ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՆՈՐ ԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ

18275264_1298000446965652_5429392105387320085_n

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը 2011 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացավ «Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման հայեցակարգը»: Դրանով իսկ ՀՀ կառավարությունը հաստատեց, որ վարչատարածքային բարեփոխումներն անհրաժեշտ են՝ համայնքների զարգացման շարունակականության ապահովման, համայնքի կողմից առավել որակյալ և մատչելի ծառայությունների մատուցման, խոշորացված համայնքների միավորված ռեսուրսների (մարդկային, ֆինանսական, հողային և այլն) առավել արդյունավետ օգտագործման տեսանկյունից: Այնուհետ, համայնքների խոշորացման գործընթացի անհրաժեշտությունը կարևորվեց նաև այլ փաստաթղթեթում, մասնավորապես, ՀՀ կառավարության տարեկան ծրագրերում, Կայուն զարգացման ծրագրում, ՀՀ 2014-2025 թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրում և այլն:

2016 թվականի փետրվարի 14-ին ՀՀ Լոռու մարզի Թումանյան, ՀՀ Սյունիքի մարզի Տաթև, ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան, սեպտեմբերի 18-ին ՀՀ Արարատի մարզի Ուրցաձոր, ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան, Այրում, Կողբ, ՀՀ Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Գորայք, Տեղ, հոկտեմբերի 2-ին ՀՀ Շիրակի մարզի Ամասիա, Աշոցք, Արփի, Սարապատ, ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք, Ջերմուկ, Զառիթափ  համայնքային փնջերում անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Այսպիսով, մինչև 2017 թվականն իրականացվել է համայնքների խոշորացման թվով 18 ծրագիր, ինչի արդյունքում 140 համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է թվով 18 համայնք:

Խոշորացված համայնքներում իրականացվել են վերլուծություններ՝ համայնքային փնջերի ծրագրային առաջնահերթությունների վերաբերյալ, ինչի արդյունքում հրապարակվել է այդ վերլուծությունների ամփոփ հաշվետվությունը (այն զետեղված է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության պաշտոնական կայքում):

Վարչատարածքային բարեփոխումների ծրագրի շրջանակներում խոշորացված համայնքներում նախատեսվում է իրականացնել (որոշ համայնքներում արդեն իրականացվում են) ներդրումային ծրագրեր՝ ԱՄՆ ՄԶԳ (8.6 մլն ԱՄՆ դոլար) և Շվեյցարական դաշնային զարգացման գործակալության (2,3 մլն ԱՄՆ դոլար) ֆինանսավորմամբ:

ՀՀ-ում վարչատարածքային բարեփոխումների շարունակականությունն ապահովելու նպատակով՝ ՀՀ կառավարության ծրագրում (ՀՀ կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 18-ի №1060-Ա որոշում), ինչպես նաև ՀՀ կառավարության 2017 թվականի գերակա խնդիրների և միջոցառումների ցանկում ընդգրկվել է «Վարչատարածքային բաժանման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը» միջոցառումը: Այդ նախագծով նախատեսվում է ձևավորվել համայնքային փնջեր.

Ստորեւ ներկայացնում ենք միայն Սյունիքի մարզում ձեւավորվող համայնքային փնջերը.

ՀՀ Սյունիքի մարզի Կապան՝ Կապան, Ագարակ, Աղվանի, Աճանան, Անտառաշատ, Առաջաձոր, Արծվանիկ, Գեղանուշ, Դավիթ Բեկ, Եղեգ, Եղվարդ, Խդրանց, Ծավ, Կաղնուտ, Ձորաստան, Ճակատեն, Ներքին Խոտանան, Ներքին Հանդ, Նորաշենիկ, Շիկահող, Շրվենանց, Չափնի, Սևաքար, Սյունիք, Սրաշեն, Վանեք, Վարդավանք, Վերին Խոտանան, Տանձավեր, Տավրուս, Ուժանիս, Օխտար (թվով 32).

ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան՝ Սիսիան, Անգեղակոթ, Ախլաթյան, Աղիտու, Աշոտավան, Արևիս, Բալաք, Բնունիս, Բռնակոթ, Գետաթաղ, Դաստակերտ, Դարբաս, Թանահատ, Թասիկ, Իշխանասար, Լծեն, Լոր, Հացավան, Մուցք, Նժդեհ, Նորավան, Շաղատ, Շաքի, Շենաթաղ, Որոտան, Ույծ, Սալվարդ, Վաղատին, Տոլորս, Տորունիք (թվով 30).

ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան՝ Քաջարան, Գեղի, Լեռնաձոր, Նոր Աստղաբերդ, Քաջարան (թվով 5).

Լուսանկարը՝ Արտակ Աղաբեկյանի էջից

 

1,815 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *