ՍՆԴԻԿԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՆ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ

Սյունիքի մարզի դատախազության տարածած մամլո հաղորդագրության համաձայն` Մ. Ն. Գրիգորյանի, Գ. Գ. Հակոբյանի և Վ. Վ. Գրիգորյանի կողմից նախնական համաձայնությամբ իրացնելու նպատակով թունավոր նյութ հանդիսացող մետաղական սնդիկի ապօրինի շրջանառություն կատարելու վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան:

Սյունիքի մարզի քննչական բաժնում ավարտվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իրացնելու նպատակով թունավոր նյութ հանդիսացող մետաղական սնդիկի ապօրինի շրջանառություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Վաղարշակ Գրիգորյանը, ձեռք բերելով և իրացնելու նպատակով իր մոտ պահելով թունավոր նյութ հանդիսացող մետաղական սնդիկ, 2013թ. փետրվարի 9-ին նախնական համաձայնության է եկել իր հորեղբոր որդու` Մհեր Գրիգորյանի, ապա նաև վերջինիս ընկերոջ` Գարեգին Հակոբյանի հետ, և որոշել են այն փոխադրել Երևան քաղաք և իրացնել:
Այդ նպատակով 2013թ. փետրվարի 10-ին` ժամը 20-ի սահմաններում, թունավոր նյութ հանդիսացող մետաղական սնդիկը Կապանից փոխադրել  են Երևան քաղաք:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Մհեր Նահապետի Գրիգորյանին, Գարեգին Գառնիկի Հակոբյանին և Վաղարշակ Վահանի Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածի   2-րդ մասի 1-ին կետով:
Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի Մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Ծանուցում.
Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված  կարգով`  դատարանի` օրինական  ուժի  մեջ  մտած  դատավճռով:

14.05.2013

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *