ՎԵՐԱՕԾՎԵՑ ՇԱՂԱՏԻ ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳ ԵԿԵՂԵՑԻՆ

ԵԿԵՂԵՑԻՆ ԵԿԵՂԵՑԻ ՉԷ, ԵԹԵ ԱՅՆՏԵՂ ՉԵՆ ԱՂՈԹՈՒՄ…
Եվ տասնամյակների դադարից հետո առաջին աղոթքը հնչեց աստվածընտրյալ այն վայրից, որտեղից, ըստ Սյունյաց տան պատմիչ Ստեփանոս Օրբելյանի, հնչել են հայերեն առաջին աղոթքները, որտեղ կառուցված է եղել Սյունյաց աշխարհի մայր՝ Շաղատի սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցին:
Մայր Աթոռի լուսարարապետ գերաշնորհ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի ձեռամբ եւ Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Մակար Հակոբյանի ու հոգեւոր դասի մասնակցությամբ օգոստոսի 28-ին կատարվեց Շաղատ գյուղի սուրբ Գեւորգ եղեղեցու վերաօծումը:
Իր օրհնության խոսքում Հովնան եպիսկոպոսը մասնավորաբար նշեց, որ եկեղեցին չպետք է լինեի մշակութային կոթող, այլ պետք է լինի աստծո տուն, որտեղ պիտի հնչեն ամենօրյա աղթոքներ, իսկ եկեղեցին եկեղեցի չէ, եթե այտեղ չեն աղոթում:
Շնորհավորելով համայնքի, տարածաշրջանի բնակիչներին աստծո տան վերաօծման եւ  այն աստծո տաճար դարձնելու պատեհության առթիվ, սրբազան հայրը նշեց, որ սուրբ տիրոջ օրհնությամբ եւ սուրբ հոգու

55ներգործությամբ վերածնված, պայծառակերպված եկեղեցին պիտի պահվի-պահպանվի աղթոքների շնորհիվ, որպեսզի Հայաստան աշխարհը գտնի իր խաղաղությունը, իր անդորրը, իսկ սահման պահող եւ երկիր պահող հայ զինվորը կարիք ունի այդ աղոթքների:

Սուրբ Գեւորգ եկեղեցու վերականգնման հովանավոր Գագիկ Խաչատրյանը նշեց, որ թե ինքը, թե իր ընտանիքն ու տոհմը շատ բան են արել Շաղատի համար, հովանավորել Շաղատի պատմությունը վեր հանող գրքերի տպագրություն, բայց եկեղեցու վերանորոգումն ու վերաօծումը համարեց իր կյանքում արված ամենալավ եւ ամենակարեւորր գործը, բոլոր արածների գլուխգործոցը:
Եկեղեցու մուտքի գլխավոր պատին նախկինում առաջացած եւ վերանորոգմամբ փակված հսկայական ճեղքը համեմատեց մեր խաթարված, ճաք տված, բայց կրկին վերականգնված ու ամբողջացած հավատքի հետ, հույսով, որ այս կերպ վերահաստատում են անցյալի հետ կապը՝ վերականգնելով պապերից եկած ավանդույթներն ու հավատքը:
Գագիկ Խաչատրյանը նշեց, որ եկեղեցու վերաօծման օրը պատահական

DSC00139ընտրված օր չէ, այն սուրբ Երեմիա մարգարեի հիշատակման օրն է, եւ աստծո նախախնամությամբ համընկնում է նաեւ իր հոր եւ թոռան ծնդդյան տարեդարձներին եւ հավելեց, որ այսուհետ այն ամեն տարի կնշվի նաեւ որպես Շաղատ համայքնի օր:

«Նախկինում մեր պապերը նշել են այդ օրը, մենք ընդամենը վերականգնում ենք այդ ավանդույթները»,-նշեց նա:
 «Եկեղեցին՝ թեեւ գյուղի սրտում, բայց երկար տարիներ անտեսված էր, փակ, տխրաշուք, մոռացված… Չկար զանգի ղողանջ, մանուկ չէին կնքում, չէր լսվում «Հայր մերը», բուրվառը չէր խնկարկում, խնկաբույր չկար…Եկեղեցու պատերը՝ ճաք, ծունկը՝ ծալված, խաչը՝ թեքված, լույս խորաններն ու աղոթատեղին՝ մութ ու դատարկ: Բայց եկեղեցին կար ու ապրում էր մարդկանց հոգիներում, որ մի օր…»,-նշեց ուսուցչուհի Անուշ Մուրադյանը, ապա սուրբ Գեւորգ եկեղեցու վերակառուցման եւ վերաօծման ավետիսով իր ողջույնի եւ շնորհակալության խոսքում հավելեց, որ Սյունյաց աշխարհի նորօրյա ոսկեբերան պատմիչը իր հուշամատյանում նոր էջ կբացի այս արժանահիշատակ օրով գրելու գյուղի նորաօրա ապտմությունը:
Իր տպավորությունները կիսելով մեզ հետ՝ բանաստեղծուհի Գոհար Գարունն ասաց, որ հիացած է, որոհետեւ կարծում է, որ այսօրվանից աստծո լույսը իջավ այս գյուղի վրա: «Այս գյուղի մարդիկ աշխատասեր են, հողին նվիրված, բայց նրանց հոգում կարծես մի բան պակաս էր, դա աստծո օրհնությունն էր, որ այսօր եկավ»:
Եկեղեցու վերաօծումը վերածվեց իսկական ժողովրդական տոնախմբության, առաջին անագամ վերանորոգ ու վերաօծ կամարների ներքո կատարվեց սուրբ մկրտություն, մատուցվեց մատաղ, որին մասնակցեց գրեթե ողջ գյուղը:
Այդ օրը Շաղատ գյուղի հանրահայտ ձիթհանը տարիների լռությունից հետո իր դռներն առաջին անգամ բացեց արդեն որպես թանգարան՝ ցուցադրելով գյուղի հարուստ ու հնավանդ պատմության հիշատակները:

Տոնահանդեսն ուղեկցվեց համերգային գեղեցիկ ծրագրով:

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ
29/08/2014թ.

DSC00206 DSC00172
DSC00181 DSC00156

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *