ՎԱՌՎԵՑԻՆ ՍԻՍԻԱՆԻ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՏՈՆԱԾԱՌԻ ԼՈՒՅՍԵՐԸ

Դեկտեմբերի 25-ին Սիսակ Նահապետի անվան հրապարակում վառվեցին քաղաքի գլխավոր տոնածառի լույսերը` հույսով, հավատով, ուրախ ու խանդավառ տրամադրությամբ համակելով բոլորին:

Բազմաթիվ երեխաների ու մեծահասակների բացականչությունների եւ ողջույնների ներքո հրապարակ մտան օրվա խորհրդանիշերը` ձմեռ պապն ու ձյունանուշը, սիրված հեքիաթների հերոսները:

Մեր քաղաքի, մեր երկրի, մեր կյանքի տարեգրության մի էջն էլ թողեցինք պատմությանը` իր լավ ու վատ կողմերով, ստացված ու չստացված գործերով, կատարված ու չկատարված նպատակներով եւ ցանկություններով, բայց` նորի ու լավի հանդեպ` առավել զորացած ու ամուր հավատով: Արի, Նոր տարի, գալուստդ բարի…

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *