ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ` ԶՈՐԱՑ ՔԱՐԵՐ ՀՆԱՎԱՅՐՈՒՄ

Այսօր Զորաց Քարեր պատմա-մշակութային հնավայրում պեղումներ կատարող հնագիտական արշավախմբի անդամների եւ մի խումբ սիսիանցիների միջեւ բուռն բանավեճ տեղի ունեցավ: Սիսիանցիներն իրենց զայրույթն ու վրդովմունքը հայտնեցին, որ պեղումների ընթացքում, երբ դեռ շատ գաղտնիքներ բացահայտված չեն, արշավախմբի անդամները, ըստ իրենց հասած տեղեկությունների, հնավայր այցելած զբոսաշրջիկներին ասում են, որ այն դամբարանադաշտ է, ոչ թե աստղադիտարան, ինչպես պնդում են որոշ հայտնի գիտնականներ, հարված հասցնելով զբոսաշրջիկների հոսքին:

Արշավախմբի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը նշեց, որ պեղումները կատարվում են գիտության պետական կոմիտեի միջոցներով, եւ հնագիտական արշավախումբն արդեն 5-րդ տարին իրականացնում է այդ աշխատանքները, որի նպատակը Զորաց Քարեր հնավայրի պատմամշակութային ժառանգության վերհանումն է: Գիտնականը նշեց, որ այն Կովկասի եզակի հնագիտական հուշարձաններից մեկն է, միակ մեգալիթյան հուշարձանը ամբողջ Կովկասում, որը այս ծավալով եւ այս մակերեսով պահպանվել է եւ դրա ուսումնասիրությունը շատ կարեւր է: Հուշարձանը մոտ 4 հազար տարեկան է: Այն, ինչ հիմա բացում են, միանշանակ կապվում է բնակավայրի եւ դամբարանադաշտի հետ, առայժմ հայտնաբերված ամենահնագույնը մ.թ. ա. 19-18-րդ դարն է:39799616_2135425993386467_3934419214000979968_n

Խոսելով հնավայրի նշանակության մասին, Աշոտ Փիլիպոսյանը նշեց նաեւ, որ կա առասպելական մեկնաբանությունների մի ամբողջ շարք, կապված այն բանի հետ, որ քարերի տակ առաջնորդներ են թաղված, քարակույտերի տակ զինվորներ են թաղված, վերջին ժամանակներս սկսել են շահարկել աստղադիտարան կոչված երեւույթը, ապա ժխտեց ներկաներից մեկի` ոչ միայն ժողովրդի մեջ տարածված, այլեւ` որոշ գիտնականների` աստղադիտարան լինելու մասին կարծիքը: «Ժողովրդի զրույցներում այն դիտարկվում է ոչ թե աստղադիտարան, այլ` Ցից Ցից քարեր, Դիք Դիք քարեր, կամ` հուշարձան, որի տակ զինվորներ են թաղված»,-ասաց Աշոտ Փիլիպոսյանը` պնդելով հնավայրի` աստղադիտարան չլինելու իր տեսակետը, ինչը տեղիք տվեց  բուռն բանավեճի:

Զորաց Քարեր հնավայրը միայն դամբարանադաշտ դիտարկելու` Աշոտ Փիլիպոսյանի կարծիքին հակադարձեց Սուրեն Վարդանյանը եւ դիմեց հնագետներին ասելով` հավաքեք ձեր իրերը եւ հեռացեք: «Մտել եք մեր տունը քանդում եք, աղավաղում եք մեր պատմությունը, գրանտային ծրագիր եք շահել, եկել եք էստեղ փող եք լվանում, ամբողջ աշխարհն ընդունում է աստղադիտարան, դուք ժխտում եք: Դուք հակահայկական գործունեություն եք ծավալում մեր պետության դեմ, երբ ամբողջ աշխարհն ասում է աստղադիտարան է, դուք ասում եք` սա սովորական գերեզման է, փոսը քանդում ես, քանդիր, բայց մի ասա սա աստղադիտարան չէ»,-վրդովմունքով դիմեց Սուրեն Վարդանյանը, որին հետեւեց Աշոտ Փիլիպոսյանի` «դատարկ բաներ եք դուրս տալիս, ձեր գործով զբաղվեք: Ամբողջ աշխարհը դա ծիծաղելով է նայում: Սա հուշարձան է, աստղադիտարան չէ: Դուք ով եք, որ եկել եք հուշարձանի պեղումները խանգարում եք»:DSC07588

– Ամբողջ աշխարհը գիտի, որ սա աստղադիտարան է: Հիմա դուք անում եք մի գործողություն, որը կարող է վնասել տուրիստների հոսքին մեր տարածաշրջան,- ասաց Արսեն Ավագյան, որին ի պատասխան Աշոտ Ավագյանը հորդորեց դիմել իրավապահ մարմիններին, ոչ թե գալ եւ խանգարել արշավախմբի աշխատանքը:

Սիսիանցի ակտիվիստներն իրենց վրդովմունքը հայտնեցին, որ նախորդ տարի նույնպես արշավախմբի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը, երբ պեղումները դեռ ընթանում էին, հրապարակայնորեն հայտարարեց, որ տարածքը չի եղել աստղադիտարան, իսկ քարերի անցքերը ծառայել են քարերը քաշելու, տեղաշարժելու, ձիերի սանձերը կապելու նպատակով, ինչը մեծ իրարանցում էր առաջացրել գիտական եւ ոչ գիտական շրջանակներում, հույսով, որ գիտնականը կդադարեցնի կատեգորիկ մեկնաբանություններն ու կարծիքները պեղումների փուլում գտնվող պատմա-մշակութային հուշարձանի մասին:

Հնավայրի մասին ակտիվիստները փորձեցին իմանալ նաեւ արշավախմբի` օտարերկրյա ներկայացուցչի կարծիքը, ով նշեց, որ ակնհայտ է, որ տարածքը դամբարանադաշտ է, բայց  միանշանակ չի կարելի ոչ հաստատել, ոչ էլ հերքել աստղադիտրան լինել-չլինելը, քանի որ պեղումները դեռ շարունակվում են: Ի պատասխան քարերը տեղաշարժելու, հնավայրի` պատմական տեսքը խաթարելու հարցին` իսպանացի մասնագետը նշեց, որ եթե ուզում ենք իմանալ, թե ինչ է իրենից ներկայացնում հնավայրը, հնարավոր չէ առանց քանդելու, բայց հետագայում տեղաշարժված քարերը կվերականգնվեն:39905935_412785835919347_3969643305947365376_n

Խնդրի շուրջ իր մեկնաբանությունը տվեց Զորաց Քարերը աստղադիտարան համարող աստղաֆիզիկոս Պարիս Հերունու օգնական, պատմաբան Գուրգեն Վարդանյանը: «Խնդիրը նրանում չէ` աստղադիտարան է, թե չէ, մանավանդ` պեղումները աստղադիտարանի մաս հանդիսացող մենհիրների տարածքում չեն, այլ` մենհիրներից դուրս դամբարանների տարածքում, որը Հերունին էլ է դամբարաններ համարել, այսինքն` իրենք մենհիրները չեն պեղել, չեն կարող աստղադիտարանը ոչ հերքեն, ոչ հաստատեն, բայց խնդիրը նրանում է, որ առանց ուսումնասիրելու հերքում են: Բայց դա էլ եմ դնում մի կողմ, գիտությունը դնում եմ մի կողմ: Մեզ այսօր հուշարձանը պետք է որպես տուրիստական պրոդուկտ, եթե այսօր տուրիստ է գալիս հուշարձան, գալիս է աստղադիտարան նայելու համար, օրական մինչեւ 500-600 տուրիստ է գալիս: Եթե դամբարանադաշտ տուրիստ գար, Կարմիր Բլուրում հսկա, շատ լավ պեղած հուշարձան է, ընտիր դամբարանադաշտ, բայց օրական 3 տուրիստ չի գնում, նույնը` Մեծամորի աստղադիտրանը, հարուստ թանգարան ունի, լուրջ նյութ ունի, լուրջ աստղադիտրան է, բայց օրական 20 տուրիստ չի գնում»,-ասաց Գուրգեն Վարդանյանը:

«Ավելի լավ է իրականությունը կեղծենք` ասենք աստղադիտարան է, որ տուրի՞ստ գա, թե իրական պատմությունը վեր հանենք` ասենք դամբարանադաշտ է, բայց տուրիստ չգա» ներկաներից մեկի հարցին ի պատասխան Գուրեն Վարդանյանը նշեց, որ մենք չենք կեղծում պատմությունը: «Այսօր 60-63-60 քարերը հստակ աշխատում են որպես աստղադիտարան, 60 քարը որպես օրացույց աշխատում է, 127 քարը` որպես պերեսկոպ, տարիների ընթացքում, բնականաբար, քարերը որոշակի վնասվել են եւ որոշ քարեր իրենց դերը կորցրել են, բայց թե Հերունին, թե Ստոուն Հենջը ուսումնասիրող գլխավոր մասնագետ Ջերալդ Հոոկինսը, հաստատել են, որ սա աստղադիտարան է, գուցե սատղադիտրան բառն է շփոթեցնում, թող չասեն` աստղադիտարան, բայց դա միանշանակ երկնադիտարան է, երկնային լուսատուների միջոցով օրացույց է հանդիսցել, լուսնի խավարում են կարողացել հաշվարկել, տարվա ամիսներ են հաշվարկել: Աստղադիտարան ասելով պետք չէ հասկանալ, որ Մարսի վրա հրաբուխ են նայել, իրենք օրացույց են աշխատացրել: Որպեսզի շփոթմունք չառաջացնի` կարելի է ասել երկնադիտարան, բայց ընդհանուր առմամբ նույնն է: Ուղղակի ամենակարեւորն այն է, որ հայտնի գիդերը, որ տարեկան մի քանի հարյուր հազար տուրիստ են բերում Հայաստան, ամեն հանդիպելիս ասում են` աստղադիտարանի վարկածը մի ջարդեք, որովհետեւ զբոսաշրջիկին այս հուշարձանը, որպես դամբարանադաշտ, հետաքրքիր չէ: Նստել ծառի ճյուղի վրա` ճյուղը կտրում են: Մենք դեմ չենք պեղումներին, ընդհակառակը, կողմ ենք, ուղղակի Հերունու վարկածը եթե հերքում են, թող հերքեն հիմնավոր, ոչ թե դամբարանների պեղումների արդյունքում աստղադիտարանի վարկածը հերքեն»,- շեշտեց Գուրգեն Վարդանյանը:DSC07590

Սուրեն Վարդանյանը վրդովված ցույց տվեց քարերից առաջացած նոր պատը` այն համարելով վանդալիզմ: «Տեսնում եք այս պատը, այն չի եղել, արհեստական պատ են ստեղծում, եթե պեղում են, հանված քարերը նորից պետք է լցնեն իրենց տեղը, որ պատմական տեսքը մնա, բայց իրենք արհեստական ինչ որ բաներ են ստեղծում, որ այն համապատասխանեցնեն իրենց կարծիքին»:

Անի Մնացականյանի կարծիքով` սա մեծ վնաս է հասցում մեր պատմա- մշակութային արժեքին, եթե ոչնչացվում են մշակութային արժեքները, ուրեմն վնասում են մեր պետությանը: Մարդիկ պեղում են, իրենց աշխատանքն են անում, կարող են անել առանց քարերը տեղաշարժելու, որով նաեւ նրա նշանակությունն են շեղում, եթե քարի հիմքը խախտվում է: Իմ կարծիքով իրավունք չունեին ոչ էլ հակաքարոզ անելու, որ դա ոչ թե աստղադիտարան է, այլ` դամբարանադաշտ, երբ դեռ ոչինչ պարզ չէ:

Սուրեն Վարդանյանը եւ մյուս ակտիվիստները նշեցին, որ կատարվածին գնահատական տալու եւ խնդիրն ուշադրության կենտրոնում պահելու համար պատրաստվում են նամակ ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին:

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

 

 

6 մեկնաբանություն ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ` ԶՈՐԱՑ ՔԱՐԵՐ ՀՆԱՎԱՅՐՈՒՄ հոդվածին

  1. Տգիտությունը կուլ տվեց գիտությունը.

  2. Minas Minasuan says:

    Menk Sisiani bnakicners hamakarcik enk mer aktivistneri baecracrac harcerin…..

  3. Berge Jololian says:

    Մասնագիտական հնագետը, եւ միայն պետական հնագետը պետք է շարունակի բացահայտել ամբողջ տարածքը: Միայն տարածքը հայտնաբերվելուց հետո կարող ենք հավաքել ավելի շատ ապացույցներ եւ արտեֆակտներ, որոնք կբացատրեն, թե ինչ է տեղադրվում Զորիաթ Կարերի կայքը: Ես առաջարկում եմ ներգրավել մշակույթի նախարարին: Ինչ վերաբերում է ինձ, ապա դա ոչ էլ աստղագիտության վայր է, ոչ էլ գերեզմանոց: Մենք չգիտենք, մինչեւ մենք բացենք ամբողջ տարածքը: Հնագիտությունը հարստացնում է զբոսաշրջությունը, անկախ կայքի հայտարարությունից: Ես անձամբ վայելում եմ լանդշաֆտը, հովիտները եւ սարերը, քան քարերը:

  4. Berge Jololian says:

    կարող է լինել երկուսն էլ: Աստղագիտության կայք եւ թաղման վայր 🙂 ))

  5. Վիկտոր Վահանյան says:

    Ես մաթեմատիկ եմ (Москва, РУДН), ուսումնասիրել եմ Պարիս Հերունու հանճարեղ աշխատությունը Քարահունջի մասին ու համոզվել, որ Հերունին իրավացի է։ Փիլիպոսյան կոչվածը տգետ ու ծախու արարածի տպավորություն է թողնում։ Այդ վնասատուին անհապաղ պետք է հեռացնել Քարահունջի տարածքից։

  6. Վիկտոր Վահանյան says:

    Один профессор истории из ЕГУ, ծախված թուրքերին մի շուն, вандал, дебил и дегенерат Ашот Пилипосян под маской раскопок уничтожает древнейшую обсерваторию Карахундж. Его сразу надо кастрировать, а наши вежливые учёные доказывают Правду. Таким не Правда, а деньги нужны, что дают им наши враги. Опомнитесь, армяне! В каком мире вы живёте?! Խի՞ են ազգի դավաճանները ազատ վխտում Հայաստանում։

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *