին, Սիսիանի քաղաքապետարանին՝ մեքենա տրամադրելու համար, “ԿԱՄՔ” երիտասարդական հասարակական կազմակերպության կամավորներին և Սիսիանի պետական քոլեջի ուսանողներին, որոնց օգնությամբ կայացավ այս գեղեցիկ օրը:

Մարիամ Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումը
07.03.2014


vorotan07032014-2 vorotan07032014-3
vorotan07032014-4 vorotan07032014-5

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *