ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑԱՎ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՑԱՅՏԱՂԲՅՈՒՐԸ

DSC05770

Մեր թերթի խմբագրություն էր զանգահարել Սիսիան քաղաքի բնակիչներից մեկը՝  աչքալուսանքի ավետիսով: Ինչի՞ համար է աչքալուսանքը մեր զարմացական հարցին նորից բազմանշանակ պատասխանեց ասելով՝ «Համոզված եմ, որ ամենից շատ դուք կուրախանաք՝ լուրը լսելով, որովհետեւ ամենից շատ դուք եք գրել, ահազանգել, պայքարել քաղաքի կենտրոնական հրապարակի չգործող ցայտաղբյուրների համար: Ցայտաղբյուրները վերանորգում են…»:

Ինչ խոսք, հաճելի էր նման զանգ եւ նման լուր ստանալը, հաճելի էրDSC03828 այն զգացողությունը, որ մեր քաղաքացիները նույնպես տեղյակ են ավելի քան 7 տարի տեւած այդ «փոքր» խնդիրը լուծելուն  ուղղված «Որոտանի» համառ ջանքերին, որն այդպես էլ չէր լուծվում: Իրականում, սակայն, ցայտաղբյուրներին կրկին կյանք տալու, նրանց իրենց երբեմնի կոչմանը ծառայեցնելու համար, ըստ էության, առանձնապես մեծ ջանքեր եւ ահռելի ֆինանսական միջոցներ պետք չէին: Պետք էր ընդամենը հարգանք սեփական քաղաքի եւ քաղաքացիների նկատմամբ, մի քիչ էլ՝ պատասխանատվություն ստանձնած պաշտոնի հանդեպ:

Այսօր ուրախությամբ նկարեցինք գործող եւ վերակենդանացած ցայտաղբյուրը՝ համոզված, որ կյանքում ոչինչ հենց այնպես չի լինում…

«ՈՐՈՏԱՆ»

 

1,422 դիտում

Մեկ Արձագանքման ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑԱՎ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՑԱՅՏԱՂԲՅՈՒՐԸ համար

  1. Վերջապես: Շնորհակալ եմ ընկեր Սարգսյան, աղասին հրավիրեք ջուր խմելու:

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *