Սոսե Զաքարյան. Իմ պապիկը

big_1506340491_2999300

Ես իմ պաիկին չեմ հիշում.  ընդհամենը մեկ տարեկան եմ եղեղ և նա մհացել է։ Մահացել է, բայց իր անունով,  իր խրատներով, իր գործով եմ ես դաստիարակվել։ Չկա մի օր,  որ մայրս չհիշի նրան աչքերը չլցնի ու չտխրի։ Ես նրան չեմ տեսել,  բայց ինձ թվում է` իմ մեջ նրա մի մասունքն է ապրում։ Իմ հոգին նրանով է շնչում, իմ ճակատագիրը նրանով է կերտվում։ Նա իմ Ազնիվ պապիկն է. անունն Ազնիվ, ինքը ազնիվ ու ազնիվ։ Որբի ճակատգիրն ու դաժան մանկությունն է նրան ազնիվ դարձրել։ Ծանր աշխատանքը ու անմայր լինելն է կերտել նրա էությունը և մարդ լինելը։ Ես սիրում եմ իմ պապիկին, այնպես, ինչպես մայրս է սիրում։ Նրա համար պապիկս մի աշխարհ է, աշխարհ, որտեղ ինքն է ու իր հայրը, որտեղ ոչ ոք չկա․ պապիկս նրա ներքին ձայնն է, ուրախ և տխուր պահերի ուղեկիցը ու խորհրդականը։ Այն ամենը ինչ կապված է պապիս հետ, մորս համար սրբություն է։ Նրա հարուստ գրադարանը, նրա տնկած այգին, փայտե կամոդը և իմ օրորոցը․ «իմ սիրելի թոռնիկ բալիկին», մակագրությամբ։ Ինձ ասում են, որ պապս եղել է գրագետ, ձեռքաջրով ու հազարափեշակ մարդ։ Նա իրավաբան էր, բայց ոչ այն իրավաբաններից, որ դատախազ կամ դատավոր են դառնում, այլ չափազանց համեստ մի իրավախորհրդատու։

Ճշմարտախոս մարդ է եղել իմ պապիկը, ոչ բոլորին սիրելի, որովհետև ով է ճիշտ խոսողին սիրում։ Ասում են, երբ Ազնիվը մի դատ էր պաշտպանում, երբեք այդ դատը տանուլ չէր տալիս։ Բոլոր մերժվածները ծեծում էին պապիս դուռը և խնդրում նրան օգնել: Մայրս պատմում է պապիս կյանքը, և ես տխրում եմ, որ պապս երկար կյանք չի ունեցել, որ ես տեսնեի նրան ճաշակեի պապիկ ունենալու բեկրանքը։ Ճանաչողները ասում են, որ քարտեզը մեջքով կանգնած էր ցույց տալիս։

Ես հպարտանում  եմ  քեզնով, իմ Ազնիվ պապիկ, սիրում եմ անսահման, թեև ես քեզ չեմ հիշում,  քո ձեռքը բռնած զբոսանքի չեմ գնացել, քո ձեռքից կոնֆետ կամ խաղալիք չեմ վերցել։ Բայց դու ինձ մի գանձ ես պարգևել՝ մ~որս, ով ճիշտ և ճիշտ քո պատճենն է․ ազնիվ, բանիմաց և շատ կամեցող։ Մայրս ապրում է քո մասին հիշողություններով և մեզ էլ ապրեցնում դրանցով։ Ձուն կոտրելուց մինչև փողոցում քայլելը մայրս սովորեցրել է քեզ պես անել, որովհետև այդ է ճիշտ, որովհետև այդ է արժանապատիվ։

Քեզնից հիմա միայն քո տապանաքարը կա վրան գրված ՝ ԱԶՆԻՎ , և դրանով ամեն ինչ ասված է։ Բոլորը քեզ այդպես են հիշում․ ո՜չ ազգանուն , ո՜չ հայրանուն միայն մարդ, ով ապրել է ընդհամենը հիսունութ տարի պատիվ ու անուն վաստակել ու այդ անունն է ՝ Ազնիվ։

Այս բանաստեղծությունը ես գրել եմ 6-րդ դասարանում մայրենիի դասին, երբ հանձնարարված էր Համո Սահյանի  «Իմ պապը» բանաստեղծության նման մի բանաստեղծություն գրել․

Իմ պաիկը իրավաբան,
Իմ պապիկը շատ ազնիվ
Իմ պապիկը լավ հողագործ
Հիանալի փայտագործ
Շատ գեղեցիկ ժպիտ ուներ
Ու ակոսներ ճակատին,
Արծաթ մաղեր ուներ,
Ոսկի ձեռքեր անգին
Միջահասակ ու միշտ խորհուն
Իմ պապիկն է նա Ազնիվ
Ես շատ-շատ եմ սիրում նրան
Թեպետ հիմա նա չկա,
Բայց հիշատակը նրա
Իմ փոքրիկ սրտում է վառ։

Ուսուցչուհին  մ~այրս էր ․․․ երբ կարդացի,  հուզմունքից փղձկաց ու սկսեց լաց լինել, նրա հետ նաև՝  մեր դասարանը։

mediamax.am

 

696 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *