ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՍՊԱՆԴԱՐՅԱՆԻ ՄԻՋՆ. ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ

ՀԱՅՐԵՆԻ ՏՈՒՆ

Իմ հայրենի տուն,
հայրենի օջախ,
Հայրենի
աշխարհ, մանկության օրրան,
Դաշտերդ` կանաչ,
արտերդ` առատ,
Ջրերդ` զուլալ, երկինքդ` պայծառ:
Իմ հայրենի տուն, հայրենի օջախ,
Մանկության օրրան, իմ ծննդավայր,
Ուր էլ որ լինեմ, ուր էլ որ գնամ,
Հայրենի իմ տուն, քեզ չեմ մոռանա:

Վարդուհի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
(10 տարեկան)

8ԻՄ ԵՂԲԱՅՐԸ
Իմ եղբայրը շատ լավիկն է,
Շատ եմ սիրում ես նրան,
Նա խելոք է եւ չի լացում
Գղգղում է իր համար:
Նա խաղում է, ծիծաղում է,
Խաղալիք է շատ սիրում.
Իսկ երբ գրում ու կարդում եմ,
Գիրք ու տետրակս է ուզում:

Զարինե ՕՀԱՆՅԱՆ
 (10 տարեկան)

9ԻՄ ՄԱՅՐԻԿԸ
Իմ մայրիկը անուշիկ է,
Թանկագին է, սիրունիկ է,
Նա ժպտում է արեւի պես:
Եթե հանկարծ մորս համար
Հոգիս ուզեն, կտամ, կտամ,
Թե սիրտս ուզեն,սիրտս կտամ,
Սիրտս, սիրտս քիչ է, ախր,
Ա~խ, չգիտեմ` մորս համար
Ուրիշ էլ ի՞նչ թանկ բան կտամ:

Մերի ՀԱԿՈԲՅԱՆ (10 տարեկան)

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *