ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է ՍԻՍԻԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՊԱՆԹԵՈՆԸ

Թվում է` Պանթեոնը միշտ այստեղ է եղել` սուրբ Հովհաննես եկեղեցու հայացքի ներքո, Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող խաչ-տապանաքարի կողքին: Ու հին է, որքան եկեղեցին, ու խնկելի է, որքան խաչ-տապանաքարը, ու խորախորհուրդ է, որքան մեր յուրաքանչյուր սրբավայր…
Պանթեոն… այստեղ խոնարhվում են, այստեղ երդվում են, հիշատակում են, ոգեկոչվում են, այստեղ շեփորում են, այստեղ… լռում են:
Պանթեոնի լռությունը հիմա խախտվել է: Վերակառուցման աշխատանքներ են կատարվում: Տղերքը նորոգում են Տղերքի հավերժական օթեւանը` նրանց արժանի, նրանց vorotan27082013-1հիշատակին` վայել, նրանց սխրանքին` հարիր:
«Սա էն տեղն է, որ բոլորինս է, ու սա էն տեղն է, որ բոլորս կարող էինք ամփոփվել»-ասում է Աշոտ Մինասյանը ու ցավ հայտնում, որ կարծես պակասել է Պանթեոն այցելողների թիվը, իսկ այնտեղ ննջողներին կամաց-կամաց մոռացության ենք մատնում: Նա մտահոգություն հայտնեց, որ ամեն մեկը իր հարազատի, իր յուրայինի, իր զավակի շիրմի մասին է միայն հոգում` շրջանցելով մյուսներին: «Հողը հավասարեցնում է, այստեղ բոլորը հավասար են: Անգամ` «ընկած» վիճակում, տղերքը պիտի միշտ շարքի մեջ լինեն, եւ «ընկած» լինելու ձեւի մեջ էլ պիտի շարունակեն ճիշտ «ապրել»,-ասում է նա եւ մտավախություն հայտնում, որ իրենց  չլինելուց հետո ընդհանրապես մառացության կտրվի Պանթեոնը, իսկ Տղերքի նկատմամբ նման վերաբերմունքը հանդուրժելի չէ:
Հենց այդ մտավախությունն ու մտահոգությունն էլ ստիպել ու մղել են` ապտշաճ տեսքի բերել տղերքի տունը, քանի որ Պանթեոնները  սովորեցնում են նաեւ … ճիշտ ապրել…
«Ամենքն իրենն է կորցրել, ես բոլորին եմ կորցրել, նաեւ` իմը»,-ասում է նա ու մի տեսակ նեղսրտում, որ շուրջ երեք ամիս է, ինչ ընթանում են Պանթեոնի վերակառուցման աշխատանքները, մինչդեռ որեւէ մեկը, անգամ` զոհվածների ծնողներն ու հարազատները, ոչ միայն աջակցություն չեն ցուցաբերում, անգամ` հետքարքրություն չեն դրսեւորում, ինչը անբացատրելի է:
Տասնամյակների ընթացքում, Պանթեոնում, բնականաբար, շատ բան է քանդվել, շատ բան է փոխվել, հողը նստվածք է տվել շատ մասերում, պարիսպներն են վնասվել, նկարներն են գունափոխվել, քարերը` մաշվել, խոտածածկը` վերացել, եւ այս վիճակից մի տեսակ խեղճություն է սողոսկել Պանթեոնի հաղթատարածք:
Վերակառուցման նախագիծ, ինչպեvorotan27082013-3ս ասաց Աշոտ Մինասյանը, որպես այդպիսին, չկա, կա միտք, որը իրականություն է դառնում, ըստ որի Պանթեոնի մուտքը կունենա 6 մ. լայնությամբ, 13 մ. բարձրությամբ խորհրդանիշերով եւ խորհրդապատկերներով զարդարուն, բավականին թանկ արժեցող Հաղթակամար:
Վերախառուցման աշխատանքները համակարգում է ԵԿՄ Սիսիանի վարչության նախագահ Արայիկ Վարդանյանը, ով հավասարապես, ինչպես մյուս տղաները, աշխատում են: «Պետականորեն պիտի արվեր, դե որ չի արվում, տղերքին էլ վայել չէ այն վիճակը, որ առկա է այստեղ: Եվ ուրիշ էլ ո՞վ պետք է այդքան մտահոգ լիներ, Հրամանատարից բացի, ում նախաձեռնությամբ ու ֆինանսավորմաբ էլ իրականացվում են վերակառուցման աշխատանքները: Տղերքը` Հոպարը (Ֆելիքս Գրիգորյան), Վահե Միրզոյանը, Գարիկ Ստեփանյանը, Սեյրան Հարությունյանը, Համլետ Ծատրյանը  եկել են ինքնակամ, աշխատում են սիրով, նվիրումով, անշահախնդիր: Իրենց ընկերներն են, ցանկացածի տեղը իրենք կարող էին լինել: Տղերքը կռվի ժամանակ էլ էին միասին կռվում, հիմա էլ են միասին»,- ասում է նա ու հավելում, որ բացի Հաղթակամարից, անց են կացվում սալապատ անցուղիներ, վերակառուցվում են պարիսպների ավերված հատվածները, կբարձրացվի հաղթարձան արծիվների երկու կողմերը երիզող պարսպապատերը, կփոխվեն նկարները, եւ բոլորը կլինեն միանման, տապանաքարերի կողքին կդրվեն նաեւ միանման խնկամաններ եւ ծաղկամաններ, ինչպես նաեւ` մեկ մեծ խնկաման` հաղթարձանի մոտ, կմեծացվի սալահատակ տարածքը, կկառուցվի հարթակ, որտեղ զինվորները կկատարեն երդման արարողություն: Ամբողջությամբ նորից կկառուցվի հաղթական արծիվների ետնապատը, որը քանդվել է, շատ տեղերում տարել են գլխաքարերը:
ԵԿՄ Սիսիանի վարչության նախագահը միաժամանակ չթաքցրեց խանդը, որ նորապսակները եկեղեցի մտնել-օրհնություն ստանալուց հետո զլանում են Պանթեոն այցելել` իրենց խոնարհումի եւ հարգանքի տուրքը մատուցելու նաեւ նրանց հանդեպ, ում թափած արյան գնով է ձեռք բերվել այսօրվա խաղաղությունը: «Ցանկացած սիսիանցի պիտի ներդրումvorotan27082013-2 ունենա այստեղ, քանի որ այստեղով է բարձրացել Սիսիանի անունն ու արժանապատվությունը հայրենասիրության եւ հայրենափրկության մեր  գոյամարտում»,- եզրակացրեց նա:
Արայիկ Վարդանյանն ավելացրեց, որ Պանթեոնի վերակառուցման աշխատանքներին օգնել են քարերի վերամշակման «Վի Էյջ Սթուն» գործարանը, «Սիսիանի ՇԻԿ» ընկերությունը, Սիսիանի բուժմիավորումը:
Թեեւ քիչ չի գրվել ու խոսվել Սիսիանի ջոկատի մարտական փառավոր ուղու մասին, բայց ամբողջական եւ անկողմնակալ գրքի տպագրության անհրաժեշտությունը նույնպես կա, ինչը եւս այս ծրագրի շրջանակներում է: Ստեղծվել է խմբագրական խորհուրդ, նյութերի հավաքման, գրքի տպագրության նախապատրաստման աշխատանքներն իրականացնում է արցախյան ազատամարտի մասնակից, պատմական գիտությունների թեկնածու, պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը:
Թե երբ կավարտվեն  վերակառուցման աշխատանքները, դեռեւս պարզ չի, քանի որ, ինչպես նշեց նախաձեռնության հեղինակը, հսկայածավալ գործ է կատարվում: Եվ ավարտից հետո միայն պարզ կդառնա նաեւ մտահղացման եւ գաղափարի ողջ ասելիքը` ներդաշնակելով, միաձուլելով ու խաչելով մեր հավերժական ուղիները` Եղեռնով եկած, Պանթեոնով անցնող եւ դեպի սուրբ Հովհաննես եկեղեցի տանող խաչուղիներում…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ
27.08.2013

27 մեկնաբանություն ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է ՍԻՍԻԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՊԱՆԹԵՈՆԸ հոդվածին

  1. ARA KHACHATRYAN says:

    PARQ TXERQIN,,, NRANQ ARJANI EN AMENALAVIN…

  2. ՍՎԵՏԱ says:

    Կեցցեք տղերք. այդ նվիրական նախաձեռնությամբ ավելի եք ՀԵՐՈՍԱՆՈՒՄ, ես հպարտանում եմ ՁԵԶՆՈՎ, Սիսիանցու բարի, հպարտ, հերոսական ոգին երբեք չի թուլացել և չի թուլանալու: Սուրբ հողը պահենք, պահպանենք , բայց չթողնենք, որ շիրիմները շատանան…..

  3. Սիսիանի Պանթեոնը բոլորովին կարիք չուներ վերակառուցման:Կարելի էր ընդամենը բարեկարգել առանց բարբարոսաբար ծառահատման:ՆՆջեցյալներին նման ուշադրություն պետք չէ:Ննջեցյալին պետք է,որ իր ողջ մնացած ընկերն ու հարազատը ուշադրության արժանանան. ննջեցյալին պետք էր,որ հարազատն իր մոտ գալուց հետո աղբյուրից ջուր խմեր ու ծառի հովին քիչ նստեր…Ասես Սիսիանի Պանթեոնով թուրքեր անցած լինեն: Հազար ՓԱՌՔ մեր հերոսներին…հազար ԱՄՈԹ Պանթեոնը վերակառուցող ծառահատ ճարտարապետին ու վայ բարերարներին…

    • 1992 թ.-ին՝ սեպտեմբերին, առաջին 7 զոհերի հողարկավորմամբ սկիզզբ դրվեց փառքի ու անմահության պանթեոնի գոյությանը, որը երկրապահի բոլոր անդամների համար իրենց զոհված ընկերների հետ հոգևոր հաղորդակցման տեղ է: Վերջին շրջանում պանթեոնը բարձիթողի վիճակում էր, և երկրապահի որոշումը բարեկարգելու այն ժամանակի հրամայականն էր: Սիրելի Սուսաննա, ուրբաթ օրը եղել եմ պանթեոնում և մասնակցել շինարարական աշխատանքներին: Կտրված ծառերի արդյունքում պանթեոնը իր ողջ վեհությամբ գերիշխում էր տարածքում, և արդեն հեռվից աչք էին զարնում երեք արծիվները, որոնք ցույց էին տալիս ճանապարհը դեպի հերոսների շիրմնաքարերը: Իսկ երբ մոտենում ես գերեզմանաքարերին , որոնք նախկինում կիսով չափ թաղված էին հողի մեջ, տեսնում ենք, որ դրանք վեր են բարձրացվել ու ուղղվել, իսկ հարթ ու սրբատաշ սալահատակված ուղիները առավել հարմարավետ են դարձրել հերոսների շիրիմներին խոնարհվելը:Փառք ու պատիվ այդ աշխատանքի մտահաղացնողին և իրականացնողներին: Այդտեղ թաղված են նաև Ձեր արյունակիցը, և Դուք էլ պետք է հպարտանաք պանթեոնով:

    • Հրաչ Կարապետյան says:

      Սիրելի ժողովուրդ.
      Սիսիանի Պանթեոնի վերակառուցումը պետք էր և պարտադիր: Պանթեոնի եզրապատող պարերը պոկվել էին և տեղաշարժվել: Ծառերը, որոնք տնկվել էին մինչև պանթեոնի կառուցումը, իրենց արմատներով շարժել էին պատերը, ճաքեցրել և քանդել: Մեր զոհված տղաների շիրմաքարերը անհավասար էին տեղադրված, իսկ հորդառատ անձրևներից հոսացող քարերն ու շերտահողը լցվել էր պանթեոնի տարածք: Մեզ ամոթանք տվողներին կասեմ միայն, որ պետք չէ այդ աստիճան անշնորհակալ և երախտամոռ լինել: Մենք ոչ մեկի տունը չենք քանդել, ոչ մեկի տնկած ծառը չենք կտրել: Իսկ եթե նույնիսկ էլ կտրել ենք, ապա միայն նրա համար, որ բարեկարգենք մեր տունը: Իսկ կտրած ծառի տեղը հազար ենք տնկել: Չկամեցող մարդու նման խորհուրդ տալու փոխարեն մի օր այցելեք Պանթեոն և մի չոփ մոլախոտ պոկեք գերեզմաններից, մի հատիկ քար մաքրեք շիրմահարթակից …

    • Գարիկ says:

      Մի հարց Ձեզ կարելի՞ է՝ դուք ի՞նչ իրավունք ունեք խոսել մի թեմայի շուրջ, որտեղ դուք չկաք:Եթե այդքան լավ հայրենասեր եք, Ձեր այն 99 տարով վարձակալած Որոտանի այգու մասին մտածեք,որը դարձրել եք աղբանոց ու անգամ ցանկապատել եք:Մի քանի հոգի էլ կանգնեցրեք, որ երեխաները այդտեղ չխաղան:Ձեզ չի՞ թվում, որ Ձեր տարածքներով են ասես թուրքեր անցել, այլ ո՛չ տղաների գերեզմաններով:Մի բան էլ.Դուք Ձեզ իրավունք չվերապահեք խոսել մի շարք ազատամարտիկների մասին, որոնք աշխատում են իրենց ընկերների գերեզմանները բարեկարգել:Իսկ եթե այդքան մտածում եք տղաներին այցի եկող ընկերների ու հարազատների մասին,խորհուրդ կտայի ժամանակին Ձեր ՀԱՄԵՍՏ աշխատավարձից աղբյուրը վերանորոգել ու մի հովանոցով նստարան տեղադրել այդտեղ,կամ թե կռացնել Ձեր հայրենասեր մարմինը ու մաքրել տղաների գերեզմանները մոլախոտերից:
      Հազար ՓԱՌՔ մեր հերոսներին…հազար ԱՄՈԹ նրանց, ովքեր պախարակում են Պանթեոնը վերակառուցող մարդկանց ու բարերարներին ,ու ԱՄՈԹ այն մարդկանց, ովքեր, ինչպես Դուք եք ասում, ԲԱՐԲԱՐՈՍԱԲԱՐ ու վերջնականապես տրորում են երկրապահ տղաների հերոսական արժանիքները:

  4. փառք ու պատիվ կառուցողին ամոթ անտեղի խոսողնե՚՚րին

  5. Անամոթ է այն հայուհին ով ՊԱՆԹԵՈՆԸ բարեկարգողներին կարող է թուրք անվանել: Սիսիանով թուրք չի անցել, անգամ պատերազմի տարիներին ի շնորհիվ Սիսիանի ազատամարտիկների ոչ մի արկ Սիսիանում չի պայթել:
    Պարծեցեք այդ տղաներով՝ քանզի նրանցն են հաղթանակները Լաչինում, Քարվաճառում,Մարտակերտում,Կուբաթլույում,Զանգելանում,Ջաբրայիլում,Ֆիզուլիում:Հաղթանակներ որոնք ձեռք են բերվել այդ տղաների կյանքի ու առողջության գնով,իսկ ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանի մասին դեռ շատ կգրվեն:
    Մարիետա Խաչատրյան

    • Poxosuhi says:

      Գիտեք հետաքրքիր մի բան է կատարվում, ով պաշտոն է ստանում, հարստանում է, տվյալ տարածքում դառնում է :Ով չգիտի թե ով է եղել Սիսիանի ջոկատի հրամանատարը, միթե չեն կարդացել օր առաջ տպագրված թերթի նյութը այդ ջոկատի հրամանատար՝ ՝նվիրյալ Հովիկ Ազոյանի մասին:Հիանում ես երբ ծանոթանում ես նրա կենսագրությանը,նվիրումին,բայց հանկարծ Ինչ որ Մարետա նվիրում է ամպագոռգոռ բառերի մի շարան Սիսիանի ջոկատի լեգենդ դարձած մի նոր հրամանատարին: Սիսիանցիները չեն զարմացել այս նորությունը կարդալով,չէ որ ձեր պատմությունն են կեղծում, ինչ եք թողնում սերունդներին, կեղծված պատմություն?Խորհուրդ կտայի մարետային, որ մի քիչ կարդար,թեկուզ պատերազմին նվիրված գրքերը և հանրագիտարանները,այնտեղ կգտնեք սիսական աշխարհի իսկական կռվածներին և հրամանատարին: Աշոտ Մինասյանը կարծում եմ այդ դափնիների կարիքը չունի Բավական է սուտն է դառնալու մեր կործանման պատճառը

  6. Վոլոդյա Հովհաննիսյան, շատ ավելի ճիշտ կլիներ Ձեր լռությունը, որովհետև ես Ձեզ կռվի ժամանակ տեսել եմ հիվանդանոցում, ծանր վիրավորների շարքում, երբ ստացել էիք թեթևակի քերծվածք ու հաստատ ոչ առաջին գծում…նույնպիսին է ասում Ձեր այսօրվա պահվածքը… իսկական կռված տղաներն այսօր լռում են հասկանալի պատճառներով…Դուք ինքներդ ել լավ գիտեք ինչ եք անում ու ինչի եք անում… Աստված ձեզ հետ…

    • Հարգելի Վոլոդյա Հովհաննիսյան,Սուսաննան չէ,որ պետք է գնահատի քո ծառայությունը հայրենիքին:Հաշվի առնելով որ նա էն գլխեն բանսարկու էր,ուստի որոշում ենք դադարեցնել վիճաբանել:

      • Գևորգ says:

        Սիրելի մարտական ընկերներ. ես էլ եմ մարտական ընկերների մեջ և ձեր մեկնաբանության երկրորդ նախադասության հետ համամիտ չեմ: Եթե առաջին նախադասության մեջ հայտնում եք ձեր կարծիքը, որի իրավունքն ունեք,ապա երկրորդ նախադասության մեջ չհիմնավորված վիրավորանք եք հասցնում, այն էլ անանուն: Ինչպես նաև -ը մի դարձրեք անանուն կատեգորիա:

    • Գարիկ says:

      Սուսա՛ննա Ազոյան, լավ կլիներ խորհուրդ տայիք Ձեր համախոհ ՊՈՂՈՍՈՒՀՈՒՆ գոնե մեկ անգամ այցելել Ձեր հարազատ հորեղբոր՝ Հովիկ Ազոյանի հուշաղբյուրը և փորձել մաքրել հուշաղբյուրի հետնամասում կուտակված աղբակույտը,որը մի քանի անգամ մենք ենք մաքրել, քանի որ դուք շատ զբաղված եք մեր սուրբ գործը պախարակելով,ու հետո խնդրեիք,որ այլևս չխոսի այն դիզած հարստության մասին,որը գոյացել է Դուք լավ գիտեք որտեղից,և հետո,Ձեր՝ “թուրքին ՀԱՐՎԱԾԵԼՈՒՑ ՕՐ ՈՒ ԳԻՇԵՐ ՏՆՔԱՑՈՂ ԵՎ ԱՎՏՈՄԱՏԻ ՁԳԱՆԻՑ ՄԱՇՎԱԾ” ձեռքերը հեռու տարեք Աշոտ Մինասյանից,քանզի մենք լավ ենք հիշում, թե ինչպես և ով դարձավ գնդի հրամանատար ու ինչ գնով:Այնպես որ ապրեք խաղաղ ու մի՛ մտեք ուրշների՝ առանց դրա էլ դառնացած կյանքը: Է՜՜՜՜՜հհհհհհ, ու՞ր ես, ՎՈՒ՛ՐԳ ՈՍԿԱՆՅԱՆ,այ էստեղ դու կասեիր, թե ով ով է:

    • ԳԱՐԵԳԻՆ ԹԵՎԱՆՅԱՆ says:

      Susanna Azoyan -ը գրել է:
      Ապրիլ 28, 2013 ժամը 8:40 am
      Իմ մոտ այն տպավորությունն է, որ Երևանից կրկեսը քանդելուց հետո տեղափոխվել է Սիսիան, ու շատ զարմանալի է,որ Սիսիանի իշխանավորները անվճար ներկայացումներ են տալիս, կեցցեք…
      Այդպես էլ Սիսիանի ոստիկանության քննիչները օրենքով աշխատել չսովորեցին: Մհերի գործի նախաքննությունը փայլուն կերպով սխալ վարելու համար քննիչ դավիթ հովհաննիսյանը դարձավ փոխոստիկանապետ, իսկ մի քանի ոստիկաններ սխալ ցուցմունքներ տալու համար պաշտոններ ստացան…Երևի հիմա Արմանն է ուզում պաշտոն ստանալ… Տեսնես դավիթ հովհաննիսյանը վերջը իմացավ, որ Վրաստանի մայրաքաղաքը Թբիլիսին է, ոչ թե բաքուն?………..Այսքանը գրված էր Սուսաննաի կողմից….Անամոթության չափ ու սահման չունի ես աղջիկը,գրում է իր հարազատ եղբոր Մհերի մասին,ես ետ տղուն նորմալ եմ ճանանչում,նորմալ տղա է,ոնց է թույլ տալիս իր քրոջը,բա չի ասում այ քույր ձենտ կտռի, մի քանի տարի առաջ երկու աղբոր տղեքով մեքենայով մի ամբողջ ընտանիք դժբախտացրինք,հետո ավտոմատով կրակեցի հարազատ հորեղբոր Հովիկ Ազոյանի տան վրա,հետո զենքեր հանեցին իմ մոտից ու տենց և այլն,գոնե ետ մելիցեքին մի կպեք,ամեն ինչ ձեզ համար արել են,արաաաա էս ԱԶՈՅԱՆՆԵՐԸ տակուց էլ անհասկանալի մարդիք են եղել,ու եսքնից հետո էլ Սիսիանում մարդկային բարոյականությունից են խոսում

      • Lusine Azoyan says:

        zhoxovurd ,ekeq hraparak zruc anenq,es merac mardkanc anunnery inchi eq mejtegh berum.um sirty meznic ,Azoyanneric neghvac e,um minchev hima yes kam im yntaniqy tetevaki vatuytun e arel mekin zangeq 093424180,bayc dzez mi ezhanacreq u amboxjacreq amboghj zhovordi anunic.shat parz e vor aysqan varkabekich xosqer groxy mer masin tarber mardkanc anuneric ynhameny 1 kam 2 hogi e.-:)voric el ban chi poxvelu.hajoxutyun cer gorcerin,mtqerin,khexkatakutyany

  7. Լիզա says:

    Սիսիանի պանթեոնում տեղի է ունեցել երկու գործողություն` 1-ին հուշահամալիրի վերանորոգում, կամ բարեկարգում, ինչպես կուզեք անվանեք, որը գովեստի արժանի է, և 2-րդ ծառահատում, որը կապ չունի վերակառուցման հետ, և ինքը ընդամենը անընդունելի բարբարոսություն է, և պետք չի բարբարոսությունը քողարկել վերակառուցման անվան տակ: Մենք էլ ենք գնում պանթեոն և շատ լավ տեսնում ենք, որ ծառերը ոչ մի վնաս չեին տալիս: Այնպես որ ջոկատի հաղթանակները պետք չի խառնել իրականացված բարբարոսության հետ, առավել ևս հայ ու թուրքի հարց առաջ քաշել: Իսկ եթե ավելի ուշադիր կարդաք Սուսաննայի մեկնաբանությունը, կտեսնեք որ ոչ ոքի նա թուրք չի անվանել, իսկ արտահայտությունը ասված է փոխաբերական իմաստով, ինչպես և հասկացվում է: Էխ հայեր հայեր :

  8. Գայանե Գրիգորյան says:

    Փառք բոլոր նրանց, ով հավերժացրել է իր անունը՝ կյանքը նվիրելով հանուն Հայրենիքի, հանուն ազգային գաղափարի: Հպարտ եմ, որ ճանաչում եմ Արայիկ Վարդանյանի նման անձանց, ովքեր իրենց գործողություններով են ապացուցում հայրենասիրությունն ու գաղափարը:

  9. Կարեն /Արցախ/ says:

    Անձամբ ճանաչում ենք Պանթեոնը վերակառուցող տղաներին, որպես իսկական ազատամարտիկներ, իսկ այսօր նրանք այնպիսի գործ են կատարում, որ ոչ միայն նրանց, այլ բոլորի պարտականությունն է, եւ դրա համար արժե նրանց միայն շնորհակալ լինել: Ճանաչում եմ եւ Աշոտ Մինասյանին եւ Արայիկ Վարդանյանին դեռեւս Արցախյան պատերազմից եւ հպարտանում: Փառք եւ պատիվ նրանց:

  10. Նորայր /Արցախ/ says:

    Ինձ ևս բախտ է վիճակվել ծանոթանալու Պանթեոնի վերակառուցման աշխատանքները համակարգող Արայիկ Վարդանյան անձի հետ: Նկատի ունենալով նրա մարդկային, բարոյական և անձնական բարձր հատկանիշները, համոզված եմ, որ Պանթեոնի վերակառուցումը պետք է որակել ոչ թե զուտ շինարարական աշխատանք, այլ հոգու պարտքի կատարում, որի հիմքում ընկած է միայն հայրենասիրությունը, հարգանքն իրենց զոհված մարտական ընկերների ու նրանց ընտանիքների անդամների նկատմամբ: Կարծում եմ` երախտիքի և գովասանքի խոսքերից բացի որևէ բան չպետք է ասել նրանց կողմից կատարվող գործի մասին: Արայիկ ջան, Դուք և Ձեր ընկերները` Ձեր ունեցած անձնական բարձր հատկանիշների շնորհիվ անտեսելով Ձեր կողմից կատարվող գործի մասին որոշ մարդկանց այլևայլ կարծիքները,կարող եք նույն ոգով շարունակել ու ավարտին հասցնել սկսածը: Ցանկանում եմ հաջողությամբ պսակել Ձեր կողմից սկսված գործը: Շնորհակալություն:

  11. Հարգելի համաքաղաքացիներ, խնդրում եմ ուշադրություն մի դարձրեք նման անհիմն մեկնաբանություններին, քանի որ, ցավոք սրտի, մեր հասարակության մեջ շատ են նմանատիպ ճղճիմ մտածելակերպով հանդես եկող քաղաքացիները, ովքեր փորձում են աչքի ընկնել իրենց անհեթեթ մտքերն արտահայտելով: Մենք չէ, որ պետք է քննադատենք նման կարծրատիպերին, քանի որ գոյություն ունի Աստծո Դատաստան: Ուստի, եկենք միայն փառաբանենք Սիսիանի քաղաքային պանթեոնը վերակառուցողներին, հանձինս Երկրապահի անդամներին:

  12. Վոլոդյա, մի՞թե չեք հոգնել ճոխ բառերի շարաններով հանդես գալ այնտեղ, որտեղ պետք է «հայրենսեր մարդու» տպավորություն թողնել: Ձեզ համար կարևոր չէ, թե ինչ է արվել պանթեոնում, այլ այն, թե ում կողմից է արվել: Համոզված եմ, որ եթե բարեկարգումը կատարվեր կամավորների մի խմբի կողմից` առանց ծառերը հատելու, ոչ ուրբաթ, ոչ շաբաթ, ոչ էլ կիրակի օր չէիք մասնակցի պանթեոնի բարեկարգման աշխատանքներին: Պետք չէ հպարտանալ պանթեոնի տեսքով և դրանով մեծ հայրենասերի կերպար ընդունել, դա մեր զոհված հերոսներին ոչինչ չի տա: Մենք` բոլորս, պարտավոր ենք անուն առ անուն հիշել բոլոր նահատակներին, որոնք չխնայեցին իրենց կյանքը Արցախյան պատերազմում, խոնարհվել նրանց շիրիմների առջև, հպարտանալ նրանց անունով ու գործով, բայց ոչ պանթեոնով: Պանթեոնը հպարտանալու համար չէ, որ պետք է բարեկարգվի, ավելի լավ կլիներ չթողնեինք, որ պանթեոնը հասներ Ձեր նկարագրած այդքան տխուր վիճակին: Ի վերջո, ինչու՞ դա պետք է արվեր այդ գնով, որն էր այդ ծառերի մեղքը. որ իր ստվերի տակ էր առնում ցավից ու ողբից տառապած մարդկանց, թե՞ որ մի քիչ կյանքի ստվեր էր գցում այդ շիրիմների շուրջը, թե՞ այն, որ այդ ծառերը լուռ վկաներն էին այդ տղաների վերջին օրերի, որովհետև մարտի գնալուց առաջ շատերն էին եկեղեցի գնում: Ես հաճախ եմ լինում Եռաբլուրում և դեռ չեմ հանդիպել մեկին, որ հպարտանա կատարված աշխատանքներով: Ինչ մի հպարտանալու բան է դա, դա բոլորիս պարտքն է. ի հիշատակ պահել և պահպանել նրանց շիրիմները: Սա զուտ Ձեր մեկնաբանությունների պատասխանն է:
    Վոլոդյա, տղամարդուն վայել չէ այն պատասխանը, որ տվել եք Սուսաննային, անզորությունից փոքրոգություն մի արեք` անկապ բառեր շպրտելով մի կնոջ հասցեին, որը վկան էր արարքիդ, կարելի էր ավելի ճիշտ և արժանավոր մեթոդ ընտրել ինքնապաշտպանության համար:
    Հարգելի Մարիետա, երբ նոր էր կազմավորվում Սիսիանի ջոկատը, հեռուստացույցով ցույց տվեցին Հովիկ Ազոյանին և Աշոտ Մինասյանին դիրքերում. նրանք ամուր և անսասան էին կանգնած իրենց հողին, և նրանցից ոչ մեկին հենարան ու պաշտպան պետք չէր, որովհետև նրանք մեծ ուժ էին, որ կարողացան իրենց շուրջ համախմբել այն հերոսներին, որոնք գիտակցում էին թե ուր են գնում, բայց վստահ էին, որովհետև գիտեին, թե ովքեր են կանգնած իրենց թիկունքին: Սիսիանի ջոկատը ամեն տեղ հաղթանակով դուրս եկավ, տվեց զոհեր, բայց չընկճվեց և մաքառեց մինչև վերջ:Այժմ մեզ հետ չէ Հովիկ Ազոյանը, որին մեծ փառք ու պատիվ որպես մեծ հայրենասերի, բայց մեզ հետ է Աշոտ Մինասյանը, որի ուժն ու անսասնությունը. համոզված եմ, չի կոտրվե:լ Աշոտը հզոր անձնավորություն է և կարիք չունի պաշտպանության, առավել ևս պատմությունը կեղծելով:Հիշեք, որ նորագույն պատմությունն արծարծող արխիվային բոլոր պահոցներում ամրագրված է, որ 1989-1992թթ. Սիսական երկրապահ ջոկատի հրամանատարն է Հովիկ Ազոյանը, որն ամենևին չի նշանակում, որ Աշոտ Մինասյանը պակաս մասնակցություն է ունեցել ողջ գործընթացին: Ձեր նշած հաղթանակները տեղի են ունեցել ճիշտ այդ ժամանակահատվածում: Խնդրում եմ, ոչինչ մի անձնականացրեք, ծառահատումը միևնույն է , դատապարտելի արարք է, որում մեղավոր են որոշումն ընդունողից մինև վերջին տաշեղ մաքրողը: Խնդրում եմ պատասխանս չընդունեք որևէ մեկին ուղղված վիրավորանք:

  13. MERI HAIRAPETYAN says:

    NELLI HAYRAPETYAN MIANUM EM QO ASACNERIN HAVELELOV MIAIN VOR IURAQAN4IUR BARI GORC ANANUN 4I MNUM EV ARJANI E MIAN GOVASANQNERI…..ISK NMAN BACASAKAN KARCIQNERE PETQ E UXXAKI ANTESEL…I VERJO QNNADATUTYUNE CNVUM E MIAIN AIN JAMANAK ERB MARD 4I KAROX ANEL AVELIN QAN PETQ E U KAROX E…KECCE NAXADZERNUTYAN HEXINAKNERIN…

    • Lusine Azoyan says:

      Nelli jan,Meri jan,ushadir kardaceq inchic e sksel vrdovmunqy u inchi hamar er mer zayruyty.yndhameny artahaytvel enq carery ktrelu hamar.vonc kareli e nranc arac gorcy chgovabanel,bayc mi borboqeq mardkanc cer srtacav artahaytutyunnerov.iskapes mi areq nman baner.eli em asum gorcy tox arver,bayc ed careri meghqy vorn er?

  14. Մարի Հակոբյան says:

    Ես որպես սիսիանցի առավել եւս ծննդավայրս շատ սիրող մարդ,խոնարհվում եմ մեր բոլոր ննջեցյալների շիրիմներին եւ ՓԱՌՔ ու ՊԱՏԻՎ նրանց;Բայց հավելեմ մի բան,որ կարելի է մրցանակ շնորհել նրանց, ովքեր հասկացած կլինեն,որ քննադատվում է ոչ թե Արայիկը, Աշոտը,երկրապահը կամ պանթեոնի շինարարությունը, այլ ծառահատում երևույթը;Հարգելիներս չարությամբ կարծում եմ չարժե լցվել միմյանց հանդեպ;Ընդամենը կարելի էր ավելի ուշիմ լինել եվ գրվածը ճիշտ ըմբռնել
    ;

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *